Հոլանդացիները սիրում են ասել, որ Աստված ստեղծեց աշխարհը, իսկ հոլանդացիներն ստեղծեցին Նիդեռլանդները
։ Քայլե´ք ցանկացած ամբարտակով, եւ կհասկանաք, թե ինչ նկատի ունեն։ Դաշտերն ավելի ցածր են, քան կից ջրանցքները, կովերն արածում են այնտեղ, որտեղ ժամանակին ծովն էր, իսկ հողն այնքան հարթ է, որ շատ հեռու գտնվող եկեղեցու զանգակատունը դեռ երեւում է հորիզոնում։
Սա փոքր երկիր է, որտեղ մարդիկ շատ են սիրում բացօթյա կյանքը։ Հեծանիվ են քշում անձրեւի տակ, փողոցային կրպակների մոտ կանգնած ծովատառեխ են ուտում եւ զբաղեցնում են սրճարանների բոլոր բացօթյա սեղանները, հենց որ արեւը դուրս է գալիս։
Բնապատկերներ
Արեւմուտքի մեծ մասը պոլդերներ են՝ կանաչ ու հարթ հողեր, որոնք ջրահեռացման առուների կողմից բաժանվում են երկար շերտերի։ Գարնանը Հարլեմի եւ Լեյդենի միջև ընկած ծաղիկների դաշտերը վերածվում են կարմիր, դեղին ու մանուշակագույն գոտիների։
Ավազաթմբերից բաղկացած պատնեշները պաշտպանում է Հյուսիսային ծովի գրեթե ողջ ափը։ Ավելի հյուսիսում Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Վադդենյան ծովն է, որտեղ տեղատվության ժամանակ ջուրն այնքան հեռու է նահանջում, որ ուղեկցորդի հետ կարելի է ծովի հատակով ոտքով հասնել կղզիներ։
Երկրի խորքում Վելյուվեն է՝ թփուտապատ տափաստաններ ու խիտ անտառներ, որտեղ ապրում են ազնվացեղ եղջերուներ եւ վարազներ։ Միայն Լիմբուրգում՝ երկրի ծայր հարավում, հողը տեղանքը լեցուն է բլուրներով։ Նույնիսկ այնտեղ ամենաբարձր կետը՝ Վալսերբերգը, ընդամենը 322 մետր է։
Քաղաքներ
Հոլանդական քաղաքները միմյանց մոտ են, եւ դրանց միջեւ հեռավորությունը գնացքով մեկ ժամից էլ քիչ ճանապարհ է։
Ամստերդամում ջրանցքները, ճակտոնավոր տները եւ Եվրոպայի լավագույն թանգարաններից մի քանիսը՝ բոլորը քայլելու հեռավորության վրա են։ Ամռանը կենտրոնը մարդաշատ է, իսկ Յորդանն ու Դե Պեյպը մայաքաղաքի ամենահայտնի կոլորիտային ու գունագեղ թաղամասերը, միշտ են լեցուն, որտեղ մշտապես տիրում է յուրատեսակ մթնոլորտ։ Մայրաքաղաքի համար երեքից չորս օրը լիովին բավարար է՝ թանգարաններով, ջրանցքներով շրջագայելու եւ գիշերային կյանքի համար:
Ռոտերդամ. Եվրոպայի ամենամեծ նավահանգիստը եւ երկրի ամենաժամանակակից քաղաքն է, որը 1940 թվականից հետո վերակառուցվեց համարձակ, նորարական ճարտարապետական լուծումներով։ Ինչո՞վ է գրավիչ. ճարտարապետությամբ, ավանդական սննդի շուկաներով: Նախատեսե´ք մեկից երկու օր:
Համալսարանական Ուտրեխտը գրավիչ է իր միջնադարյան կենտրոնով եւ ջրանցքներով, որոնց երկայնքով ձգվող հին նավամատույցների նկուղներն այժմ վերածվել են սրճարանների։ Բարձրացե´ք Դոմի աշտարակի 465 աստիճաններով։ Սա Նիդեռլանդների ամենաբարձր եկեղեցական աշտարակն է։ Ինչի՞ համար այցելել՝ առափնյա սրճարանների եւ խաղաղ ռիթմի համար: Մեկ օրը բավարար է:
Հաագան ճանապարհորդների ուշադրությունը գրավում է կառավարության նստավայրով եւ Մաուրիցհաուս թանգարանով, Խաղաղության պալատով եւ Շեւենինգենի երկար ավազոտ լողափով։ Լավագույնն է՝ արվեստի, ծովափնյա հանգստի համար։ Անհրաժեշտ օրերեի քանակը՝ մեկից երկու օր:
Դելֆտ. Վերմեերի եւ հայտնի կապույտ ու սպիտակ խեցեղենի քաղաքը։ Թագավորական ընտանիքի անդամները թաղված են շուկայի հրապարակի Նյուվե եկեղեցում։ Ինչի՞ համար այցելել՝ դելֆտյան խեցեղեն, փոքր քաղաքի հմայք. անհրաժեշտ օրերեի քանակը մեկ օր:
Մաաստրիխտ. Բելգիայի եւ Գերմանիայի սահմանների մոտ գտնվող Մաաստրիխտն ունի հարվին բնորոշ յուրահատուկ ջերմություն։ Նրա գրախանութներից մեկը գտնվում է տասներեքերորդ դարի դոմինիկյան եկեղեցու ներսում։ Գրավիչ է իր խոհանոցով, գինիներով, երկար ճաշերով. անհրաժեշտ օրերի քանակը՝ մեկից երկու օր:
Ուտեստներ Եւ Խմիչքներ
Հոլանդական խոհանոցը պարզ է եւ սննդարար։ Ձմռանը այն ամբողջությամբ հագեցած է ստամպոտով՝ կարտոֆիլի պյուրե կանաչ կաղամբով կամ թթու կաղամբով, որը մատուցվում է ապխտած երշիկով։ Արագ սննդի կետերում վաճառում են բիտերբալեն՝ ռագուով լցված խրթխրթան տապակած գնդիկներ, որոնք մանանեխի մեջ թաթախելով ուտում են գարեջրի հետ։
Շուկայի կրպակներում կգտնեք հում ծովատառեխ՝ մանր կտրատած սոխով, եւ կիբելինգ՝ խմորապատ տապակած սպիտակ ձկան կտորներ։ Պանիրն ամենուր է՝ երիտասարդ Գաուդայից մինչև երկար հասունացած փխրուն տեսակներ, որոնց համը գրեթե կարամել է հիշեցնում։ Որպես քաղցր ուտեստ՝ փորձե´ք տաք ստրուպվաֆել կամ պոֆերտյեի ափսե՝ փոքրիկ, փափուկ նրբաբլիթներ, որոնք շաղախվում են տվել շաքարի փոշիով։
Ինդոնեզիայի հետ դարավոր առեւտուրը նույնպես իր հետքն է թողել։ Ռեյստտաֆելը, որը բազմաթիվ փոքր ինդոնեզական բրնձով ուտեստների մեծ խնջույք է, քաղաքում ընթրիքի սիրված տարբերակ է։ Խմիչքների համար փորձե´ք ջենեւեր՝ ջինի հոլանդական նախնին, կամ գարեջուր՝ բազմաթիվ փոքր տեղական գարեջրատներից մեկից։
Մշակույթ
Սա Ռեմբրանդտի, Վերմեերի եւ Վան Գոգի երկիրն է, եւ նրա թանգարաններում են պահվում աշխարհի ամենահայտնի կտավներից մի քանիսը։ Առօրեական կյանքն այստեղ շատ ավելի ազատ է ու ոչ պաշտոնական։ Հոլանդացիները հայտնի են իրենց ուղղամտությամբ, եւ գրեթե բոլորը լավ անգլերեն են խոսում։
«Gezellig» (հեզելիխ) բառը հստակ թարգմանություն չունի։ Այն նկարագրում է ընկերների հետ անցկացրած հաճելի երեկոյի ջերմ ու անկաշկանդ մթնոլորտը, եւ դուք այն հաճախ կլսեք։ Ապրիլի 27-ին՝ Թագավորի օրը, ամբողջ երկիրը հագնում է նարնջագույն, իսկ փողոցները վերածվում են հսկայական տոնավաճառի եւ փողոցային տոնախմբության։
Կյանքը Երկու Անվի Վրա
Նիդերլանդներում հեծանիվներն ավելի շատ են, քան մարդիկ։ Երեխաները դպրոց են գնում հեծանիվով, իսկ ծնողները փոքրիկներին տեղափոխում են բեռնատար հեծանիվների առջեւի մասում ամրացված փայտե արկղերում։ Հեծանվուղիները կապում են գրեթե բոլոր քաղաքները, իսկ Ուտրեխտի կենտրոնական կայարանի կայանատեղիում տեղավորվում է մոտ 12 500 հեծանիվ։
Հեծանիվ վարձելը քաղաքում տեղացու պես զգալու ամենաարագ միջոցն է։ Եթե սրան գումարենք նաև հաճախակի եւ ճշտապահ գործող գնացքների ցանցը, ապա կարելի է մեկ կեսօրվա ընթացքում հատել ամբողջ երկիրը։
Մագելլանյան Դիտարկումներ
Նիդեռլանդները կառուցել են մարդիկ, ովքեր թույլ չտվեցին ծովին թելադրել՝ որտեղ պետք է իրենք ապրեն։ Այդ համառությունը դեռևս արտահայտվում է ամբարտակներում եւ քաղաքներում, որոնք անընդհատ վերափոխվում են։ Եկե´ք կակաչների ու գլուխգործոցների համար, եւ կեսօր պարզապես նախատեսե´ք հեծանվով պոլդերային գյուղով դանդաղ զբոսնելու, եւ ապա, մինչ օրը կմթնի, վերադարձե´ք ամբարտակի երկայնքով։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն