Էյր Ֆրանս Էյր Ֆրանս

Էյր Ֆրանս

Ֆրանսիայում առաջին ավիաընկերության պատմությունը սկսվում է 1909-ին՝ Compagnie Générale Transaérienne-ի՝ ֆրանսիական առաջին առեւտրային ավիաընկերության ստեղծմամբ. չվացուցակները դեպի Ռեյմս, Նիցցա, Բրյուսել, Լյուցեռն եւ այլն: Այսպես սկսվեց Ֆրանսիայի քաղավիացիայի պատմությունը:


Առաջին աշխարհամարտից հետո բնապատկերը ամբողջությամբ փոխվեց: Սկսեցին ի հայտ գալ այլ ավիաընկերություններ: Պատերազմից հետո ֆրանսիական տրանսպորտային ընկերությունները սեւեռվեցին երկինք նվաճելու ուղղությամբ: Lignes Latécoère ավիաընկերությունը (որը հետագայում դարձավ Aéropostale) ուղղություն վերցրեց դեպի հարավ՝ Իսպանիա, Մարոկկո, ապա Սենեգալ եւ Հարավային Ամերիկա: CIDNA-ն ուղի վերցրեց դեպի արեւելք, դեպի Պրահա, Վարշավա, Մոսկվա եւ Կոստանդնուպոլիս: Lignes Farman-ը (որը հետագայում դարձավ Aérien Générale de Transport Société) կենտրոնացավ Արեւմտյան Եվրոպայի վրա. նախ Բրյուսել, ապա Ամստերդամ, Կոպենհագեն եւ Բեռլին: Air Union- ը (Messageries Aériennes- ի եւ Grands Express Aérien- ի միաձուլումը) կենտրոնացրեց իր ցանցը Լոնդոն-Փարիզ երթուղու շուրջ, որը ժամանակին հանդիսանում էր Եվրոպայի հիմնական բիզնես ուղին: Ընկերությունը ուղեւորափոխադրումներ սկսեց նաեւ դեպի Լիոն, Մարսել, Ժնեւ, Անտիբին, Աջասիո եւ Թունիս: Զուհգահեռ Air Orient-ը իր հայացքը հառնեց դեպի հեռավոր արևելք, որը 1931 թվականին Փարիզը կապում էր Սայգոնի հետ:


Էյր Ֆրանսը այժմեան Ֆրանսիայի առաջատար ավիափոխադրողներից մեկն է: Ավիաընկերությունը հիմնականում իրականացնում է տարածաշրջանային չվերթներ։ Ունի նաև դուստր ավիաընկերություն՝ Air France-KLM։ Էյր Ֆրանսը SkyTeam ավիաընկերությունների դաշինքի հիմնադիր անդամ է: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Roissypôle համալիրում՝ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի տարածքում: Էյր Ֆրանսի - KLM-ը գործառնական եկամուտների առումով աշխարհի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է եւ ուղեւորափոխադրումների կիլոմետրերով ամենամեծը:

 

Էյր Ֆրանսի կարգախոսն է`«Ֆրանսիան օդում է»:

 

Ավանդական ֆրանսիական եռագույնի՝ կապույտ, կարմիր եւ սպիտակը, Էյր Ֆրանսի ապրանքանիշի ներկապնակն է, որը խորհրդանշում է երկիրը ու երկրի ժառանգությունը: Այս էլեգանտ եւ հավերժական համադրությունը ներկայացնում է ընկերության հուսալիությունն ու թափանցիկությունը` իր առաջադեմությամբ ու գրավչությամբ, հարմարավետության արժեքով եւ անվտանգությամբ:


2024-ի դրությամբ Էյր Ֆրանսը սպասարկում է ներքին 29 եւ 200-ից ավել միջազգային ուղղություններ շուրդ 94 երկրներում:


Ավիաընկերության գլխավոր հանգույցը գտնվում է Շառլ դը Գոլի օդանավակայանում, իսկ Օրլի օդանավակայանը հիմնական ներքին հանգույցն է:


Էյր Ֆրանսը ստեղծվել է 1933 թվականի հոկտեմբերի 7-ին Air Orient, Air Union, Compagnie Générale Aéropostale, Compagnie Internationale de Navigation Aérienne (CIDNA) եւ Société Générale de Transport Aérien (SGTA) միաձուլման միջոցով: Սառը պատերազմի ընթացքում՝ 1950-ից 1990 թվականներին, այն Արեւմտյան Բեռլինի Տեմպելհոֆ եւ Թեգել օդանավակայաններում գործող դաշնակիցների երեք հիմնական ավիաընկերություններից մեկն էր Գերմանիայում: 1990-ին այն ձեռք բերեց ֆրանսիական Air Inter ավիաընկերության եւ UTA միջազգային մրցակից Union de Transports Aériens-ի բաժնեմասերը: Ավիաընկերությունը շուրջ յոթ տասնամյակ շարունակ Ֆրանսիայի ազգային ավիափոխադրողն էր, մինչ 2003 թ.-ին KLM-ի հետ միաձուլվելը: Միաձուլումը տեղի է ունեցել 2004 թվականի մայիսի 5-ին: Էյր Ֆրանսը եւ Dutch KLM Royal Dutch Airlines-ը հայտարարեցին երկու ավիաընկերությունների միաձուլման մասին, ինչի արդյունքում ձեւավորվեց Air France-KLM-ը: Չնայած Էյր Ֆրանսը եւ KLM-ը պատկանում են մեկ ընկերության, այնուամենայնիվ, նրանք շարունակում են թռչել իրենց ապրանքային նշանների ներքո:


 Էյր Ֆրանսի օդային նավատորմը բաղկացած է 216 ինքնաթիռներից: Ավիաընկերությունը իր հեռահար երթուղիներով թռիչքները իրականացնում է Էյրբաս եւ Բոինգ լայնաթափք ինքնաթիռներով, իսկ կարճ երթուղիների համար գլխավորապես շահագործում է Էյրբաս Ա320 ինքնաթիռներ: Նրա նեղ թափքով օդանավերի խումբը ներառում է Էյրբաս Ա320ceo ընտանիքի բոլոր չորս տարբերակները, մինչդեռ լայնաթափք ինքնաթիռների խումբը ներառում է Էյրբաս Ա330, Էյրբաս Ա350, Բոինգ 777 եւ Բոինգ 787:

Էյր Ֆրանսը բրիտանական հեղինակավոր SKYTRAX-ի կողմից ստացել է 4-աստղանի ավիաընկերության վարկանիշ՝ իր օդանավակայանի, ինչպես նաեւ ինքնաթիռների եւ անձնակազմի սպասարկման որակի համար: Բրենդի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ ու ըմպելիքներ, IFE (թռիչքի ժամանցի համակարգ), մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես օդնավի անձնակազմի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար: