Air India-ն՝ Հնդկաստանի ազգայի ավիափոխադրողն է, որը Հնդկաստանում օդային ուղեւորափոխադրումներ մատուցող խոշորագույն ընկերություններից մեկն է: Ավիաընկերությունը պատկանում է Air India Limited ընկերությանը: Air India-ն չվերթներ է իրականացնում հինգ մայրցամաքների՝ 31 երկրների ավելի քան 100 երթուղիներով, այդ թվում՝ 57 ներքին եւ 45 միջազգային ուղղություններով: Նրա հիմնական հանգույցը գտնվում է Նյու Դելիի Ինդիրա Գանդիի միջազգային օդանավակայանում (DEL), իսկ երկրորդական հանգույցը գտնվում է Մումբայի Չհատրապատի Շիվաջի Մահարաջ միջազգային օդանավակայանում (BOM)։ Air India-ն Հնդկաստանի ամենամեծ միջազգային ավիափոխադրողն է՝ իր 18,6% շուկայական մասնաբաժնով: 2014 թվականի հուլիսի 11-ին Air India-ն միացավ Star ավիաընկերությունների դաշինքին՝ դառնալով դաշինքի 27-րդ անդամը:
Air India-ի ապրանքանիշը իրենից ներկայացնում է կարմիր գույնի թռչող կարապ, որի ներսում տեղադրված է նարնջագույն «Konark Chakra»: Թռչող կարապը ստեղծվել է Air India-ի՝ «Կենտավրոս» տարբերանշանի հիման վրա, մինչդեռ «Konark Chakra»-ն խորհրդանշում է Հնդկաստանի տարբերանշանը:
Air India-ի կարգախոսներն են՝ «Անզուգական ծառայություն», «Air India...Իրական Հնդկաստան» եւ «Մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը միայն «Namaste» ասելու համար»։
2025 թվականի հունվարի դրությամբ Air India-ի օդային նավատորմը բաղկացած է 205 ինքնաթիռից՝ 6 Էյրբաս Ա319, 7 Էյրբաս Ա320neo, 78 Էյրբաս Ա321-200, 14 Էյրբաս Ա351NEO, 6 Բոինգ 777-200, 19 Բոինգ 777-300er, 27 Բոինգ 787 -8 Դրիմլայներ եւ 7 Բոինգ 787-9 Դրիմլայներ:
Air India-ն առաջարկում է Մահարաջա (Կայսերական) լաունջ սպասասրահներ առաջին կարգի եւ բիզնես դասի ուղեւորների համար, որոնք հասանելի են ոչ միայն ներքին, այլ նաեւ միջազգային օդանավակայաններում, որտեղ դրանք ընդգրկված են նաեւ այլ միջազգային ավիաընկերությունների ծառայություններում: Մահարաջա (Maharaja) լաունջները հասանելի են հետեւյալ ներքին եւ միջազգային օդանավակայաններում.
□ Չեննաի Միջազգային Օդանավակայան (MAA), Չենայ
□ Ինդիրա Գանդիի Միջազգային Օդանավակայան (DEL), Դելի
□ Քեմպեգովդա Միջազգային Օդանավակայան (BLR), Բանգալոր
□ Ռաջիվ Գանդիի Միջազգային Օդանավակայան (HYD), Հայդերաբադ
□ Չհատրոպատի Շիվաջի Միջազգային Օդանավակայան (BOM), Մումբայ
□ Սարդար Վալլաբհբհայ Պատել Միջազգային Օդանավակայան (AMD), Ահմեդաբադ
□ Հիթրոու օդանավակայան (LHR), Լոնդոն
□ Ջոն Քենեդու Միջազգային Օդանավակայան (JFK), Նյու Յորք
□ Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայան (LAX), Սան Ֆրանցիսկո
Air India-ն կոդշեյրինգային համաձայնագրեր ունի հետեւյալ ավիաընկերությունների հետ՝ Էյր Աստանա, Air Austral, Էյր Կանադա, Air India Express (դուստր ձեռնարկություն), Սեյշելյան Էյր, Ավիանկա, Խորվաթական Ավիաուղիներ, Էյր Եգիպտոս, Եթովպիական Ավիաուղիներ, EVA Air, Ֆիջի Էյրվեյս, Հոնկոնգյան Ավիաուղիներ, LOT Լեհական Ավիաուղիներ, Լուֆթհանզա, Մյանմա Միջազգային Էյրվեյս, Ռոյալ Բրունեյ Ավիաուղիներ, Սինգապուրյան Ավիաուղիներ, Շրի Լանկյան Ավիաուղիներ, Swiss International Air Lines, TAP Էյր Պորտուգալիա, Թուրքական Ավիաուղիներ:
Air India-ն Skytrax-ի կողմից գնահատվել է որպես 3 աստղանի ավիաընկերություն: Ահա թե ինչ է ասվում Skytrax-ի կայքում. «Air India-ն առաջարկում է բազմազան ծառայություններ իր ինքնաթիռներում. որոշ ինքնաթիռներում առկա են մաշվածության նշաններ: Խորհուրդ է տրվում բարելավել սպասարկումն ու մաքրությունը օդանավում։ Բիզնես դասը չի համապատասխանում 4 աստղանի ստանդարտին ինչպես օդանավակայանում, այնպես էլ ինքնաթիռում: Նաեւ Մումբայի օդանավակայանում ցամաքային անձնակազմի ծառայությունները բարելավման կարիք ունեն»:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին