ANA ANA

ANA

Nippon Airways Co., Ltd.-ը, որը հայտնի է որպես ANA (全日空), Ճապոնիայի ամենամեծ ավիաընկերությունն է իր եկամուտներով եւ ուղեւորափոխադրումների քանակով: Ավիաընկերության կենտրոնակայանը գտնվում է Շիոդոմ քաղաքի կենտրոնում՝ Տոկիոյի Մինատո շրջանում: Այն շահագործում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային թռիչքուղիներ:


ANA-ն հիմնադրվել է 1952 թ.-ին` իր տրամադրության տակ ունենալով երկու ուղղաթիռ: Այն դարձել է Ճապոնիայի խոշորագույն ավիաընկերությունը, ինչպես նաեւ Ասիայի ամենանշանակալի ավիաընկերություններից մեկը, որն իրականացնում է չվերթներ 85 միջազգային եւ 116 ներքին երթուղիներով: ANA-ն առաջարկում է եզակի երկկողմանի մոդել, որը հնարավորություն է տալիս ուղեւորներին ճանապարհորդել դեպի Տոկիո եւ մայրաքաղաքային երկու օդանավակայաններից՝ NARITA-ից եւ HANEDA-ից ուղեւորվել ճանապարհորդության տարբեր ուղղություններով, ինչպես նաեւ առաջարկում է չվերթներ դեպի Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի եւ Չինաստանի տարբեր քաղաքներ:


ANA-ն Star Alliance-ի անդամ է 1999 թվականից եւ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Յունայթեդ Էյրլայնսի, Լուֆթհանզայի, շվեյցարական Swiss International Airlines-ի եւ Ավստրիական Ավիաուղիների հետ:


Հեղինակավոր ANA ավիափոխադրողից բացի, ANA խումբն իր ձեռքի տակ ունի եւս երկու դուստր ձեռնարկություններ՝ Vanilla Air Inc. եւ Peach Aviation Limited: ANA խումբն իր տրամադրության տակ ունի շուրջ 260 օդանավերից բաղկացած օդային նավատորմ: ANA-ն իր մեկնարկից ի վեր համարվում է Բոինգ 787 Dreamliner-ի ամենամեծ օպերատորը:


ANA- ն Ասիայի առաջին ավիաընկերությունն է, որը բացի օդանավակայանի եւ թռիչքային ծառայությունների 5 աստղանի վարկանիշից, ստացավ նաեւ առավելագույն 5-աստղանի հավաստագիր Քովիդ-19 համաճարակի անվտանգության կանոնների պահպանման մասով: SKYTRAX-ը բարձր է գնահատել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են սոցիալական հեռավորությունը, դեմքի դիմակների օգտագործումը, ձեռքերի հիգիենան եւ այլն:


2020 թ.-ին ANA-ն կրկին ստացավ ավիաընկերությունների հնարավոր ամենաբարձր գնահատականը. 5 աստղանի վարկանիշ՝ բրիտանական հեղինակավոր ավիաընկերությունների գնահտման միջազգային SKYTRAX վարկանշային գործակալության կողմից: SKYTRAX-ի կողմից 5 աստղանի վարկանիշ են ստացել դեռեւս ոչ ավել քան թվով մեկ տասնյակի ավիաընկերություններ. ուստի ութ տարի անընդմեջ այս մրցանակը ստանալը վկայում է ANA-ի անձնակազմի ամենօրյա բարձրակարգ աշխատանքի, նվիրվածության եւ ջերմ  հյուրընկալության մասին: 


Հատկանշական է նաև, որ անցած 10 տարիների ընթացքում ANA-ն Air Transport World-ի կողմից երեք անգամ ճանաչվել է «Տարվա ավիաընկերություն»՝ 2007, 2013 եւ 2018 թվականների  ընթացքում՝ դասվելով մի քանի ավիաընկերությունների շարքին, որոնց մի քանի անգամ շնորհվել է այս հեղինակավոր տիտղոսը: