Switzerland
Countries / Switzerland

Եկե´ք այնտեղ, որտեղ լեռներն ունեն իրենց սեփական եղանակը, իսկ լճերը երկինքը պահում են այնպես, ինչպես ջուրն է անշարժ տարայում։ Գերմաներենը, ֆրանսերենը, իտալերենը եւ ռոմանշերենը սփռված են միևնույն հովիտներում՝ առանց միմյանց հակադրվելու։ Դրանք լսում եք շուկաներում, գնացքներում ու հանգիստ ողջույններում, եւ այդ խառնուրդում գտնում եք և՛ լռություն, և՛ հյուրընկալություն։

Քաղաքներ

Ցյուրիխը տեղակայված է  Ցյուրիխ լճի հյուսիսարեւմտյան ափին, որը բնակեցված է եղել վաղնջական ժամանակաշրջաններում, իսկ մ.թ.ա. 15 թվականին հռոմեացիները այստեղ հինադրեցին Տուրիկում քաղաքը: Հետագայում Արեւելյան Ֆրանկիայի թագավոր Լյուդովիկ II Գերմնացին 9-րդ դարում այստեղ կառուցեց դղյակ, իսկ ավելի ուշ` 853 թվականին Ցյուրիխի մարզի տարածքում հիմնեց Ֆրամյունստեր վանքը։ Ներկայումս Ցյուրիխը, չնայած իր համեմատաբար փոքր չափերին, համաշխարհային կարեւորագուն ֆինանսական կենտորններից մեկն: Այստեղ կան բազմաթիվ թանգարաններ ու պատկերասրահներ, այդ թվում՝ Շվեյցարիայի ազգային թանգարանը, Ցյուրիխի Արվեստի տունը։ Ցյուրիխի թատրոնը ամենահահեղինակավոր թատրոններից մեկն է ամբողջ գերմանախոս աշխարհում։

Մայրաքաղաք Բեռնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված միջնադարյան հին քաղաքը աչքի է զարնում իր կամարակապ փողոցներով, ավազաքարե շենքերով եւ խորհրդանշական Ցիտգլոգեի ժամացույցի աշտարակով (թվագրվում է 1405 թվականով)՝ իր զարդանախշ աստղագիտական ​​​​ցուցատախտակով: Քաղաքում մեկտեղվում են պատմությունը եւ նրբագեղությունը՝ շատրվաններ գրեթե յուրաքանչյուր անկյունում, դեպի գետը ձգվող այգիներ եւ սրճարաններ, որոնք թաքնված են կամարակապ անցումներում: Քաղաքը անչափ մտերմիկ է եւ ավելի շատ նման է լավ պահպանված գոհարի, քան մայրաքաղաքի:

Ժնևը արեւածագը դիմավորում լայն արծաթափայլ ափով, որտեղ ազգերը հավաքվում են զրուցելու՝ լճի մյուս կողմում գտնվող Ալպերի լույսի փոփոխությունների ֆոնին։ Քաղաքը աչքի է ընկնում իր նրբագեղ Ժե դ'Օ շատրվանով։
Ժնևը կոսմոպոլիտ է, բայց միևնույն ժամանակ նրբագեղ. փարթամ բուսականությամբ զբոսայգիներ, Հին քաղաքի նեղ նրբանցքներ եւ բլրի գագաթին երկինք հառնող տաճար, եւ ամեն անկյունում արվեստի եւ պատմության թանգարաններ։ Ափամերձ տարածքը միշտ լի է առագաստանավերով եւ զբոսաշրջիկներով։ 

Լյուցեռնում գերիշխում ռոմանտիկան։ Փայտե կամուրջը՝ իր խորհրդանշական աշտարակով եւ ներկված ներքին վահանակներով, լողում է ջրի վրայով՝ ինչպես հեքիաթում։ Լճի հարեւանությամբ է գտնվում միջնադարյան հին քաղաքը՝ իր նեղ նրբանցքներով, գեղեցիկ տներով եւ խաղաղ հրապարակներով։ Քաղաքի թիկունքում լեռներ են, որոնք իրենց արտացոլանքն են գտնում լճում։ Այն Շվեյցարիայի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է։ Այնտեղ հասնելու լավագույն միջոցը նավակով լճի կտրել է՝ ընթացքում դիտելով, թե ինչպես են գագաթները աստիճանաբար մոտենում։

Բազելը ձգվում է Հռենոսի երկայնքով, որտեղ Շվեյցարիան սահմանակցում է Ֆրանսիային եւ Գերմանիային՝ քաղաք, որը զարմանալի մշակութային խորություն ունի։ Այն հայտնի է իր համաշխարհային մակարդակի արվեստի թանգարաններով, Վերածննդի դարաշրջանի շենքերում ներկառուցված պատկերասրահներով, իսկ Հռենոսը դառնում է երեկոյան զբոսանքների եւ գետափնյա սրճարանների կենտրոնավայր։ Հին քաղաքը կենտրոնացած է գետի ափին գտնվող կարմիր ավազաքարե տաճարի շուրջ։ Բազելի դիմակահանդեսը, որը Եվրոպայի ամենահիններից մեկն է, ամեն փետրվարին պայթում է դիմակավոր կերպարներով, թմբուկների նվագակցությամբ եւ թատերական քաոսով, որը կենդանացնում է խաղաղ փողոցները։ Այն մշակությաին գոհար է՝ առանց այլեւայլության, գեղարվեստական՝ առանց ցուցադրականության։

Լուգանոն աշխարհագրական պատահականության տպավորություն է թողնում, միջերկրածովյան քաղաք, որը մխրճված  է Շվեյցարական Ալպերի մեջ: Արմավենիները ստվերում են ափամերձ շրջանը, լիճը նիրհում է խաղաղ եւ կապույտ, իսկ իտալական ջերմությունը արտահայտվում է լեզվի եւ հանգիստ ռիթմի մեջ: Հին քաղաքը աչքի է ընկնում նեղ նրբանցքներով, շքեղ շենքերով եւ գողտրիկ այգիներով: Սրճարանները թափված են հրապարակներում: Ահա թե որտեղ է, որ Շվեյցարիան բուրում է կիտրոնի եւ ձիթապտղի բույերով, որտեղ լույսը կեսօրին դառնում է ոսկեգույն: Լուգանոն փախուստի միջոց է՝ առանց երկրից դուրս գալու:

Ավանդույթներ
Այստեղ ժամանակին վերաբերվում են հարգալից հյուրի պես, իսկ բնությանը՝ հարազատի։ Ամռանը նախիրները բարձրանում են բարձրադիր ալպյան արոտավայրեր, իսկ աշնանը զանգակների ղողանջի ներքո իջնում են՝ զարդարված ծաղիկներով. ամենուր լսվում են զանգերի ղողանջը դեռ նախքան կովերի հայտնվելը: Հնչում են յոդլի մեղմ հնչյունները, իսկ ալպիական եղջերափողի երկարաշունչ ձայնը տարածվում է ողջ հովտով: Ժողովրդական պարերը քաղաքային հրապարակը վերածում են մեկ ընդհանուր սրտի տրոփյունի: Բազելի դիմակահանդեսը մթությունը լցնում է դիմակներով ու թմբուկներով: Քաղաքներում մինչ օրս պահպանվում են հրաձգության փառատոնները եւ «Շվինգեն»  ավանդական ըմբշամարտի մրցույթները:

Խոհանոց
Շվեյցարական սեղանները լի են ջերմությամբ։ Ֆոնդյուն եւ ռակլետը ընկերներին հավաքում են հալած պանրի դանդաղ գետի շուրջ։ Ոսկեգույն եւ խրթխրթան ռոշտին մատուցվում է ցրտաշունչ առավոտները, հաճախ երշիկի կամ ձվի կողքին։ Իտալախոս հարավում ռիզոտոն ու պոլենտան բուրում են անմահական բույերով։ Շոկոլադն այստեղ խոսում իր լեզվով, իսկ Վալեի եւ Վոյի գինիները պահում է լանջերի ու ուշ լույսի համը։ Լճի ձկները հիշեցնում են տեղի սառնորակ ու զուլալ ջրերը։ Իսկ կեսօրյա սուրճն ու քաղցրավենիքը դառնում են փոքր արարողություն։

Տոներ
Օգոստոսի 1-ը Շվեյցարիայի ազգային տոնն է, որը խորհրդանշում է 1291 թվականին Շվեյցարական Համադաշնության հիմնադրումը։ Մարդիկ վառում են խարույկներ, կազմակերպում հրավառություններ եւ ամենուր անցկացվում են տոնական քայլերթեր։ Դեկտեմբերը քաղաքները լցնում է լապտերներով։ Սուրբծննդյան շուկաները լցվում են անուշաբույր համեմունքներով ու երգերով։ Զատիկը ընտանիքներին հավաքում է սեղանի շուրջ։ Մեծ պահքից առաջ Բազելի դիմակահանդեսը մեղմում է ցրտաշունչ ձմեռը։ Աշունը նիրհում է որթատունկերի մեջ, իսկ ձմեռը դահուկորդներին ուղղորդում է սպիտակ լռություն։ Ամառը արշավորդներին ուղարկում է ծաղկի ու քարի մեջ։

Տեսարժան Վայրերի 
Մաթերհորնը կանգնած է ինչպես մի կտավ, որ երկիրը դեռ չի ավարտել։ Ժնևի լիճը նիրհում է անդորրության մեջ։ Հռենոսի ջրվեժը որոտում է առանց շտապելու։ Սառցադաշտային ձորերում իշխում է ցուրտը։ Ամրոցները, լեռնային երկաթուղիները եւ խնամված գյուղերը լրացնում են երգը։ Հաջորդիվ՝ «Տեսարժան Վայերը» բաժնում Մագելլայնը առավել մանրամասն կանրադառնա շվեյցարական բնապատկերներին եւ տեսարժան վայրերեին:
Շարժվե´ք դանդաղ: Թո´ղ գնացքը ինքը ներկայացնի հեքիաթային թվացող հովիտները եւ խորը ձորերը։ Համտեսե´ք պանիր փայտե հյուղակում, մինչ ամպերը շարժվում է լեռնաշղթայի վրայով։ Մեկ կեսօրում լսե´ք չորս լեզու, եւ դրանցից ոչ մեկը օտար չի թվա։

Մագելլանյան Դիտարկումներ
Շվեյցարիան տպավորում է յուրովի. այն լճի լռության մեջ է, երբ վերջին նավակն արդեն մեկնել է, լանջով իջնող կովերի զանգերի մեջ, երբ լույսը նոսրանում է, եւ մի ողջույնի մեջ, որ արտաբերվում է մի լեզվով, որով դուք չեք խոսում, բայց մինչև վերջ հասկանում եք։ Թվում է՝ նույնիսկ գնացքներն են ստեղծագործում՝ կարծես հորինելով լեռներ՝ դրանց միջով անցնելու փոխարեն։

Շվեյցարիայով ճանապարհորդելը նշանակում է զգալ այս երկրի առօրեական կյանքը, որը հարգում է ժամանակը եւ ընդունում այցելուներին որպես պատվարժան հյուրեր։ Մտովի այս հովիտներից եւ անդնդախոր ձորերից այլ ճանապարհներ են մտահորիզոնվում, ճանապարհներ, որոնք կարող եք անցնել Մագելլայնի հետ: