Ethiopia
Countries / Ethiopia

Եթովպիան աշխարհի հնագոյն քրիստոնեական երկրներից մեկն է։ Սա մի երկիր է, որտեղ մարդկության պատմությունը ընդգրկում է հազարամյակներ, իսկ բնությունը լի է անպատկերացնելի բնապատկերներվ, որոնք թվում են հավերժական եւ անփոփոխ։ Եթովպիան ՄԱԿ-ի առաջին անդամներից մեկն է, ինչպես նաեւ համարվում է Աֆրիկեան միութեան հիմնադիր անդամը։ Ի դեպ, Եթովպիայում մշտապես եղել է հայ համայնք՝ օժտված լայն իրավունքներով:

Եթովպիան հաճախ անվանում են մարդկության բնօրրան, քանի որ այստեղ են հայտնաբերվել նախամարդու ամենահին մնացորդներից մի քանիսը։ Սակայն երկրի ինքնությունը միայն պատմությամբ չի սահմանափակվում։ Այն շարունակում է մնալ մշակույթների, լեզուների եւ ավանդույթների կենդանի խաչմերուկ։

Եթովպիան մեկ երկրի սահմաններում ճանապարհորդներին առաջարկում է իրար հակընդեմ տարբեր աշխարհներ՝ Հյուսիսային լեռնաշխարհներից մինչև արեւելքի տաք եւ անապատային տարածքներ:

Նրանք, ովքեր իրապես փնտրում են պատմությամբ եւ մշակությային ժառանգությամբ հարուստ ուղղություններ, ապա Եթովպիան կարող են դիտարկել իրենց հաջորդ ճամփորդական նպատակային ուղղություններից մեկը, որը դժվար է համեմատել որևէ այլ վայրի հետ։

Մագելլայնի տեսանկյունից, Եթովպիան այն վայրերեից է, որտեղ անցյալն ու ներկան շարունակում են գոյակցել կողք կողքի՝ միաժամանակ ձեւավորելով իր տեսակի մեջ եզակի տեղական մշակույթը։

Բնաշխարհի արտասովոր բազմազանությունը
Քիչ երկրներ կան նման մեծ թվով բնապատկերներ, ինչպե Եթովպիան է. ամենուր խորը կիրճեր, բարձր ժայռեր եւ բերրի դաշտավայրեր են, որոնք ստեղծում են լայն ու տպավորիչ տեսարաններ, որոնք դարեր շարունակ մեծ ազդեցություն են թողել երկրի կյանքի վրա։ Այստեղ են գտնվում նաև Սիմենի լեռները, որոնք համարվում են Աֆրիկայի ամենատպավորիչ լեռնային շրջաններից մեկը։ Այստեղ կարելի է հանդիպել հազվագյուտ կենդանիների՝ օրինակ գելադա կապիկների, ինչպես նաև եթովպական գայլերի։

Երկրի մյուս կողմում գտնվում է Դանակիլ իջվածքը, որը հակադրության կատարյալ օրինակ է։ Սա Երկրի ամենաշոգ եւ ամենացածր տարածքներից մեկն է, որտեղ կարելի է տեսնել գունավոր հանքային դաշտեր, աղի հարթություններ եւ ակտիվ հրաբուխներ։ Այստեղ ձմռան ցերեկային ջերմաստիճան 37°С է, իսկ ամռանը այն հասնում է մինչեւ 63°С:

Այս երկու աշխարհների միջև տարածվում է Եթովպիայի բնության իրական բազմազանությունը։

Քաղաքակրթական հնագույն ժառանգությունը
Եթովպիայի պատմությունը սկիզբ է առնում հազարավոր տարիների խորքից։ Այստեղ ժամանակին ամենանշանավոր պատմական կենտրոններից մեկը Աքսումի թագավորությունն էր, որը մոտ երկու հազար տարի առաջ վերահսկում էր առեւտրային մայրուղիները Աֆրիկայի, Արաբիայի եւ Միջերկրականի միջև։

Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի հուշարձանները քարե հսկայական օբելիսկներն են, որոնք մինչ այսօր կանգնած են Աքսումում։

Միջնադարում Եթովպիան ստեղծեց նաև աշխարհի ամենաարտասովոր կրոնական համալիրներից մեկը՝ Լալիբելայի ժայռափոր եկեղեցիները։ Լալիբելա երկրի սրբավայրերից մեկն է, որն իր նշանակությամբ զիջում է միայն Աքսումին՝ երկրի բնակչության ուխտագնացության կենտրոնին։ Այս եկեղեցիները բառացիորեն փորված են ժայռերի մեջ եւ առայսօր շարունակում են ծառայել որպես ուխտագնացության կարեւոր կենտրոն։ Ի տարբերություն Աքսումի՝ Լալիբելայի գրեթե ողջ բնակչությունը Եթովպիայի Ուղղափառ քրիստոնեկան եկեղեցու հետեւորդներ են։

Եթովպիայում պատմությունը մարդկանց առորեական կյանքի անբաժան մասն է։

Մշակույթ և ավանդույթներ
Եթովպիայի հասարակության կարեւոր հիմքերից մեկը կրոնն է։ Եթովպիան ուղղափառ եկեղեցին պահպանել է ծեսեր եւ ավանդույթներ, որոնք գոյություն ունեն դարեր շարունակ։ Տոնակատարությունների ժամանակ փողոցները լցվում են գունավոր երթերով, երգերով եւ աղոթքներով։

Երկրում ապրում են ավելի քան 80 տարբեր էթնիկ խմբեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լեզուն եւ մշակութային առանձնահատկությունները։ Այս բազմազանության սինթեզի արդյունքում է, որ ձեւավորում է Եթովպիայի յուրահատուկ մշակութային աշխարհը։

Եթովպական խոհանոց
Եթովպիական խոհանոցը համարվում է Աֆրիկայի ամենաինքնատիպներից մեկը։ Սնունդը սովորաբար մատուցվում է մեծ ինջերայի վրա։ Սա թթխմորով պատրաստված փափուկ հաց է, որի վրա դրվում են տարբեր շոգեխաշած ուտեստներ։

Ամենահայտնի ուտեստներից է դորո վաթը (doro wat). սա պատրաստվում է հավի մսով, սոխով, բերբերե համեմունքով եւ խաշած ձվով։ Այս ուտեստը համարվում է եթովպիական խոհանոցի հիմնական ուտեստներից մեկը։  Մյուս հայտնի ուտեստներից է կիտֆոն, որը պատրաստվում է թարմ աղացած հում տավարի մսից, ապա խառնվում է եթովպական կարագի (նիտեր կիբբե) եւ համեմունքների հետ, ինչպիսիք են կայենյան պղպեղը եւ հիլը։ Այս ուտեստը մատուցվում է տարբեր հացերի՝ այդ թվում՝ ինջերայի։ Չնայած կիտֆոն սովորաբար մատուցվում է առանձին, այն կարող է նաև մատուցվել աղի պանիրների կամ կաղամբի հետ։

Սնունդը հաճախ կիսվում է միեւնույն ավելի մեծ ափսեից, ինչը խորհրդանշում է հյուրընկալություն եւ համայնքային կյանք։

Սուրճի ծննդավայրը
Եթովպիան հաճախ համարվում է սուրճի ծննդավայրը: Զուգահեռ եթովպացիները անչափ հպարտանում են իրենց սուրճով։ Սուրճի պատրաստման ավանդական արարողակարգը կարեւոր մշակութային ծես է։ Այնքան շատ, որ հատուկ առիթներով սուրճը պատրաստում են հատուկ արարողությամբ։ Այն սովորաբար պատրաստում է մի կին, որը կրում է ավանդական սպիտակ զգեստ եւ շարֆ, որի ծայրերը հաճախ վառ գույներ ունեն։ Նա խունկ է այրում, սուրճի հատիկները տապակում է ածուխի վրա եւ ապա աղացում եւ եփում է հատուկ կավե սրճեփի մեջ, որը կոչվում է ջեբենա։ Երբեմն սուրճի հետ մատուցվում է նաև պոպկորն։ Այս արարողությունը ոչ միայն գեղեցիկ է դիտելու համար, այլև խունկի եւ հատիկների տապակման հոտը դրախտային է։ Սուրճի համը նույնքան հաճելի է։ 
Այս արարողությունը միայն խմիչք պատրաստելու գործընթաց չէ։ Այն նաև հանդիպման եւ զրույցի առիթ է։

Տոնակատարություններ
Եթովպիայում տարվա ընթացքում անցկացվում են բազմաթիվ կրոնական տոնակատարություններ։ Ամենահայտնիներից է Տիմկատը, որը նվիրված է Հիսուսի մկրտությանը։ Այդ օրը քահանաները քաղաքներով շրջում են ուխտային սրբազան առարկաներ, իսկ հազարավոր հավատացյալներ մասնակցում են երթերին։

Եթովպիական ուղղափառ եկեղեցու կարեւորագույն տոներից մյուսը Մեսկելն է, որը նշվում է մեծ խարույկներով եւ հանդիսավոր հավաքներով։

Այս տոները ցույց են տալիս երկրի խոր հոգեւոր ժառանգությունը։

Ինչու՞ այցելել Եթովպիա:
Եթովպիան մի վայր է, որտեղ մարդկության պատմությունը զգացվում է ամեն քայլափոխի: Եթովպիան աֆրիկյան մայրցամաքի հնագույն քաղաքակրթություններից մեկն է, որը ունի հարուս հոգեւոր եւ մշակութային ժառանգություն: Այստեղ ճանապարհորդելիս կարող եք այցելել հնագույն ժայռափոր եկեղեցիներ, ճանապարհորդել հսկայական լեռնաշղթաների միջով, մասնակիցը դառնալ դարավոր կրոնական տոներին եւ շփումներ ունենալ մարդկանց հետ, որոնց ավանդույթները պահպանվել են սերնդե սերունդ։