Ադելաիդայի Օդանավակայան
Ադելաիդայի օդանավակայանը (IATA: ADL) Հարավային Ավստրալիայի ներքին, միջազգային եւ ընդհանուր ավիացիոն հիմնական կենտրոնն է: Տեղակայված լինելով քաղաքի կենտրոնական գործարար թաղամասից ընդամենը 6 կմ արևմուտք, այն Ավստրալիայի հինգերորդ ամենածանրաբեռնված օդանավակայանն է իր ուղեւորափոխադրումների քանակով:
Ժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով հագեցած տերմինալը 850 մ երկարությամբ արդիական կառույց է: Այն կարող է միաժամանակ սպասարկել 27 ինքնաթիռ եւ ժամում սպասարկել մինչեւ 3,000 ուղեւոր:
Մին արդիականացումը, նախորդ տերմինալը հաճախ քննադատության էր ենթարկվում իր սահմանափակ հզորության եւ օդային կամուրջների բացակայության պատճառով: Նոր նախագծված կառույցը լուծեց այս խնդիրները եւ օդանավակայանը համապատասխանեցրեց ժամանակակից միջազգային չափանիշներին:
Սկզբում նոր շենքն օգտագործվում էր միայն միջազգային չվերթների համար՝ վառելիքի համակարգի հետ կապված վաղ տեխնիկական խնդիրների պատճառով, այդ թվում՝ հակաօքսիդային մշակումների եւ խողովակաշարերում շինարարական թափոնների առկայության պատճառով: Մինչ տարածաշրջանային ինքնաթիռները լիցքավորվում էին բենզատարերով, ներքին չվերթները սպասարկող ինքնաթիռները շարունակում էին գործել հին տերմինալից մինչ համակարգի լիակատար վերականգնումը։
Բազմաֆունկցիոնալ տերմինալը համատեղում է ներքին և միջազգային գործունեությունը մեկ տանիքի տակ՝ առաջարկելով բարձրակարգ հարմարություններով լաունջ սրահներ երկու մակարդակներում.
21-րդ դարպասի դիմաց. «Քանթաս Քլաբ» լաունջ համալիրը, բաց է Քանթասի բիզնես դասի ուղեւորների, «Oneworld» ավիաընկերությունների դաշինքի գործընկերների եւ «Քանթաս Քլաբ» անդամների համար:
2024 թվականին «Քանթաս Քլաբ» համալիրը ենթարկվեց բազմամիլիոն դոլարանոց վերանորոգման, իսկ նոր «Քանթաս Բիզնես Լաունջը» բացվեց 2025 թվականին։
Գրանցման սրահն ունի 42 ընդհանուր օգտագործման սեղան եւ 34 մանրածախ խանութ, իսկ օդանավակայանի ողջ տարածքում հասանելի անվճար Wi-Fi-ն տրամադրում է Internode Systems-ի կողմից. այսպիսով Ադելաիդան Ավստրալիայի առաջին օդանավակայաններից մեկն է, որն առաջարկում է անվճար ինտերնետ ամբողջ օդանավակայանում։
2011 թվականին մեկնարկած հնգամյա պլանը ներառում էր 100 միլիոն ավստրալական դոլար արժողությամբ ներդրում, որի շրջանակում էլ վերանորոգվեց ներքին ճանապարհային ցանցը, բազմահարկ ավտոկայանատեղիի տարողունակությունը 800-ից ընդլայնվեց մինչեւ 1650-ի, կառուցվեց նոր հրապարակի ճակատային մաս եւ հետիոտնային կամուրջ, որը կապում է տերմինալը կայանատեղիի հետ, կառուցվեցին երեք նոր օդային կամուրջներ, ընդլայնվեցին սրահներ եւ այլն:
2013 թվականի հուլիսին Ադելաիդայի օդանավակայանը դարձավ առաջին ավստրալական օդանավակայանը (եւ երկրորդը աշխարհում), որը սկսեց կիրառել «Google Street View» համակարգը, որը թույլ տվեց ճանապարհորդներին վիրտուալ կերպով ուսումնասիրել տերմինալի տարածքները թռիչքից առաջ։
2013 թվականի օգոստոսին ավարտվեց նոր 44 մետր բարձրությամբ օդային երթեւեկության կառավարման աշտարակի կառուցումը, որը իր 1983 թվականի նախորդի բարձրությունից կրկնակի բարձր էր, եւ որի արժեքը կազմել էր 16.9 միլիոն ավստրալական դոլար։
Օդանավակայանի տարածքում գտնվում է մի փոքր, բայց խորհրդանշական ցուցանմուշ՝ Վիկերս Վիմի թանգարանը, որտեղ ներկայացված է 1919 թվականին Քեյթ եւ Ռոս Սմիթ եղբայրների, մեխանիկներ Ջիմ Բեննեթի եւ Ուոլի Շիրսի պատմությունը. նրանք դարձան առաջին ավստրալացիները, որոնք թռչեցին Անգլիայից Ավստրալիա՝ 1919 թվականի դեկտեմբերի 10-ին վայրէջք կատարելով Դարվինում։ Նրանց ինքնաթիռը՝ Վիկերս Վիմի «Աստված օգնիր մեզ բոլորիս», պահպանվում է կլիմայով կառավարվող թանգարանում, որն այժմ գտնվում է օդանավակայանի երկարաժամկետ ավտոկայանատեղիի տարածքում։
2019 թվականին Ավստրալիայի եւ Հարավային Ավստրալիայի կառավարությունները համատեղ 4 միլիոն ավստրալական դոլար հատկացրին օդանավակայանի 165 միլիոն ավստրալական դոլար արժողությամբ տերմինալի ընդլայնման շրջանակներում նոր պահպանման օբյեկտ կառուցելու համար։
Ադելաիդայի օդանավակայանը ղեկավարում է աշխարհում առաջին էկոլոգիական փորձառական ծրագրերից, որի նպատակն է նվազեցնել թռիչքուղիների մակերեսային ջերմաստիճանը՝ օգտագործելով յուրատեսակ կոմերցիոն բույսեր, որոնք ոռոգվում են վերամշակված ջրով։
Սկզբնական 2019 թ․ փորձնական ծրագրի շրջանակներում 4 հեկտար տարածքում տնկվեցին տարբեր տեսակի խոտեր եւ մշակաբույսեր։ Հետազոտողները պարզել են, որ լյուցերնն (ալֆալֆա) ապահովում է ամենամեծ ջերմաստիճանի նվազեցումը՝ տաք օրերին միջինում շուրջ 3 °C-ով նվազեցնելով շրջակա օդի ջերմաստիճանը։
Առվույտի խիտ տերեւները նաեւ վանում են թռչուններին, իսկ բույսը կարող է նաև հավաքվել որպես անասնակեր, ինչը ստեղծում է կայուն եւ առեւտրային առումով կենսունակ մոդել։
Մագելլայնի տեսանկյունից Ադելաիդի օդանավակայանը ոչ միայն Հարավային Ավստրալիայի ավիացիոն կենտրոնն է, այլեւ ավելի կանաչ ճանապարհորդության փորձադաշտ։ Առվույտի (lucerne) դաշտերի միջոցով սառեցնելով թռիչքուղիները եւ միավորելով արվեստը, պատմությունն ու նորարական տեխնոլոգիանները՝ Ադելաիդի օդանվակայանը ուղենշում է այն, թե ինչպիսին կարող են լինել ապագայի օդանավակայանները. այն է՝ նորարարությունն ու իսկությունը կարող են կիսել միեւնույն թռիչքուղին։