Տեսարժան վայրեր
Countres / Belgium / Տեսարժան վայրեր

Բելգիան զարմանալիորեն հագեցած է մեծ թվով տեսարժան վայրերով. միջնադարյան «ջրային» քաղաքները, շքեղ հրապարակները, պատմական ամրոցները եւ ժամանակակից հուշարձաններ այստեղ ձեւավորում են իր տեսակի մեջ մի յուրօրինակ միջավայր, որը իր մեջ ներառում է տարբեր դարաշրջանները պատմությունը, ինչը հնարավոր է բացահայտել մեկ ամբողջական ճանապարհորդության ընթացքում։

Բելգիայում զբոսաշջիկներին հասու է բազմաշերտ մշակութային ժառանգություն՝ գոթական կառույցներից եւ միջնադարյան ամրություններից մինչև ժամանակակից խորհրդանշական կառույցներ։ 

Գրանդ Պլաս, Բրյուսել
Մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնում է գտնվում է Եվրոպայի ամենատպավորիչ հրապարակներից մեկը՝ Գրանդ Պլասը։ Հրապարակը շրջապատված է շքեղ գիլդիաների շենքերով, գոթական ոճի քաղաքապետարանով եւ Թագավորական տան շենքով։ Դրանք հիշեցնում են քաղաքի տնտեսական հզորությունն ու մշակութային ծաղկումը 17-րդ դարում։ Երբ երեկոյան հրապարակը լուսավորվում է, ոսկեգույն ճակատները ստեղծում են գրեթե թատերական մթնոլորտ։
Գրանդ Պլասը անկասկած Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքային հրապարակներից մեկն է, որը ներառված է UNESCO-ի հաշխարհային ժառանգության ցանկում։

Բրյուգեի ջրանցքները
Պատմական Բրյուգե քաղաքը հաճախ անվանում են «Հյուսիսային Վենետիկ»։ Նեղ ջրանցքները անցնում են միջնադարյան փողոցներով՝ կարմիր աղյուսե տներով, եկեղեցական աշտարակներով եւ քարե կամուրջներով։ Սալապատ փողոցներով անցնում են ձիաքարշ կառքեր, իսկ ջրի վրա արտացոլվում են քաղաքի հին շենքերը։

Բրյուգեն Եվրոպայում ամենալավ պահպանված միջնադարյան քաղաքներից մեկն է ու Բելգիայի ամենահմայիչ ուղղություններից մեկն է համարվում։

Ատոմիում
Բրյուսելի հյուսիսային հատվածում կանգնած է Բելգիայի ամենաանսովոր խորհրդանիշներից մեկը՝ Ատոմիումը։ Այն կառուցվել է Expo 58 համաշխարհային ցուցահանդեսի համար եւ իր մեծ ֆորմաներով ներկայացնում է երկաթի բյուրեղի կառուցվածքը։ Ինը մեծ մետաղական գնդերից կազմված այս կառույցը դարձել է քաղաքի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։ Այսօր այցելուները կարող են բարձրանալ գնդերի ներսում գտնվող ցուցասրահներ եւ վերեւից դիտել Բրյուսելի համայնապատկերները։

Գրավենստեն ամրոց
Պատմական Գենտ քաղաքի կենտրոնում բարձրանում է Գրավենստեն միջնադարյան ամրոցը։ 12-րդ դարում կառուցված այս քարե ամրոցը ժամանակին եղել է Ֆլանդրիայի կոմսերի նստավայրը։ Նրա բարձր պատերը, պաշտպանական աշտարակները եւ հզոր դարպասները հիշեցնում են տարածաշրջանի մարտական անցյալը։

Այսօր ամրոցը հնարավորություն է տալիս այցելուներին պատկերացնել միջնադարյան կյանքի պայմանները եւ վայելել քաղաքի գեղեցիկ տեսարանը ամրոցի պատերից։

Բելգիայի բելֆրիները
Բելգիայի բազմաթիվ քաղաքներում վեր են խոյանում բարձր բելֆրի աշտարակներ, որոնք խորհրդանշում էին քաղաքների անկախությունն ու քաղաքացիական հպարտությունը միջնադարում։ Այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բրյուգեն, Գենթը եւ Անտվերպեն, այս աշտարակները ծառայել են որպես դիտակետեր, զանգակատներ և վարչական կենտրոններ։

Այսօր Բելգիայի եւ հյուսիսային Ֆրանսիայի բելֆրիները միասին ընդգրկված են UNESCO Համաշխարհային ժառանգություն ցանկում։

Տիրամոր տաճար, Անտվերպեն
Անտվերպեն քաղաքում գտնվող Տիրամոր տաճարը Եվրոպայի ամենանշանավոր գոթական եկեղեցիներից մեկն է։ Տաճարի ներսում կարելի է տեսնել ֆլամանդական բարոկկո նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենս ստեղծագործությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել եվրոպական արվեստի զարգացման վրա։ Տաճարի բարձր աշտարակը գերիշխում է քաղաքի տեսադաշտի վրա եւ հանդիսանում է Բելգիայի ամենակարեւոր մշակութային ու կրոնական հուշարձաններից մեկը։

Պատմությամբ հարուստ երկիր
Բելգիան առաջարկում է տեսարժան վայրերի բացառիկ խտություն համեմատաբար փոքր տարածքի վրա՝ միջնադարյան ջրանցքներից մինչև ժամանակակից ճարտարապետական հորինվածքներ: Մի քանի ժամ ճանապարհորդելով՝ այցելուները կարող են բացահայտել գոթական տաճարներ, պատմական հրապարակներ, ամրոցներ եւ մշակութային հուշարձաններ։

Մագելլայնի աչքերով, Բելգիան բացահայտելու ամենակարճ ճանապարհը ճարտարապետությունն է․ յուրաքանչյուր աշտարակ, հրապարակ եւ ջրանցք պատմում է Եվրոպայի բազմադարյա պատմության մի հատված։