EVA Air EVA Air

EVA Air

EVA Airways Corporation կամ EVA Air-ը Թայվանի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է: EVA-ն հիմնադրվել է 1989 թ.-ի մարտի 8-ին Evergreen Shipping խմբի նախագահ Յ. Ֆ. Չանգի կողմից եւ պետական ռեգիստրում գրանցվել է նույն տարվա ապրիլի 7-ին՝ $10 միլիարդ թայվանական դոլլար կանոնադրական կապիտալով:

EVA-ն իր լայանաթափք ինքնաթիռներով իրականացնում է ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ դեպի Միլան: Evergreen Group-ը՝ իր շարունակական կայուն զարգացումով, փոխակերպվեց եւ դարձավ համաշխարհային տրանսպորտային հսկա:

Աավիաընկերության առաջին թռիչքը մեկնարկեց 1991 թ. հուլիսի 1-ին: Իր առաջին թռիչքի բացումից ի վեր, EVA Air-ը ներկայումս իր 84 ինքնաթիռներով սպասարկում է չորս մայրցամաքների ավելի քան 57 ուղղություններ, բացառությամբ Աֆրիկայի, եւ շարունակում է կայունորեն ընդլայնել իր թռիչքների ցանցը՝ զուգահեռ ընդլայնելով իր օդային նավատորմը: EVA Air-ը 2013թ.-ին դարձավ Star Alliance-ի անդամ:

 

EVA-ի կարգախոսն է՝ «Կիսենք աշխարհը միասին թռչելով» (分享 世界 ,比翼 雙飛):


«EVA» անվանումը վերցված է «Evergreen»-ի երկու սկզբնատառերից եւ «Airways»-ի առաջին տառից: «EVA» անունը միշտ գրվում է մեծատառով եւ արտասանվում է «E-V-A»: EVA Air-ի պատկերանշանի գույնը վառ արտահայտված կանաչն է` վառ նարնջի ավարտով: EVA Air-ի նավատորմի յուրաքանչյուր օդանավ ունի Evergreen Group-ին բնորոշ պատկերանշան` երկրագնդին կցված կողմնացույց, որը բաժանված է լայնակի եւ երկայնական գծերով:


EVA Air-ը շահագործում է Էյրբաս եւ Բոինգ ինքնաթիռներից բաղկացած խառը նավատորմ՝ Էյրբաս Ա330, Էյրբաս Ա321, Բոինգ 777, Բոինգ 787 եւ ATR 72, որոնք հիմնականում օգտագործվում են ուղեւորատար երթուղիներում, իսկ բեռնափոխադրումների ժամանակ օգտագործվում է Բոինգ 777 բեռնատար ինքնաթիռներ: EVA-ն առաջին ավիափոխադրողներից մեկն էր, որը ներդրեց Պրեմիում Էկոնոմ դասը (նախկինում EVA Air-ի կողմից կոչվում էր Էլիտ Կլաս), որի մեկնարկը տրվեց 1991 թվականին: 

EVA Air-ն իր հեռահար թռիչքներում առաջարկում է սպասարկման երեք դասեր` Բիզնես (Royal Laurel/Premium Laurel), Պրեմիում-Էկոնոմ եւ Էկոնոմ:


Բրիտանական հեղինակավոր SKYTRAX պարբերականի կողմից EVA-ն չորս տարի անընդմեջ ճանաչվեց «5* աստղանի ավիաընկերություն», 2019 թվականին ձեռք է բերել տարվա «սրահի մաքրությամբ աշխարհի լավագույն ավիաընկերություն» տիտղոսը, ապա՝ «լավագույնը աշխարհում իր Էկոնոմ ​​դասի ընթրիքով» եւ «Աշխարհի լավագույն տասնյակի ավիաընկերությունների» վարկանիշային աղյուսակում զբաղեցել է 6-րդ տեղը: Նույն թվականին APEX- ի կողմից EVA-ն արժանացավ «Ուղեւորի ընտրության մրցանակին՝ ընդհանուր առմամբ դառնալով լավագույնը Արևելյան Ասիայում»:

2020 թվականին AirlineRatings.com-ը EVA-ին ճանաչեց «Աշխարհի լավագույն 20 ամենաապահով ավիաընկերություններից» 3-րդը, իսկ Գերմանիայի AERO International ամսագիրը EVA-ն ճանաչեց «Աշխարհի ամենաապահով ավիաընկերություններ» -ից 9-րդը: