Եթովպիան` իր պատմական եւ բնական տեսարժան վայրերով Աֆրիկայի ամենահարուստ երկրներից մեկն է: Այստեղ ճանապարհորդները կարող են բացահայտել հազարավոր տարիների պատմություն, ինչպես նաև տեսնել բնության այնպիսի տեսարաններ, որոնք գրեթե անիրական են թվում։
Լալիբելայի ժայռափոր եկեղեցիներ
Լալիբելայի եկեղեցիները համարվում են աշխարհի ամենաարտասովոր կրոնական համալիրներից մեկը։ Դրանք կառուցված չեն սովորական եղանակով։ Դրանք վերից վար ամբողջությամբ փորված են ժայռի մեջ։ Ամենահայտնի եկեղեցին Սուրբ Գեւորգն է, որը խաչաձեւ կառուցվածք ունի եւ ամբողջությամբ փորված է ժայռի մեջ։
Առայսօր Լալիբելան քրիստոնեական աշխարհի կարեւորագույն ուխտավայրերից մեկն է համարվում:
Սիմենի լեռներ
Սիմենի լեռները, որոնք հաճախ անվանում են «Աֆրիկայի տանիք», ներառում են մայրցամաքի ամենատպավորիչ բնապատկերներից մի քանիսը։ Այստեղ է գտնվում է Ռաս Դաշեն լեռը՝ Եթովպիայի ամենաբարձր գագաթը։ Արգելոցը լի է անապատներով, կիսաանապատներով, սավաննաներով, ինչպես նաև աֆրո-ալպիական բուսականությամբ։
Աարգելոցը հայտնի է նաև իր կենդանական աշխարհով։ Այստեղ բնակվում են գելադա կապիկներ, ինչպես նաև հազվագյուտ Վալիայի այծերը եւ ոչնչացման վտանգի տակ հայտնված եթովպիական շնագայլը: Դեպի Սիմենի լեռներ տանող արահետները համարվում են Աֆրիկայի լավագույն արշավային ուղղություններից մեկը։
Աքսումի օբելիսկներ
Հին Աքսումը ժամանակին եղել է հզոր թագավորության մայրաքաղաք։ Այստեղ կանգնած են հսկայական քարե օբելիսկներ, որոնք կառուցվել են մոտ երկու հազար տարի առաջ։ Այս հուշարձանները դասվում են հին Աֆրիկայի ճարտարապետության ամենատպավորիչ օրինակների շարքում։
Դանակիլ իջվածք
Դանակիլ իջվածքը Երկրի ամենաանսովոր վայրերից մեկն է։ Այստեղ կարելի է տեսնել գունավոր ծծմբային դաշտեր, աղի հարթություններ եւ ակտիվ հրաբուխներ։ Այստեղ է գտնվում նաև Էրտա Ալե հրաբուխը, որտեղ կարելի է տեսնել մշտապես առկա լավային լիճ։
Չնայած ծայրահեղ պայմաններին՝ այս տարածքով դարեր ի վեր անցնում են աղ տեղափոխող ուղտերի քարավաններ։
Մագելլայնի Դիտարկումը եթովպիական ուղղության վերաբերյալ
Մագելլայնի տեսանկյունից Եթովպիան մի ինքնատիպ երկիր է, որտեղ բնությունը, պատմությունը եւ մշակույթը միաձուլվում են մեկ ամբողջության մեջ։ Սա այն վայրերից է, որտեղ ճանապարհորդությունը դառնում է ոչ միայն բացահայտում, այլ նաև հանդիպում մարդկության պատմության մեկնարկի հետ։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն