Մելբուռնի Օդանավակայան
Countries / Australia / Օդանավակայան / Մելբուռնի Օդանավակայան

Մելբուռնի օդանավակայանը (MEL), որը հայտնի է նաև որպես Թուլամարինի օդանավակայան, Մելբուռն քաղաքի եւ Վիկտորիա նահանգի գլխավոր միջազգային օդային դարպասն է: Հիմնադրվելով 1970 թվականին, այն փոխարինեց Էսենդոնի օդանավակայանին եւ այսօր Ավստրալիայի երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանն է:

Գտնվելով քաղաքի կենտրոնից 18 կմ հյուսիս-արեւմուտք, օդանավակայանը գործում է օրական 24 ժամ առանց պարետային ժամի, ինչը հազվադեպ երեւույթ է Ավստրալիայում: Ժամը 2-ից մինչև 4-ը գործողությունները հիմնականում սահմանափակվում են բեռնափոխադրումներով:

2004 թվականին Մելբուռնի օդանավակայանը դարձավ Ավստրալիայի առաջին օդանավակայանը, որը ստացավ ISO 14001 շրջակա միջավայրի կառավարման հավատարմագրում՝ ճանաչելով կայուն գործունեության նկատմամբ իր հանձնառությունը:

Օդանավակայանը բաղկացած է չորս տերմինալից՝ մեկ միջազգային, երկու ներքին եւ մեկ ներքին բյուջետային՝ ընդհանուր 68 դարպասներով՝ 53 ներքին եւ 15 միջազգային:

Յուրաքանչյուր տերմինալ սպասարկում է ավիաընկերությունների եւ ուղեւորների որոշակի կարիքներ՝ առաջարկելով սրահներ, ճաշարաններ եւ մանրածախ առեւտրի կետեր, որոնք Մելբուռնի օդանավակայանը դարձնում են Ավստրալիայի ամենաարդյունավետ եւ ուղեւորների համար ամենահրմար ուղեւորափոխադրումների կարեւոր կենտրոններից մեկը:

Տերմինալ 1.
Տերմինալ 1-ը սպասարկում է Քանթաս եւ ՔանթասԼինք ներքին եւ տարածաշրջանային չվերթները։
Գրանցման, անվտանգության, ուղեբեռի ստացման կետերը եւ Քանթասի լաունջ սրահները տեղակայված են առաջին հարկում։ Առկա է օդային կամուրջներով շուրջ 16 դարպասներ, որոնցից 12-ը մեկտեղանոց եւ 4 երկտեղանոց: Առկա է նաեւ առանց օդային կամուրջների 5 դարպասներ, որոնք օգտագործվում են Քանթաս Լինքի կողմից։
T1-ում գործում են Qantas Club, Domestic Business եւ Chairman լաունջ սպասասրահները։
Տերմինալ 2-ի հետ կապող հատվածում կան խանութներ եւ սրճարաններ:


Միջազգային Տերմինալ 2.
Բացվել է 1970 թվականին եւ սպասարկում է բոլոր միջազգային թռիչքները, ինչպես նաև սպասարկում է սահմանափակ քանակով որոշ ներքին չվերթներ։
T2-ը ունի 20 դարպաս՝ հագեցած օդային կամուրջներով։ Գործում են Cathay Pacific, Qantas (First և Business/Qantas Club), Singapore Airlines, Emirates եւ Air New Zealand ավիաընկերությունների լաունջ սպասասրահները։

Տերմինալի ինտերիերը զարդարում են Ավստրալիայի բնիկ արվեստագետներ Դեյզի Ջուգադայ Նապատջարիի եւ Գլորիա Պեթիարիի արվեստի գործերը։

Մեկնումների գոտին գտնվում է տերմինալի ստորին հարկում, իսկ ժամանումների գոտին՝ առաջին հարկում՝ ուղեւորների հոսքը առավել արդյունավետ կազմակերպման համար։

Տերմինալ 3.
Տերմինալ 3-ը սկզբում բացվել է որպես Ansett Australia տերմինալ: Այժմ պատկանում եւ կառավարվում է Մելբուռնի օդանավակայանի կողմից։ Ներկայումս այն սպասարկում է Վիրջին Ավստրալիան։
T3-ը ունի օդային կամուրջներով 11-ը եւ առանց օդային ակմուրջների 8 դարպասներ։ Տերմինալում գործում է Վիրջին Ավստրալիայի լաունջ սպասասրահը։

Տերմինալ 4.
Տերմինալ 4-ը նախատեսված է բյուջետային ավիափոխադրողների համար եւ իր տեսակի մեջ առաջին ցածրարժեք տերմինալն էր Ավստրալիայում։

Ներկայումս T4 սպասարկում է Ջեթսթար, Ռեքս եւ Էյրնորֆ ավիաընկերությունները։
Gրանցման (check in), ուղեբեռի հանձման եւ ստացման կետերը տեղակայված են առաջին հարկում: Այստեղ կան նաեւ սննդի կետեր, խանութներ եւ լաունջ սպասասրահներ, որոնց հետեւում է մեկնման գոտին:
T4-ը վերակառուցվել եւ ընդլայնվել է՝ համաձայն աճող բյուջետային ավիափոխադրումների պահանջներին համապատասխան՝ հատկապես ՏայգըրԷյր եւ Ջեթսթարի համար նախատեսված ենթակառուցվածքներով, որոնց արժեքը գնահատվում է մի քանի հարյուր միլիոն դոլարով:
Գործունեություն՝ Ջեթսթարը հիմնականում չի օգտագործում օդային դարպասներ դարպասներ: Այնինչ, Վիրջին Ավստրալիան որոշ չվերթների համար առաջարկում է օդային դարպասներ՝ ճկունություն ապահովելու համար:

Մելբուռնի օդանավակայանը հարակից է Թուլամարին արվարձանին, որն առաջարկում է հարմար ճանապարհային մուտք Թուլամարին ավտոմայրուղու միջոցով: SkyBus express-ը ապահովում է արագ կապ Մելբուռնի քաղաքի կենտրոնի եւ Southern Cross կայարանի հետ: Տաքսի, համատեղ ուղեւորափոխադրման եւ մեքենաների վարձույթի տարբերակները հասանելի են շուրջօրյա:

Որպես Ավստրալիայի առաջին ISO 14001 հավատարմագրված օդանավակայան՝ Մելբուրնը շարունակում է առաջատար լինել շրջակա միջավայրի կառավարման ոլորտում՝ ներդրումներ կատարելով աղմուկի նվազեցման, վերականգնվող էներգիայի եւ կայուն ենթակառուցվածքների մեջ՝ աճը պատասխանատվության հետ հավասարակշռելու համար։

Ըստ Մագելլայնի՝ շքեղ եւ բարեհամբույր լաունջ սրահներից մինչեւ արդյունավետ, բյուջետային տերմինալներ՝ Մելբուրնի օդանավակայանը մարմնավորում է ժամանակակից ճանապարհորդի ոգին՝ բազմազան, դինամիկ եւ անսահման կապակցված։ Անկախ նրանից, թե դուք թռչում եք Քանթասով, Վիրջին Ավստրալիայով, թե Ջեթսթարով, ճանապարհորդությունը սկսվում է այստեղից՝ Վիկտորիա տանող օդային դարպասներից։