Հայաստանի Հանրապետությունում այս պահին օդային ավիափոխադրումները սպասարկում են երկու խոշոր օդանվակայաններ՝ մայրաքաղաք Երեւանի Զվարթնոց միջազգային օդանավակայանը եւ Հայաստանի մեծությամբ երկրորդ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը. չնայած այն բանի, որ Հայաստանի տարածքում այս պահին առկա են շուրջ մեկ տասնյակը գերազանցող այլ օդանվակայաններ, որոնցից Էրեբունի օդանավակայանը ծառայում է որպես ռազմական նշանակության, իսկ մյուսներ գործող չեն:
Զվարթնոց միջազգային օդանավակայան, Հայաստանի ամենամեծ օդանավակայանն է. այն գտնվում է միջնադարյան Զվարթնոց տաճարից ոչ հեռու եւ, ըստ երեւույթին, անվանակոչվել է հենց այս փառահեղ հուշարձանի անունով. այն տեղակայված է Հայաստանի մայրաքաղաք Երևանից 10 կմ դեպի արևմուտք։
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից եւ գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ ու Երևանից 120 կմ հեռավորության վրա: