Յունայթեդ Էյրլայնս Յունայթեդ Էյրլայնս

Յունայթեդ Էյրլայնս

Յունայթեդ Էյրլայնսը (United Airlines)՝ իր օդանավերի թվով եւ երթուղիների քանակով, աշխարհի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Ուիլիս-թաուերում, Չիկագոյի Իլինոյս նահանգ:

Ընկերության կարգախոսն է՝ «Ժամանակն է թռչելու»: Ավիաընկերության ապրանքանիշը իրենից ներկայացնում է 68 աստիճան թեքությամբ ոճավորված լատինատառ U:

Յունայթեդ Էյրլայնսը ստեղծվել է 1920 -ականների վերջին՝ մի քանի ավիաընկերությունների միավորման արդյունքում: Walter T. Varney-ը 1926թ. -ին հիմնադրեց Varney Air Lines, իսկ 1934թ. -ին՝ Varney Speed Lines -ը, որոնք ի վերջո դարձան United Airlines եւ Continental Airlines:

Սկզբում ավիաընկերությունը ավիափոստային ծառայություններ էր մատուցում՝ թռչելով Նյու Յորքից Սան Ֆրանցիսկո Չիկագոյի եւ Սոլթ Լեյք Սիթիի միջով: 1930 -ին ընկերությունը սկսեց իր ուղեւորափոխադրումնեը եւ առաջին էր, որ նախապատվություն տվեց կին բորտուղեկցորդուհիների գաղափարին (Էլեն Չերչի առաջարկով)՝ ստեղծելով կանանց համար նոր մասնագիտություն: Բոլոր առաջին 8 բորտուղեկցորդուհիները գրանցված բուժքույրեր էին՝ ներառյալ Չերչը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Յունայթեդ Էյրլայնսի աշխատակիցները ծառայում էին զինված ուժերում. օդաչուները իրականացնում էին ռմբակոծիչների թռիքները, փոստ էին տեղափոխում եւ մասնակցում էին տարբեր մարտերի:

1962 թ.-ին, Capital Airlines-ի հետ միաձուլվելուց հետո, ընկերությունը դարձավ աշխարհի երկրորդ ամենամեծ ավիափոխադրողը՝ զիջելով միայն Աերոֆլոտին:

1991 -ին, Pan American World Airways -ի ֆինանսական դժվարությունների պատճառով, Յունայթեդ Էյրլայնսը որոշեց ձեռք բերել նրա՝ նահանգների եւ Լոնդոնի Հիթրոուի միջև առկա երթուղիները: Pan Am-ի սնանկացումից հետո նրա խաղաղօվկիանոսյան երթուղիների համակարգը նույնպես ձեռք բերեց Յունայթեդ Էյրլայնսը:

Առևտրի համաշխարհային կենտրոնի դեմ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ «Ալ-Քաիդա» խմբավորման անդամները առեւանգեցին Յունայթեդ Էյրլայնսի երկու ինքնաթիռներ. Բոինգ 767-200ER -ը բախվեց հարավային աշտարակին, իսկ Բոինգ 757 -ը` պայթեցվեց Փենսիլվանիայի մոտակայքում: Արդյունքում, ընկերություն կրեց շուրջ 2.1 միլիարդ դոլլար ֆինանսական վնաս: Այնուամենայնիվ, ԱՄՆ կառավարության աջակցության շնորհիվ, այն արագ վերադարձավ ֆինանսական հաշվեկշիռ:

2010 թ .-ին Յունայթեդ Էյրլայնսը միացավ Continental ընկերությանը. երկու ավիաընկերությունները շարունակեցին գործել որպես նորաստեղծ United Continental հոլդինգի դուստր ձեռնարկություններ՝ 692 ինքնաթիռներով սպասարկելով 59 երկրների շուրջ 370 օդանավակայանների:

Յունայթեդ Էյրլայնսը շահագործում է 238 ներքին ուղղություններ եւ 118 միջազգային ուղղություններ հինգ մայրցամաքների 48 երկրներում կամ տարածաշրջաններում: 2021 թվականի գարնանից ի վեր Յունայթեդ Էյրլայնսը հերթական անգամ կանոնավոր կերպով թռիչքներ է իրականացնում բոլոր 6 մայրցամաքներում՝ դեպի Աֆրիկա պլանային տարվա ընթացքում իրականացվող չվերթների վերականգնումից հետո:

Յունայթեդ Էյրլայնսը ունի ութ հանգույց օդանավակայաններ, որոնցից ամենամեծը տեղափոխված ուղեւորների եւ մեկնումների քանակով Չիկագո-Օ'Հար-ն է: 

2026 թվականի հունվարի դրությամբ Յունայթեդ Էյրլայնսը շահագործում է 1 057 ինքնաթիռից բաղկացած նավատորմ, ինչպես նաեւ եւս 84 օդանավ գտնվում է պատվերի փուլում կամ նախատեսված է մատակարարման համար․ բոլորը Բոինգ կամ Էյրբաս արտադրության են։

Ավիաընկերությունը առաջարկում է Պրեմիում, Բիզնես եւ Էկոնոմ դասի թռիչքներ: Առաջին երկու դասերում ոտքերի համար կա առնվազն 120 սմ տեղ, իսկ կաշվե նստատեղերը ամբողջովին բացվում են հարթ մահճակալի մեջ: Ուղեւորներին հասանելի են առանձին կարգավորվող ընթերցանության լամպերը, նստատեղի ետնամասում առկա են էկրաններ: Նրանց համար հասանելի է նաև բարձեր եւ սպիտակեղեն:


Էկոնոմ Դասի ուղեւորներին տրամադրվում են անվճար խմիչքներ, ներառյալ զովացուցիչ ըմպելիքներ, հյութ, թեյ եւ թարմ եփած սուրճ: Թարմ պատրաստված կերակուրները (նախաճաշ, լանչ եւ ընթրիք) կարելի է ընտրել եւ գնել օդանավում առկա ճաշացանկից: Գարեջուր, գինի եւ այլ ոգելից խմիչքներ հասանելի են բոլոր երթուղիներում: Բիզնես եւ պրեմիում դասի ճանապարհորդները կարող են վայելել համեղ ուտեստներ, նախուտեստներ, պաղպաղակ եւ աղանդեր, մրգեր, պանիր, ալկոհոլային խմիչքներ եւ թարմ եփած սուրճ:

Յունայթեդ Էյրլայնսը Star Ավիաընկերությունների Դաշինքի (Air Canada, Lufthansa, SAS եւ Thai Airways International) հիմնադիր անդամ է՝ աշխարհի ամենամեծ ավիաընկերությունների դաշինքը, որի անդամ ավիաընկերությունների թիվը 25 է:

Յունայթեդ Էյրլայնսը Skytrax -ի կողմից ստացել է 3-աստղանի ավիաընկերության կարգավիճակ՝ իր օդանավակայանի, օդանավի սրահում ապրանքների եւ ծառայությունների որակի, ինչպես նաև անձնակազմի որակյալ ծառայությունների համար: Բրենդի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ ըմպելիքներ, IFE, մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է սպասարկող անձնակազմի համար: