MEA (Middle East Airlines/Մերձավորարեւելյան Ավիաուղիներ) Լիբանանի ազգային ավիաընկերությունն է և Մերձավոր Արեւելքի առաջատար ավիաընկերություններից մեկն է: Ավիաընկերության գլխավոր օդային հանգույցը Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանում (BEY) է, որտեղից ընկերությունը սպասարկում է իր շուրջ 32 միջազգային երթուղիներից բաղկացած ցանցը:
MEA-ն առաջատար SkyTeam դաշինքի անդամ է. 2012 թվականի հունիսի 28-ին ավիաընկերությունը պաշտոնապես միացավ դաշինքին՝ դառնալով նրա 17-րդ անդամը եւ երկրորդ անդամ ավիաընկերությունը Մերձավոր Արևելքում։
MEA-ն ունի աշխարհի ամենաժամանակակից նավատորմերից մեկը. խոշոր, ժամանակակից եւ էկոլոգիապես մաքուր: MEA-ի նավատորմը ներառում է գրեթե բոլոր չափերի ինքնաթիռներ: Հետեւողականորեն արդիականացնում է իր նավատորմը՝ հինը փոխարինելով նոր սերնդի, վառելիքախնայողատար եւ ավելի անաղմուկ ինքնաթիռներով: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է 21 Էյրբաս ինքնաթիռներից՝ A330-200, A320-200 եւ A321neo: Բոլոր օդանավերը հագեցած են ժամանակակից ժամանցային աուդիո եւ վիդեո սարքավորումներով:
MEA-ի նավատորմի ներքին գույներն ընտրվել են՝ արտացոլելու լիբանանյան հանգիստ եւ աշխույժ մթնոլորտը:
MEA-ի նավատորմը հագեցած է օդափոխվող եւ ջերմաստիճանի կառավարվող բեռնախցիկներով նախատեսված փչացող բեռների փոխադրման համար:
2019 թվականի հունիսին MEA-ն ստորագրեց 4 A321XLR ինքնաթիռների գնման վերաբերյալ պայմանագիր, որոնց մատակարարումները կատարվեցին 2024-2025 թվականներին: Այսպիսով, MEA-ն դարձավ A321neo ընտանիքի ամենանոր տարբերակի առաջին պատվիրատուն: Այս համաձայնագրով MEA-ի Էյրբաս Ա321neo ընտանիքի ընդհանուր պատվերների թիվը հասավ 15-ի, ներառյալ 11 Ա321neo եւ 4 Ա321XLR, որոնց մատակարարումը մեկնարկեց 2020 թվականին: Ավիաընկերությունը Ա321XLR ինքնաթիռները օգտագործում է ասիական եւ աֆրիկյան ցանցը սպասարկելու համար: Վերոնշյալ մատակարարումներից զատ, ընկերությունը ձեռք է բերել 4 Էյրբաս Ա330-990Neo օդանավեր, որոնց մատակարարումները նախատեսվում է 2026-2028 թվականներին:
MEA-ն ուղիղ Բեյրութից ուղիղ չվերթներ է իրականացնում հետեւյալ ուղղություններով.
Ինքնաթիռում ուտեստները ընտրվում են լիբանանյան եւ եվրոպական հարուստ խոհանոցներից: Առավոտյան թռիչքների ժամանակ ավիաընկերությունը մատուցում է նախաճաշ՝ թարմ հյութեր, վինեգրետ, լիբանանյան ճաշատեսակներ եւ գլխավոր ուտեստ, որին հաջորդում են թարմ մրգեր: Քնաֆեհը գրեթե միշտ տրամադրվում է Բեյրութից դուրս: Երբ ուղևորները վերադառնում են Եվրոպայից կամ Աֆրիկայից, նրանց մատուցվում է ճաշ ու ընթրիք, որոնք ներառում են եվրոպական ուտեստների համադրություն, թարմ աղցան եւ աղանդեր:
Պարսից ծոցի երթուղիներում եւս մատուցվում է ճաշ եւ ընթրիք, լիբանանյան ըմպելիքների հարուստ տեսականի, թարմ աղցան, հիմնական ուտեստի եւ աղանդերի ընտրության հնարավորություն է տրվում: Սառը նախուտեստներ հասանելի են կարճ թռիչքների ժամանակ:
2023 թվականի հունվարի 9-ին, MEA-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն պարոն Մոհամադ Էլ Հութի պաշտոնավարման քսանհինգերորդ տարեդարձին, MEA-ի նոր գլխավոր գրասենյակի շենքը՝ «կանաչ շենք» (the green building) անվանումով, պաշտոնապես բացվեց Հ.Գ. վարչապետ Նաջիբ Միքաթիի հովանու ներքո եւ ներկայությամբ:
Նոր մասնաշենքը ներառում է ընկերության գլխավոր մենեջմենթի բոլոր բաժինները, գործառնական, ՏՏ բաժինը, ինչպես նաեւ վերապատրաստվողների եւ դասախոսների համար նախատեսված հանրակացարանները եւ ավտոկայանատեղին: Հին շենքերը վերածվեցին աշխատակիցների համար նախատեսված մարզահրապարակների եւ կանաչ տարածքների։
Skytrax-ի կողմից MEA-ն հավաստագրվել է որպես 3 աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանի որակի եւ ինքնաթիռի արտադրանքի ու անձնակազմի սպասարկման համար: Ապրանքի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն. սպասարկման վարկանիշը ներառում է ինչպես սրահի անձնակազմի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի աշխատանքը: