SAS SAS

SAS

Scandinavian Airlines System-ը կամ SAS-ը (այսուհետ՝ SAS), Շվեդիայի, Նորվեգիայի ու Դանիայի ազգային ավիափոխադրողն է։ SAS խմբի մի մասի եւ բուն ավիաընկերության կենտրոնակայանը գտնվում է Սոլնայում (Շվեդիա)՝ SAS Frösundavik գրասենյակային շենքում:

SAS-ի 134 ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմը կապում է աշխարհի 100-ից ավել ուղղություններ: SAS-ը 3 խոշորագույն ավիաընկերությունների դաշինքներից մեկի՝ Star Alliance-ի հիմնադիր անդամն էր: 2024 թվականի օգոստոսի 31-ին SAS-ը դադարեցրեց Star Alliance անդամակցությունը եւ հաջորդ օրը միացավ SkyTeam դաշինքին։

Վերջերս SAS-ը հայտարարեց Կոպենհագենից 15 նոր երթուղիների մասին՝ որոնք պլանավորվում է շահագործել 2025 թվականի ամռանը: Նոր ուղղությունները ներառում են Սիեթլ, Կրակով, Մադրիդ, Բուդապեշտ, Լիոն, Վալենսիա, Մալթա, Բուխարեստ, Միլան Լինատե, Սեւիլիա, Տուրկու, Բիլունդ, Քրիստիանսանդ, Հարստադ/Նարվիկ եւ Բոդո:

SAS-ը հիմնադրվել է 1946 թվականին՝ որպես կոնսորցիում շվեդական Svensk Interkontinental Lufttrafik ավիաընկերության, նորվեգական Det Norske Luftfartselskap-ի եւ Det Danske Luftfartselskab-ի անդրատլանտյան գործառնությունների միավորման արդյունքում: Նոր ավիաընկերության առաջին միջմայրցամաքային առեւտրային չվերթը Ստոկհոլմի եւ Նյու Յորքի միջեւ տեղի ունեցավ նույն թվականին։ Վերոնշյալ երեք փոխադրողները իրենց բոլոր գործառնությունները հանձնեցին SAS-ին մինչեւ 1951 թվականը: 2018 թվականի հունիսի 27-ին Նորվեգիայի կառավարությունը հայտարարեց SAS-ի իր բոլոր բաժնետոմսերի վաճառքի մասին:

SAS-ի գլխավոր թիրախային խումբը հաճախակի Սկանդինավիայի ներսում եւ Սկանդինավիայից դուրս ճանապարհորդող ուղեւորներն են: Ավիաընկերության գլխավոր հանգույցը գտնվում է Կոպենհագեն-Կաստրուպ օդանավակայանում, որը ավիաընկերությանը կապում է աշխարհի հետ: Ստոկհոլմի Առլանդա օդանավակայանը երկրորդ ամենամեծ հանգույցն է, իսկ Օսլոյի օդանավակայանը, Գարդերմոենը SAS-ի երրորդ խոշոր հանգույցն է: Փոքր կենտրոնակայաններ կան նաեւ Բերգենի օդանավակայանում, Ֆլեսլանդում, Գյոտեբորգ Լանդվետեր օդանավակայանում, Ստավանգերի օդանավակայանում, Սոլա եւ Տրոնհեյմի օդանավակայանում, Վերնեսում:
SAS Cargo-ն «Սկանդինավյան Ավիաուղիներ»-ին ամբողջությամբ պատկանող, ամբողջությամբ անկախ գործող դուստր ձեռնարկությունն է եւ նրա գլխավոր գրասենյակը գտնվում է Կոպենհագենի օդանավակայանում:

SAS-ը ծնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում՝ «Ով ռիսկի է դիմում նա հաղթում է» կարգախոսի ներքո, երբ բրիտանական բանակի սպա Դեյվիդ Սթերլինգը մտահղացավ ստեղծել բարձր պատրաստվածություն ունեցող հատուկ ջոկատ, որը ունակ էր ավերածություններ առաջացնել թշնամու մատակարարման գծերի, հենակետերի եւ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա: 
 
SAS-ը շարունակաբար ընդլայնում է իր նավատորմը արդիական վառելիքախնայողատար շարժիչներով ինքնաթիռներով եւ ունի Եվրոպայի ամենաժամանակակից օդային նավատորմերից մեկը: Նոր ինքնաթիռներն ունեն 15-30%-ով ավելի ցածր վառելիքի սպառում՝ համեմատած իրենց փոխարինած օդանավերի հետ: Այդ ինքնաթիռները ճանապարհորդներին տալիս են ավելի հաճելի, հարմարավետ եւ կայուն ճանապարհորդության հնարավորություն:

SAS նավատորմը բաղկացած է Էյրբաս Ա319, Էյրբաս Ա320, Էյրբաս Ա320neo, Էյրբաս Ա321, Էյրբաս Ա330, Էյրբաս Ա350 եւ Բոինգ 737 հաջորդ սերնդի ինքնաթիռներից: SAS-ը նաեւ վարձակալում է Էյրբաս Ա320neo, ATR 72 եւ Բոմբարդիեռ CRJ900 ինքնաթիռներ:

 

Երկնքում SAS-ն առաջարկում է 3 ճամփորդական դասեր՝ SAS Go, SAS Plus եւ SAS Business: Ճամփորդական դասերի տարբերությունը սպասարկումն է, հարմարավետության մակարդակը եւ սրահի նստատեղերը: Անկախ նրանից, թե ի՞նչ դասի չվերթ է, սուրճն ու թեյը անվճար են SAS-ի թռիչքներում:

Նրանք, ովքեր թռչում են SAS Go-ով կամ SAS Plus-ով, կարող են վճարել ամբողջական մուտքի համար:

SAS Go-ն արժեքավոր ճանապարհորդական դաս է: Դուք կվայելեք լավ սպասարկում եւ մեծ հարմարավետություն, հնարավորություն կունենաք լայն ճաշացանկից ընտրել նախուտեստներ, թեթեւ սնունդ ու ըմպելիքներ, երբ ճանապարհորդում եք Եվրոպայում: Կարող եք նաեւ նախապես պատվիրել կերակուր՝ օդանավում վայելելու համար: Ասիա եւ Հյուսիսային Ամերիկա թռիչքների ժամանակ սնունդը ներառված է արժեքի մեջ:

Ընտրելով SAS Plus-ը՝ Դուք կունենաք ավելի շատ հարմարավետություն ու բարձրակարգ սպասարկում: Սա SAS-ի՝ Պրեմիում-Էկոնոմ դասն է: Սկանդինավյան երկրներում ու Եվրոպայում թռիչքների ժամանակ նստատեղերի հարմարավետությունը նույնն է, ինչ SAS Go-ում, սակայն դեպի Ասիա եւ Հյուսիսային Ամերիկա չվերթներում Դուք կունենաք ավելի լայն նստատեղ եւ լրացուցիչ ոտքերի տարածություն:

SAS Business-ը հասանելի է SAS-ի՝ դեպի Ասիա եւ Հյուսիսային Ամերիկա թռիչքներում: SAS Business-ի ճանապարհորդները օդանավում կարող են օգտվել անվճար WiFi-ից: Ընտրելով SAS Business-ը՝ Դուք կբացահայտեք ճանապարհորդելու լավագույն միջոցը: Կվայելեք լավագույն սպասարկումը, որը կարելի է երբեւէ պատկերացնել, կունենաք հարմարավետության ամենաբարձր մակարդակի նստատեղը, որը հեշտությամբ վերածվում է հարմարավետ, լիովին հարթ մահճակալի: Այս կարգում հասանելի է ժամանցի լայն ընտրանի HD էկրանով: Ձեզ հնարավորություն կտրվի վայելելու մեկ բաժակ բարձրակարգ շամպայն եւ երեք ճաշատեսակներից բաղկացած կերակուր՝ գլխավոր չորրորդ ուտեստը ընտրելու հնարավորությամբ: Թռիչքի ընթացքում Ձեզ հնարավորություն կտրվի օգտվել հիանալի գինիների, ոչ ալկոհոլային խմիչքների, մրգերի ու նախուտեստների առատաձեռն սրահից:

SAS-ը եւ Preem-ը ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ ապագա բիովառելիքի արտադրության ապահովման շուրջ: SAS-ը իր առաջ խնդիր է դրել մինչեւ 2030 թվականը իր ներքին երթուղիներում չվերթները իրականացնել միայն բիովառելիքով:
 
2024 թվականին APEX-ի հաճախորդների համաշխարհային վարկանիշում, SAS-ը դասվել է ամենաբարձր 5 աստղանի ավիաընկերությունների շարքին: Թռիչքի ընդհանուր փորձը, նստատեղերի հարմարավետությունը, սրահի սպասարկումը եւ ժամանցի հնարավորությունները այն գլխավոր չափանիշներն են, որոնք գնահատվել են TripIt հավելվածի օգտագործող ճանապարհորդների կողմից: Այս մրցանակը շնորհվում է APEX-ի առեւտրային ոչ առեւտրային մասնաճյուղի՝ Ավիաուղիների ուղեւորների փորձի ասոցիացիայի կողմից: