Դելտա Դելտա

Դելտա

Դելտա Էյրլայնսը (NYSE: DAL), որը սովորաբար անվանվում է Դելտա, անվտանգության, նորարարության, հուսալիության եւ հաճախորդների սպասարկման ոլորտում ԱՄՆ ավիաընկերությունների շարքում համաշխարհային առաջատար է: Ողջ աշխարհում Դելտան իր աշխատակիցների միջոցով շուրջ մեկ տասնամյակ ղեկավարում է ավիաընկերության արդյունաբերությունը գործառնական գերազանցության մեջ պահպանելով իր հեղինակությունը հաճախորդների սպասարկման ոլորտում: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում:

 

Այն գործունեությունը, ինչը ծավալում է Դելտան, աշխարհն ավելի փոխկապակցված է դարձնում: Ավիաընկերությունը, իր դուստր ձեռնարկությունների հետ միասին, ներառյալ Delta Connection-ը, իրականացնում է օրական մինչև 15,000 թռիչք, եւ գրեթե 200 միլիոն ճանապարհորդներ թռիչքներ են կատարում 50 երկրների 300 ուղղություններով, ներառյալ գործընկերների կողմից իրականացվող թռիչքները:

 

Դելտան SkyTeam ավիաընկերությունների դաշինքի հիմնադիր անդամ է:

 

Դելտայի պատկերանշանը հավասարակողմ եռանկյունի է: Ներկայացվել է 1959 թվականին, երբ Դելտան իր առաջին ինքնաթիռով մուտք գործեց ռեակտիվ ինքնաթիռների դարաշրջան: Այն հիշեցնում է գլխավերեւում թռչող ինքնաթիռի ծածկի թեւը: Ներկայացնում է հունական «» դելտա մեծատառը: Եռաչափ կարմիր լոգոն, որը գործարկվել է 2007 թվականի ապրիլի 30-ին, արտացոլում է հաճախորդների վրա կենտրոնացած Դելտաի հաջող վերափոխումը խիստ տարբերակված ավիաընկերության: Կապույտն օգտագործվում է որպես երկնքի գույն: Դա ոչ միայն այն պատճառով, որ ընկերության ինքնաթիռները թռչում են երկնքում, այլ նաեւ այն պատճառով, որ երկինքը խորհրդանշում է մասնագիտական նվաճումների գագաթը: Կարմիրը բոցի գույնն է, ինչպես նաեւ առաջնորդության խորհրդանիշը:

 

Դելտայի կարգախոսն է՝ «Շարունակիր բարձրանալ»:

 

Դելտաի կառավարման ներքո են գտնվում այնպիսի խոշոր տրանսպորտային հանգույցներ եւ առանցքային շուկաներ, ինչպիսիք են՝ Ամստերդամի, Ատլանտայի, Բոստոնի, Դեթրոյթի, Լոնդոնի Հիթրոուի, Լոս Անջելեսի, Մեխիկոյի, Մինեապոլիսի / Սբ. Պոլը, Նյու Յորքի Ջոն Քենեդին եւ Լագուարդիան, Փարիզի Շառլ դը Գոլը, Սոլթ Լեյք Սիթին, Սիեթլը, Սեուլ Ինչեոնը եւ Տոկիոն:

 

Դելտան ունի պարգեւատրման հետևյալ ծրագրերը. SkyMiles, Delta Sky Club եւ SkyBonus:
 

 

 

 

2020 թվականի դեկտեմբերի դրությամբ Դելտաի նավատորմը բաղկացած էր 750 Էյրբասի եւ Բոինգի ինքնաթիռներից: Դելտան շահագործում է Բոինգ 717, Բոինգ 757 եւ Բոինգ 767 ինքնաթիռների ամենամեծ նավատորմը աշխարհում, ինչպես նաեւ Էյրբաս Ա330 ինքնաթիռների ամենամեծ նավատորմը ԱՄՆ-ում: Նախքան 2008-ին Northwest Airlines-ի հետ միանալը, Դելտաի նավատորմը բաղկացած էր բացառապես Բոինգի եւ McDonnell Douglas-ի օդանավերից:

2024թ.-ի հունվարի դրությամբ ընկերության օդային նավատորմում առկա են ծառայության մեջ գտնվող շուրջ 991 Բոինգ կամ Էյրբաս ինքնաթիռներ եւ եւս երկու տասնյակ պատվերի մեջ գտնվող ժամանակակից օդանավեր, որոնք առաջիկայում կհամալրեն ավիաընկերության նավատորմը: Delta Air Lines -ի օդային նավատորմը բաղկացած է հետևյալ ինքնաթիռներից՝ 45 Էյրբաս Ա220-100, 26 Էյրբաս Ա220-300, 57 Էյրբաս Ա319-100, 58 Էյրբաս Ա320-200, 62 Էյրբաս321neo, 127 Էյրբաս Ա321-200, 11 Էյրբաս Ա330-200, 31 Էյրբաս Ա330-300, 30 Էյրբաս Ա330-900, 33 Էյրբաս Ա350 XWB, 88 Բոինգ 717-200, 77 Բոինգ 737-800, 163 Բոինգ 737-900ER, 105 Բոինգ 757-200, 16 Բոինգ 757-300, 41 Բոինգ 767-300, 21 Բոինգ 767-400:

 

Northwest-ի հետ միաձուլումից հետո ստացած Էյրբասի ավիոպարկը լրացվեց նոր օդանավերով:

 

Դելտան հիմնադրվել է 1925 թվականին՝ Huff Daland Dusters անունով, որը 1928 թվականին վերանվանվել է Դելտա: 1942 թվականին Դելտան իր ներդրումն ունեցավ պատերազմում. վերափոխվեցին ավելի քան 1000 ինքնաթիռ, նորոգվեցին շարժիչները ու գործիքները, վերապատրաստվեցին ռազմական օդաչուներն ու մեխանիկները:

 

2010 թ-ին Դելտան հայտարարեց վերջին տասնամյակի իր ծառայությունների արդիականացման մասին, որը նախատեսում էր 2013 թ.-ին ավելի քան $ 2 միլիարդ դոլար ներդնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների բարելավելու ուղղությամբ, այդ թվում` նոր, ավելի բարձրակարգ մահճակալների եւ անձնական ու անհատականացված տեսանյութերի տեղադրումը նստատեղերում` բոլոր լայնաթափք ինքնաթիռներում: Delta Connection տարածաշրջանային ինքնաթիռներում ավելացվեցին լրացուցիչ Առաջին կարգի խցիկներ, նոր Delta Sky ակումբները թարմացվեցին եւ Առաջին կարգի նստատեղերի թիվը ավելացվեց ներքին գլխավոր թռիչքուղիներում: Նաեւ վերջնական ավարտին հասցվեց Northwest Airlines-ի օդանավակայանի եւ ամրագրումների համակարգերի ինտեգրումը: Այդ ընթացքում ավիաընկերությունը հավանություն ստացավ Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում թռիչքներ սկսելու համար: Հայտարարվեց 1,2 միլիարդ դոլար արժողությամբ Նյու Յորք-FՖԿ-ում օբյեկտների վերանորոգման եւ ընդլայնման պլանների մասին:


Դելտան 2013-ին ձեռք է բերեց Միացյալ Նահանգների Virgin Atlantic ավիաընկերության 49 տոկոս բաժնեմասը. գործարք, որը մեծացրեց Դելտաի ազդեցությունը Լոնդոնի եւ տրանսատլանտյան կարեւոր շուկաներում:


2015 թ.-ին Դելտան ներկայացնում է հինգ տարբերակված թռիչքային ապրանքներ` հաճախորդների փորձը բարելավելու համար. Delta One, First Class, Delta Comfort +, Basic Cab եւ Basic Economy: Ավիաընկերությունը ձեռք բերեց 3.5% բաժնետոմսեր China Eastern-ում՝ ընդլայնելով ավիաընկերության ներկայությունն ու հաճախորդների ընտրությունը Ասիայի խոշորագույն շուկայում: Ներկայացվեց Delta Studio- ն` համաշխարհային կարգի թռիչքների ժամանցի ծառայություն օդանավում:

 

Ըստ Դելտաի՝ 2017-ին ընկերության նախահարկային եկամուտը կազմել է ռեկորդային 6.1 միլիարդ դոլար: Դելտան Fortune-ի լավագույն ընկերությունների ցուցակում միակ ավիաընկերությունն է եւ զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը: Այնուհետև ընկերությունը 49% ներդրումներ է կատարում Aeromexico-ում` սկսելով պատմական անդրսահմանային համագործակցություն:


Դելտան 2018-ին համատեղ ձեռնարկատիրական գործունեություն սկսեց Korean Air-ի հետ Սեուլում: Թողարկում է Zac Posen-ի կողմից մշակված նոր համազգեստներ ավելի քան 60,000 աշխատողների համար, որոնք առանձնանում են բրենդային Passport Plum-ի գույնով, որի վրա մեծ ազդեցություն է թողել տարիների ընթացքում  աշխատակիցների կողմից արված առաջարկները ու գնահատականները: Նույ տարում գործարկվեցին շուրջօրյա ծառայություններ Ատլանտայի եւ Շանհայի միջև: Ընկերությունը իր օդային նավատորմի մեջ ընդգրկեց Հյուսիսային Ամերիկայի առաջին էլեգանտ եւ էկոլոգիապես մաքուր Էյրբաս Ա220- ը, որը սկսեց սպասարկել ԱՄՆ թռիչքուղիները:

 

Այսօր ոչինչ ավելի կարեւոր չէ, քան Դելտաի հաճախորդների եւ աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը: COVID-19 համաճարակի սկզբից ի վեր, Դելտան արագորեն փոխել է իր մաքրությանը վերաբերող արդյունաբերական չափանիշները` ճանապարհորդության ընթացքում հաճախորդներին առաջարկելով ավելի շատ տարածուծյուն: Պաշտպանության այս եւ շատ այլ շերտեր ապահով ու անվտանգ ճանապարհորդություն են ապահովում Դելտաի հաճախորդներին ու աշխատակիցներին:


Որպես գործատու՝ Դելտան պարբերաբար ստանում է լավագույն պատվոգրեր այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Glassdoor-ը. ավիաընկերությունը ճանաչվեց կանանց և զինվորականների համար լավագույն աշխատավայր: Fortune հեղինակավոր ամսագիրի կողմից Դելտայի գործադիր տնօրեն Էդ Բաստիանը 2018-ին ճանաչվեց աշխարհի հեղինակավոր առաջնորդներից մեկը:

 

Օդանավակայանում եւ ինքնաթիռում սպասարկման որակի, ինչպես նաեւ անձնակազմի սպասարկման համար Դելտան բրիտանական հեղինակավոր SKYTRAX- ի կողմից ստացել է 3-աստղանի գնահատական: Ապրանքի գնահատականները ներառում են նստատեղեր, հարմարություններ, սնունդ ու խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն, մինչդեռ ծառայության գնահատականները նախատեսված են ինչպես սպասարկման, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար: