«Սթար Դաշինքը» (անգլ.՝ Star Alliance) հիմնադրվել է 1997 թվականի մայիսի 14-ին երեք մայրցամաքներում գործող հինգ առաջատար ավիաընկերությունների կողմից՝ Յունայթեդ Էյրլայնս, SAS, Thai Էյրվեյզ, Էյր Կանադա եւ Լուֆթհանզա: Ի սկզաբնե, որպես դաշինքի ապրանքանիշ ընտրվեց հնգաթեւ աստղային պատկերանիշը, որի հինգ անկյունները խորհրդանշում են հինգ հիմնադիր ավիաընկերությունները: Այնուհետեւ ընդունվեց դաշինքի կարգախոսը՝ «Ավիաընկերությունների ցանց ողջ Երկիր մոլորակի համար»՝ նպատակ ունենալով «ստեղծել մի դաշինք, որը ուղեւորներին պետք է հասցներ երկրագնդի ցանկացած խոշոր քաղաք»: Ֆրանկֆուրտում տեղակայված կառավարող մարմնի եւ ամբողջովին էլեկտրոնային ամրագրման համակարգի շնորհիվ «Սթար Դաշինքը» շարունակաբար զարգացնում է իր կողմից առաջարկվող ապրանքները եւ ծառայությունները, որը ցուցիչն է այն բանի, թե ինչպես կարող են զարգանալ բոլոր ավիաընկերությունների դաշինքները՝ իրենց երրորդ տասնամյակը բոլորելիս: Օրինակ, 2007 թվականի հուլիսին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում բացվեց նոր՝ 15,000 քառակուսի ոտնաչափ մակերեսով «Սթար Դաշինքի» պրեմիում սրահը՝ փոխարինելով 12 անդամ ավիաընկերությունների սրահներին. այն 24-ժամյա գործող լաունջ սրահ է, որտեղ առկա է լոգարաններ, բիզնես կենտրոններ, անվճար Wi-Fi եւ ռեստորան: Հետագայում դաշինքի կողմից նման լաունջ սրահներ բացվեցին Ցյուրիխում եւ Նագոիում, հետո՝ Ճապոնիայում, ապա՝ Լոնդոնում, Փարիզում եւ այլ աշխարհի խոշոր օդանավակայաններում: Քրիստիան Քլիքը, խոսելով այդ մասին, ասել է, որ այդ ավիափոխադրողները միայնակ չէին կարող իրենց թույլ տալ կառուցել նման բարդ կառույց:
«Սթարը» առաջին ավիաընկերությունների դաշինքն էր, որը ուղեւորներին առաջարկեց միջազգային հասանելիություն, ճանաչում եւ որակյալ ծառայություններ: Դաշինքը բաղկացած է 25 անդամ-փոխադրողներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն մշակույթն ու սպասարկման ոճը: Դաշինքի անդամները միավորում են ուժերը` ապահովելու անխափան կապ համաշխարհային ցանցի հետ: Դաշինքի համակարգող մարմինը տեղակայված է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, որը համակարգում է դաշինքի աշխատանքները: Դաշինքի շուրջ 15 երկրները ներկայացնող աշխատակիցները միավորված են մեկ ընդհանուր թիմի մեջ, որը արտացոլում է «Սթար Դաշինքի» տարածվածությունն ու բազմամշակութայնությունը:
2024 թվականի օգոստոսի 31-ին SAS-ը լքեց «Սթար Դաշինքը» եւ նույն տարվա սեպտեմբերին պաշտոնապես միացավ SkyTeam դաշինքին:
Ներկա դրությամբ «Սթար Ավիաընկերությունների Դաշինք»-ի մաս են կազմում թվով 25 ավիաընկերություներ՝ Aegean Airlines, Air Canada, Air China, Air India, Air New Zealand, ANA, Asiana Airlines, Austrian, Avianca, Brussels Airlines, Copa Airlines, Croatia Airlines, EGYPTAIR, Ethiopian Airlines, EVA Air, LOT Polish Airlines, Lufthansa, Shenzhen Airlines, Singapore Airlines, South African Airways, SWISS, THAI, TAP Air Portugal, Turkish Airlines եւ United Airlines.
Դաշինքի առաքելությունն է՝ «Համակարգել եւ առաջնորդել դաշինքի ապրանքների եւ ծառայությունների կառավարման ամբողջական պորտֆոլիոն»: Դրանք ներառում են օդանավակայաններում տեղակայված լաունջ սրահներ, տարատեսակ վայրեր, ենթակառուցվածքներ, հաղորդակցման համակարգեր եւ այլ ծառայություններ: Այսօր «Սթար Դաշինքը» իր անդամ ավիաընկերությունների հետ սպասարկում է ավելի քան 725 միլիոն ուղեւոր: Դաշինքի անդամ ավիաընկերությունների նավատորմը բաղկացած է ավելի քան 4700 ինքնաթիռներից: «Սթար Դաշինքը» ամենօրյա ռեժիմով իրականացնում է շուրջ 18,400 թռիչքներ 191 երկրների՝ ավելի քան 1300 օդանավակայաններից: Դաշինքի կառավարման նեքո է գտնվում աշխարհի ավելի քան 1000 սրահներ, որոնք ճանապարհորդներին մատուցում են բարձրակագ ծառայություններ:
Դաշինքն ունի երկաստիճան՝ Արծաթյա (Silver) եւ Ոսկյա (Gold) լոյալության պարգեւատրումների ծրագիր.
Gold Status. որպես «Սթար Դաշինքի» ցանցում հաճախակի թռիչքներ իրականացնելով, ուղեւորները դաշինքի կողմից ստանում են այս հավատարմություն կարգավիճակը: «Սթար Դաշինքը» փոխհատուցում է իր անդամներին՝ ճանաչելով նրանց ամբողջ ցանցով. այս կարգի ուղեւորներին առաջարկվում է հատուկ դիմավորման ծառայություն եւ մի շարք արտոնություններ, որոնք ճանապարհորդությունը դարձնում են ավելի դյուրին եւ հարմարավետ:
Silver Status. այս կարգավիճակը փաստում է այն մասին, որ ուղեւորի կողմից ընդգծված հավատարմություն է ցուցաբերել «Սթար Դաշինքի» անդամ ավիաընկերություններին եւ որպես պարգեւատրում, ուղեւորին տրամդրվում է մի քանի արտոնություններ, որոնք ուղեւորությունը դարձնում են ավելի գրավիչ եւ հաճելի: Եթե ուղեւորը ունի այս կարգավիճակը եւ հետագայում եւս շարունակում է օգտվել «Սթար Դաշինքի» անդամ ավիաընկերությունների ծառայություններից, ապա կարող է հավակնել դաշինքի ավելի բարձր աստիճանի՝ այն է՝ «Star Alliance Gold»-ի:
Ինչպես «Սթար Դաշինքը», այնպես էլ մյուս ավիաընկերությունների դաշինքները, որոշ օդանավակայաններում ունեն միասնական տերմինալներ, որտեղ դաշինքի անդամ ավիափոխադրողների ինքնաթիռները հանդես են գալիս դաշինքի ապրանքանիշի ներքո:
Իր գոյության առաջին օրվանից «Սթար Դաշինքը» սպասարկել է բոլոր մայրցամաքները, ինչը հստակ ցուցիչ է այն բանի, թե ինչու են նման դաշինքներ ձեւավորվել. դաշինքի անդամ ավիաընկերությունների հետ դուք կարող եք ճանապարհորդել ամենուր: Եթե դուք հաճախ եք թռչում, որտեղ էլ որ լինեք, անկախ ձեր գտնվելու վայրից, «Սթար Դաշինքը» կարող է առաջարկել արժեքավոր առաջարկներ՝ հիմնված իր լոյալության ծրագրերեի եւ համաշխարհային ցանցի վրա:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին