Thai Airways International ավիաընկերությունը Թաիլանդի Թագավորության ազգային ավիափոխադրողն է. հայտնի որպես THAI: Նրա բաժնետոմսերի կեսից ավելին պատկանում է երկրի Ֆինանսների նախարարությանը, իսկ ընկերությունը գտնվում է Տրանսպորտի նախարարության կառավարման ներքո: Ավիաընկերությունը հիմնադրվել է կառավարության կողմից 1960 թ.-ին, որպես այժմ իր գործունեությունը դադարեցրած Thai Airways-ի եւ Scandinavian Airlines System-ի համատեղ ձեռնարկություն: Մինչ 1977 թ.-ը, SAS- ը տրամադրում էր տեխնիկական եւ կայավարման փորձաքննության ծառայություններ, իսկ 1977 թ.-ին իր բաժնեմասը ամբողջությամբ վաճառեց Թաիլանդի կառավարությանը:
THAI-ն հիմնականում գործում է Սուվարնաբհումի (BKK) օդանավակայանից եւ Պուխետի (HKT) միջազգային օդանավակայանի երկրորդական հանգույցից: Ավիաընկերությունն ու նրա դուստր ձեռնարկությունները թռիչքներ են իրականացնում 37 երկրների ավելի քան 101 ուղղություններով՝ օգտագործելով իրենց 95 ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմը՝ շաբաթական իրականացնելով միջին հաշվով 1095 չվերթներ ներքին եւ միջմայրցամաքային ուղղություններով. թռիչքուղիներ, որոնք հագեցած են լայնաթափք օդանավերից՝ եւ՛ Բոինգից, եւ՛ Էյրբասից: Զուգահեռ THAI-ի դուստր ձեռնարկություն Thai Smile-ը շահագործում է նեղ թափքով ինքնաթիռներ: THAI-ի երթուղային ցանցում գերակշռում են թռիչքները դեպի Եվրոպա, Արեւելյան Ասիա ու Հարավային/Հարավ-Արեւմտյան Ասիա. նաեւ ավիաընկերությունը սպասարկում է Օվկիանիայի հինգ քաղաքներ: THAI-ին առաջին ասիախաղաղօվկիանոսյան ավիաընկերությունն էր, որը սպասարկում էր Հիթրոուի օդանավակայանը: Ասիական եւ խաղաղօվկիանոսյան փոխադրողների շրջանում ընկերությունն իրականացնում է դեպի Եվրոպա իրականացվող ուղեւորափոխադրումների առյուծի բաժինը:
THAI-ի խորհրդի անդամների մեծ մասը կապված են կառավարության կամ օդուժի հետ:
THAI-իի օդային նավատորմի վերջին ձեռքբերումներից է նաև 777-300ER-ը. այն վերջին սերնդի գերժամանակակից ինքնաթիռ է, որը բոլոր դասերի ուղեւորներին առաջարկում է բարձրակարգ հարմարավետություն՝ ճանապարհորդության ընթացքում ապահովելով անմոռանալի տպավորություն:
THAI-ի անցած 59 տարիները նշանավորվել են բարձրակարգ ծառայություններով եւ հարուստ ավանդույթներով: Հիմնադրման օրվանից ի վեր THAI-ն իր որակյալ ծառայությունների ու հյուրընկալության շնորհիվ աշխարհի ամենահայտնի ավիաընկերություններից մեկն է: Ավիաընկերության հաջողության գրավականը իր բոլոր աշխատակիցների մասնագիտական բարձրակարգ որակավորումն է: Հավատարիմ մնալով իր՝ վաղուց հաստատված եւ լայնորեն ճանաչում գտած կարգախոսի՝ «Հարթ ինչպես մետաքսը», ավիաընկերության բոլոր թռիչքների ուղեւորներն իրենց հարմարավետ ու անվտանգ են զգում:
Thai Airways International-ի ապրանքանիշը մշակվել է Walter Landor Associated-ի կողմից. այն իրենից ներկայացնում էր երկրի ավանդական պատկերագրությում հանդիպող խորհրդավոր մանուշակագույն, կարմրավուն ու ոսկեգույն երանգներով ֆիգուր՝ ներառյալ նրա ոսկե տաճարները, արեւադարձային ֆլորան եւ շքեղ մետաքսը:
THAI-ն աշխարհի ամենամեծ ավիաընկերությունների գործընկերության Star Alliance- ի՝ հինգ հիմնադիր ավիաընկերություններից մեկն է: Ավիաընկերության կառավարման ներքո է գտնվում նաև ցածրարժեք (lowcost) Thai Smile Airways-ը, որին էլ իր հերթին պատկանում է երկրի ամենամեծ բյուջետային ավիաընկերության Nok Air-ի բաժնետոմսերի շուրջ 40%-ը. Thai Smile գործարկվել է 2012 թ.-ին` օգտագործելով նոր Էյրբաս Ա320 ինքնաթիռներ:
Ըստ առաջատար զբոսաշրջային ամսագրերի եւ ուղեւորների առցանց հարցումների, THAI-ը համաշխարհային ավիափոխադրողների շարքում պարբերաբար դասվում է աշխարհի առաջատար ավիափոխադրողների շարքում:
Անվտանգությունը THAI- ի գերխնդիրն է: THAI-ն գործում է անվտանգության ամենաբարձր չափանիշների համաձայն՝ աշխարհի տարբեր իշխանությունների կողմից որպես նախապայման ընդունելով անվտանգության նոր կանոնակարգեր եւ փորձառնություն, ավիաընկերությունը նույնիսկ ավելի հեռուն է գնում՝ իրականացնելով անվտանգության ծրագրեր, որոնք գերազանցում են սահմանված պահանջները:
Բրիտանական հեղինակավոր Skytrax-ի կողմից իր օդանավակայանի եւ թռիչքային արտադրանքի ու անձնակազմի ծառայությունների որակի համար THAI-ն սերտիֆիկացվել որպես 4 աստղանի ավիաընկերություն. այն ներառում է նստատեղերը, հարմարությունները, սնունդը ու խմիչքներ, IFE, մաքրությունը եւ այլն, իսկ ծառայությունների վարկանիշը վերաբերում է ինչպես օդանավի սպասարկող անձնակազմին, այնպես էլ ցամաքային անձնակազմին:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին