KLM Royal Dutch Airlines-ը՝ այսուհետ KLM, Նիդեռլանդների առաջատար ավիաընկերությունն է: KLM-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ամստելվինում, իսկ գլխավոր հանգույցը՝ Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանում: KLM-ը հիմնադրվել է 1919 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ինչն ավիափողադրողին դարձնում է աշխարհի ամենահին ավիաընկերություններից մեկը. հիմնադրումից ի վեր՝ ավիափոխադրողը մինչ այժմ գործում է իր նախնական անվամբ:
KLM-ը ունի մի քանի կարգախոսները.
_ «Հուսալի ավիաընկերություն»
_ «KLM, ոգեշնչող ճանապարհորդություն»
KLM տարբերանշանն ամենուր է: KLM-ի պատկերանշանի ոճավորված թագը կազմված է չորս շրջանակներից, գծից եւ + նշանից, որը խորհրդանիշին հաղորդում է արքայական հմայք՝ «պսակելով» ընկերության սկզբնատառերը: KLM պատկերանշանի բաց կապույտ գույնը խորհրդանշում է գերազանցություն, ամբողջականություն եւ բոլոր իրավիճակներում ու անբարենպաստ պայմաններում արագ կողմնորոշվելու համարձակություն:
34.1 միլիոն ուղեւոր եւ 621000 տոննա բեռ տեղափոխող KLM-ն եւ KLM Cityhopper-ը կազմում են KLM խմբի հիմքը: Եվրոպական 92 քաղաքներից եւ 70 միջմայրցամաքային ուղղություններից բաղկացած հսկայական ցանցի միջոցով KLM-ն ամբողջ աշխարհի հիմնական տնտեսական կենտրոններին առաջարկում է բարձրակարգ ծառայություններ: KLM-ը SkyTeam ավիաընկերությունների դաշինքի անդամ է, որն ուղեւորներին էլ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռնում՝ համատեղ սպասարկելով շուրջ 173 երկրների 1,063 ուղղություններ: KLM խմբին են պատկանում նաև Transavia եւ Martinair դուստր ձեռնարկությունները: Transavia-ն Նիդեռլանդների առաջատար լոուքոսթ ավիաընկերությունն է, որը 2018-ին տեղափոխել է շուրջ 9 միլիոն ուղեւոր՝ իր չվերթները իրականացնելով Ամստերդամից, Էյնդհովենից եւ Ռոտերդամից:
2004 թ.-ին Էյր Ֆրանսի հետ միաձուլումից հետո KLM-ը հետապնդեց 1 Air France-KLM Group, 2 ավիաընկերությունների եւ 3 հիմնական գործողությունների գաղափարը (ուղեւորներ, բեռներ եւ տեխնիկական սպասարկում): Էյր Ֆրանսի հետ միասին KLM-ն առաջատար դեր է խաղում եվրոպական ուղեւորափոխադրումների ոլորտում: KLM-ը հետապնդում է շահութաբեր աճ իր սեփական առեւտրային, ինչպես նաեւ ավելի ընդհանուր տնտեսական եւ սոցիալական նպատակներին հասնելու համար: KLM-ն ակտիվ աճ է ապահովում Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանում եւ ձգտում է մուտք ունենալ դեպի ցանկացած շուկա, որը կբարելավի իր ցանցի որակը: Բացի այդ, KLM-ը ջանում է հավասար պայմաններ ապահովել ոլորտի բոլոր մասնակիցների համար:
Ամստերդամում տեղակայված KLM խումբը 2024 թվականի դրությամբ իր գլոբալ ցանցը շահագործում է շուրջ 108 ինքնաթիռից բաղկացած օդային նավատորմով:
KLM-ն առաջարկում է ճանապարհորդության երեք դաս՝ Էկոնոմ, Պրեմիում Կոնմորտ եւ Բիզնես.
Էկոնոմ Դաս. նստեցումից հետո վայելեք ձեր ավիատոմսի մեջ ներառված նախուտեստներն ու խմիչքները: Լիցքավորեք ձեր հեռախոսը, միացեք WiFi-ին կամ դիտեք ֆիլմ, իսկ մնացածի մասին կհոգա ավիաընկերությունը:
Պրեմիում Կոմֆորտ Դաս. մի փոքր ավելի մեծ ընտրություն եւ իհարկե հարմարավետություն: Ճանապարհորդեք Պրեմիում Կոմֆորտ դասով եւ օդանավում ձեր տրամադրության տակ ունեցեք ավելի ընդարձակ տարածք: Միջմայրցամաքային թռիչքների ժամանակ Դուք կօգտվեք բարձրակարգ ճաշատեսակների եւ խմիչքների լայն ընտրանիից. կարող եք ընտրել 3 համեղ ուտեստներից, որոնցից 2-ը մատուցվում են տաք վիճակում: Ձեր հիմնական ուտեստը կուղեկցվի աղցանով եւ հաց ու կարագով։ Համադրեք ձեր սիրելի ուտեստը բարձրորակ գինիների եւ լիկյորների հետ։
Բիզնես դաս. SkyPriority-ի միջոցով ձեր նստեցումը կկազմակերպվի շատ արագ՝ բացառելով հերթերը: Դուք կունենաք հարմարավետ խցիկ, բարձրորակ սնունդ ու խմիչքներ, ինչպես նաեւ առանձնահատուկ ուշադրություն օդանավի անձնակազմի կողմից:
Նախքան օդանավից իջնելը, դուք ստանում եք խորհրդանշական Delft Blue տնակի մոդելը, որը լցված է հոլանդական ջինով:
Եվրոպայի ներսում թռիչքների ժամանակ միջին նստատեղերն արգելափակված են։ Դուք միշտ ունեք պատուհանի կամ միջանցքի հարեւանությամբ նստատեղ՝ լրացուցիչ ոտքերի տարածքով: KLM-ը մատուցում է թարմ սենդվիչ կամ քաղցր խմորեղեն: Եվրոպայի տարածքով թռիչքների մեծ մասում ձեզ կմատուցվի լյուքս ճաշի տուփ: Նախաճաշի համար այն պարունակում է գրանոլայով յոգուրտ, մրգեր եւ քաղցրավենիք կամ համեղ նախաճաշի ուտեստ: Մնացած օրվա ընթացքում ճաշի տուփը բաղկացած է նախուտեստից, սառը աղցանից եւ աղանդերից: Եվրոպական ավելի երկար թռիչքների ժամանակ, բացի ճաշի տուփից, ձեզ կմատուցեն տաք սենդվիչ եւ մրգային հյութ կամ տաք խորտիկ: Ձեր կերակուրը միշտ լրացվում է խմիչքներով, որին հաջորդում է սուրճը կամ թեյը, երբ ավարտում եք ուտելը:
Միջմայրցամաքային թռիչքների ժամանակ, երբ բոլորը տեղավորվեն, անձնակազմը ողջունում է ձեզ օդանավում մեկ բաժակ շամպայնով կամ նարնջի հյութով: Թռիչքի ընթացքում Դուք կվայելեք ընթրիք, որը ստեղծվել է հոլանդացի հայտնի խոհարարների կողմից եւ պատրաստված թարմ բաղադրիչներով: Ընտրեք սառը նախուտեստ կամ բուսական ապուր, ապա ընտրեք հիմնական ուտեստներից մեկը, որին կուղեկցի մեկ գավաթ գինի։ Ճաշից հետո անձնակազմը մատուցում է սուրճ ու թեյ:
Վաղ առավոտյան թռիչքների ժամանակ ընկերությունը մատուցում է նախաճաշ: Դուք կարող եք ընտրել քաղցր կամ համեղ նախաճաշ՝ յոգուրտի, գրանոլայի, տարբեր տեսակի հացերի եւ մրգերի հետ միասին:
Անկախ Ձեր քմահաճույքներից, Էյր Ֆրանսը եւ KLM-ն առաջարկում են մի շարք հարմարեցված լուծումներ՝ կորպորատիվ Bluebiz®, SkyBonus® լոյալության ծրագրերը:
KLM-ը բրիտանական հեղինակավոր SKYTRAX-ի կողմից ստացել է 4-աստղանի ավիաընկերության վարկանիշ՝ իր օդանավակայանի, ինչպես նաեւ ինքնաթիռների եւ անձնակազմի սպասարկման որակի համար: Բրենդի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ ու ըմպելիքներ, IFE (թռիչքի ժամանցի համակարգ), մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես օդնավի անձնակազմի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին