LATAM Ավիընկերությունների Խումբն ավիացիոն հոլդինգային ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Չիլիի Սանտյագո քաղաքում: Այն համարվում է Լատինական Ամերիկայի ամենամեծ ավիաընկերությունը՝ իր դուստր ձեռնարկություններով Բրազիլիայում, Կոլումբիայում, Էկվադորում, Պարագվայում եւ Պերուում։
LATAM Ավիընկերությունների Խումբը ծնվել 2012թ.-ին LAN եւ TAM ավիափոխադրողների համատեղ գործունեության արդյունքում:
TAM-ը 2010 թվականից պաշտոնապես հանդիսանում էր համաշխարհային հեղինակավոր Սթար® ավիաընկերությունների դաշինքի անդամ: 2014 թվականին TAM-ը միացավ Oneworld® ավիաընկերությունների դաշինքին:
2013 թվականի մարտի 7-ին LATAM-ը հայտարարեց Oneworld-ը որպես իր գլոբալ ավիաընկերությունների դաշինք ընտրելու իր վերջնական որոշման մասին: Արդյունքում, 2014 թվականի երկրորդ եռամսյակին TAM-ը լքեց Star Alliance-ը՝ միանալով Oneworld-ին:
LATAM Խումբը մշակեց հաջորդ տարիների հզոր ռազմավարական ծրագիր՝ նպատակ ունենալով դառնալ աշխարհի ամենակարեւոր ավիաընկերությունների խմբերից մեկը:
2019 թվականի սեպտեմբերի 26-ին Դելտա Էյրլայնսը հայտարարեց LATAM-ի 20%-ը 1,9 միլիարդ դոլարով գնելու իր պլանների մասին՝ նպատակ ունենալով ընդլայնելու Դելտաի մուտքը Լատինական Ամերիկայի շուկա: Բացի այդ, Դելտան պարտավորվել էր վճարել LATAM-ի՝ ելքի վճարը Oneworld-ից եւ իր վրա էր վերցրել բոլոր Էյրբաս A350 XWB ինքնաթիռների առաքումը, որոնք LATAM-ն ուներ պատվերով: 2020 թվականի հունվարի 1-ին հաղորդվեց, որ Դելտա Էյրլայնսի կողմից LATAM խմբի 20% բաժնետոմսերի ձեռքբերումն ավարտվել է:
LATAM-ի օդային նավատորմը բաղկացած է ժամանակակից Բոինգ եւ Էյրբաս ինքնաթիռներից, որոնք ձեռք են բերվել ուղեւորների ճամփորդական փորձառությունը հնարավորինս բարելավելու համար: Այս ինքնաթիռներն ունեն ժամանակակից դիզայն եւ հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով՝ ապահովելով ճանապարհորդներին ավելի մեծ հարմարավետություն, անվտանգություն եւ արդյունավետություն իրենց ճանապարհորդության ընթացքում:
LATAM Խմբի օդային նավատորմը բաղկացած է 342 ինքնաթիռներից.
40 Էյրբաս A319-100,
27 Էյրբաս Ա320neo,
135 Էյրբաս Ա320-200,
49 Էյրբաս Ա321-200,
14 Էյրբաս Ա321neo,
30 Բոինգ 767-300,
10 Բոինգ 777-300ER,
10 Բոինգ 787-8 Դրիմլայներ,
27 Բոինգ 787-9 Դրիմլայներ:
LATAM-ը բրիտանական հեղինակավոր Skytrax -ի կողմից դասվել է 3-աստղանի ավիաընկերությունների շարքին օդանավակայաններում եւ օդանավերում իր ծառայությունների որակի, ինչպես նաեւ անձնակազմի սպասարկման համար: Ապրանքանիշի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ ըմպելիքներ, IFE (թռիչքի ժամանցի համակարգ), մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես օդնավին սպասարկող անձնակազմի, այնպես էլ վերգետնյա ծառայողների համար:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին