SWISS SWISS

SWISS

Swiss Air Lines-ը, որն առավել հայտնի է նաև որպես Swiss, Շվեյցարիայի ազգային ավիափոխադրողն է: Ավիաընկերությունը ուղեւորափոխադրումներին զուգահեռ կատարում է նաեւ բեռնափոխադրումներ: Ընկերության իրավաբանական հասցեն Բազելում է: Այն իր կառավարման ներքո ունի չվերթների համաշխարհային լայն ցանց, կառավարվում է Ցյուրիխից ու Ժնեւից՝ կանոնավոր չվերթներով Շվեյցարիան կապելով Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի ու Ասիայի հետ: 

SWISS-ը մաս է կազմում Լուֆթհանզա խմբին, ինչպես նաեւ հեղինակավոր Star Alliance ավիաընկերություններիի դաշինքի անդամ է: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Բազելի մոտակայքում գտնվող EuroAirport Basel-Mulhouse-Freiburg (BSL) օդանավակայանում, իսկ գրասենյակը՝ Ցյուրիխի օդանավակայանում:

Ներկա դրությամբ SWISS -ի նավատորմում ներառված են թվով 91 օդանավեր, որոնք հետեւյալ տեսակի են՝

Օդային նավատորմը 2026թ. սեպտեմբերի դրությամբ՝
Ինքնաթիռի Տեսակը Թիվը N
Էյրբաս A220-100 7
Էյրբաս A220-300 21
Էյրբաս A320 18
Էյրբաս A350XWB 3
Էյրբաս A321 12
Էյրբաս A330-300 14
Էյրբաս A340-300 4
Բոինգ 777-300ER 12
Ընդամենը 91

 

2021 թվականին SWISS -ը ներկայացրեց նոր Պրեմիում Էկոնոմ Դասը` իր հեռահար թռիչքներ իրականացնող ինքնաթիռներում: Նոր նստատեղերն ի սկզբանե հայտնվեցին ավիաընկերության Բոինգ 777-300ER ինքնաթիռում, նախքան դրանց ներառումը ավիաընկերության այլ հեռահար թռիչքներ իրականացնող մյուս օդանավերում:

Swiss-ի ապրանքանիշը մեծապես ոգեշնչված է Շվեյցարիայի ազգային դրոշով. այն ներկայացնում կարմիր խաչի ներսում սպիտակ խաչ:

Ընկերության SWISS WorldCargo ստորաբաժանումը օդանավակայանից օդանավակայան բարձրակարգ բեռնափոխադրումների ծառայությունների լայն տեսականի է մատուցում ավելի քան 80 երկրների ավելի քան 175 ուղղություններով: 

SWISS -ը բրիտանական հեղինակավոր SKYTRAX-ի կողմից ստացել է 4-աստղանի ավիաընկերության վարկանիշ՝ իր օդանավակայանի, ինչպես նաեւ ինքնաթիռների ու անձնակազմի սպասարկման որակի համար: Ապրանքանիշի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ ըմպելիքներ, IFE (թռիչքի ժամանցի համակարգ), մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես օդնավին ծառայող անձնակազմի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար: