Ալյասկա Ավիաուղիներ Ալյասկա Ավիաուղիներ

Ալյասկա Ավիաուղիներ

Ամեն անգամ, երբ անրադարձ է կատարվում քաղավիացիայի պատմությանը, մարդիկ հաճախ են հարցնում, թե ինչպես է Ամերիկայի խորքում գործող ոչ հանրահայտ փոքրիկ ավիաընկերությունը շարունակում գոյատեւել ու բարգավաճել, այնինչ որոշ երբեմնի հպարտ հսկաներ արդեն անհետացել են: Կարգապահությունը, խստությունը եւ վճռականությունը այս հարցի պատասխանի կարոր բաղադրիչներեն: Այնուամենայնիվ, ամենակարեւորը դա Ալյասկա Էյրլայնսի թիմն է՝ իր հնարամտությամբ, ազնվությամբ, պրոֆեսիոնալիզմով, ոգով եւ իհարկե հոգատարությամբ: Անկրկնելի Մեծ Երկրի եզակի ոգին, որտեղ ծնվել է Ալյասկան:

Ալյասկա Ավիաուղիները ամերիկյան խոշոր ավիաընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնի SeaTac-ում, Սիեթլի մետրոպոլիայի տարածքում: Այն Միացյալ Նահանգների ամենախոշոր ավիաընկերություններից մեկն է՝ իր նավատորմի չափով, ուղեւորների քանակով եւ սպասարկվող ուղղությունների քանակով: Ալյասկան՝ իր տարածաշրջանային գործընկերների՝ Horizon Air-ի եւ SkyWest Airlines-ի հետ միասին, տարեկան ավելի քան 44 միլիոն հաճախորդով, իր երթուղային ցանցը ներառող ավելի քան 115+ ուղղություններով եւ 4 երկրների ներքին երթուղային մեծ ցանցով, գլխավորապես կենտրոնացած է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արեւմտյան շրջաններում, Արեւմտյան ափում եւ Ալյասկան դեպի ավելի քան հարյուր ուղղություններով Միացյալ Նահանգների հարակից շրջանները կապող ուղղություններում, Հավայան կղզիներում, Բելիզում, Կանադայում, Կոստա Ռիկայում եւ Մեքսիկայում:

Ալյասկա Ավիաուղիները հանդիսանում է Oneworld համաշխարհային ավիաընկերությունների դաշինքի անդամ, որը հիմնադրվել է 1999 թվականին:

Ավիաընկերությունն ունի կոդ-շեյրինգային համաձայնագրեր հետեւյալ ավիաընկերությունների հետ՝ Aer Lingus, American Airlines, British Airways, Cathay Pacific, Condor Flugdienst, El Al, Emirates, Fiji Airways, Finnair, Hainan Airlines, Icelandair, Japan Airlines, Korean Air, LATAMQantas, Ravn Alaska, Singapore Airlines:

Ավիաընկերությունը իր գործունեությունը ծավալում է հինգ հանգույցներից, որոնցից գլխավորը տեղակայված է Սիեթլ-Տակոմա միջազգային օդանավակայանում:

Ալյասկա Ավիաուղիների կարգախոսն է՝ «Fly smart. Land happy»:

Ավիաընկերության հաճախակի թռիչքների ծրագիրն է  Mileage Plan, որը թույլ է տալիս իր անդամներին կուտակել մղոններ եւ մարել դրանք:

Առաջին կարգի (First-Class) ուղեւորներին առաջարկվում է հարմարավետ նստատեղեր՝ ընդարձակ ոտքերի տարածքով եւ արագ ընթացակարգով նստեցում:

Պրեմիում Դասի (Premium - Class) ուղեւորներին հասու է ավելի ընդարձակ տարածքություն. ճանապարհորդեք Պրեմիում Դասով եւ օգտվեք Պրեմիում Դասի ողջ առավելություններից:

2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Ալյասկա Ավիաուղիների առեւտրային նավատորմը ներառում է 324 ինքնաթիռ. ավիաընկերության նավատորմը գլխավորապես բաղկացած է Բոինգ եւ Էմբռաեռ օդանավերից:

«Ալյասկա Aվիաուղիների» արմատները սկիզբ են առնում 1932 թվականից, երբ երկու ընկերություններ՝ McGee Airways-ը եւ Star Air Service-ը սկսեցին թռչել Անքորիջում:

Տարվա սկզբին Հարվի Բարնհիլը եւ Linious «Mac» McGee-ն հիմնեցին Barnhill & McGee Airways-ը: Մի քանի ամիս անց այն դարձավ McGee Airways-ը, որը բացառապես պատկանում եւ շահագործվում է Mac McGee-ի կողմից:

Գրեթե միեւնույն ժամանակ ձեւավորվեց Star Air Service-ը, երբ Ուեսլի Էրլի հանքի սեփականատեր Դանկլը պարտքով գումար տվեց օդաչուներ Սթիվ Միլսին, Չարլի Ռութանին եւ Ջեք Ուոթերվորթին։ Այն ի սկզբանե եղել է որպես թռիչքային դպրոց, սակայն 1933թ.-ից սկսած Star Air Service-ը սկսեց լրջորեն առեւտրային գործունեություն ծավալել: 1935-ին Mac McGee-ը վաճառեց իր ավիաընկերության ակտիվները Star Air Service-ին, բայց հետագայում վերադարձավ եւ երկու անգամ ղեկավարեց Star Air Service-ը: 

Եվս մի քանի միաձուլումներից հետո, որտեղ շատ ավելի շատ փոխադրողներ հյուսվեցին ընկերության կառուցվածքի մեջ, Star Air Service անունը մի քանի անգամ փոխվեց՝ մինչեւ 1944 թվականը, երբ նրանք գտան մեկը, որը որի վրա կանգ առան՝ տալով ավիափոխադրողին Ալյասկա Ավիաուղիներ անունը, որը ավիաընկերությունը կրում է առ այսօր:

Ալյասկան տարիների ընթացքում աճել է իր թռիչքների քանակով, նաեւ իր սահմանները ընդլայնելով: 2001թ.-ին ավիաընկերությունը բացեց Արեւելյան ափը իր նոր չվերթներով՝ թռիչքներ իրականացնելով դեպի Վաշինգտոն: Այդ ժամանակվանից ի վեր Ալյասկան ամրապնդել է իր դիրքերը Արեւելյան ափի եւ Միջին Արեւմուտքի մյուս քաղաքներում: Մեր օրերեում ավիաընկերությունը ավելի արեւմուտք է թռչում՝ Խաղաղ օվկիանոսի վրայով նոր թռիչքներ իրականացնելով՝ դեպի Հավայան կղզիներ:

Ալյասկան նաեւ տեխնոլոգիաների եւ հաճախորդների նորարարությունների առաջամարտիկն է, որոնք հեշտացնում են ճանապարհորդության փորձը: Ալյասկան առաջին ավիաընկերությունն էր Հյուսիսային Ամերիկայում, որը վաճառեց տոմսեր առցանց եւ առաջինն աշխարհում, որ թույլ տվեց հաճախորդներին մուտք գործել եւ տպել նստեցման տոմսերը ինտերնետի միջոցով:

Ալյասկան նոր ուղիներ է բացել նաեւ նավիգացիոն տեխնոլոգիայի մեջ՝ թույլ տալով նրանց թռչել մառախուղով պատված Ջունո, Ալյասկա եւ օդային տարածքով սահմանափակված Վաշինգտոն, DC, նույն ճշգրտությամբ:

2016 թվականի դեկտեմբերին Virgin America-ն ձեռք է բերվել Ալյասկա Ավիաուղիների կողմից՝ ստեղծելով առաջատար West Coast ավիաընկերությունը: Երկու ավիաընկերություններն էլ 2018 թվականին ստացել են FAA-ի գործառնական միասնական հավաստագիր եւ այժմ գործում են որպես միասնական ավիաընկերություն Ալյասկա ապրանքանիշի ներքո: