Լուֆթհանզան (անգ.՝ Lufthansa) ունի հարուստ պատմություն: Ավիաընկերությունը մշտապես հետադարձ հայացք է գցում դեպի իր անցած ճանապարհը: Այն հարուստ է շատ փառահեղ իրադարձություններով. այնուամենայնիվ դեպքերի ընթացքը միշտ չէ, որ եղել է հարթ: Օդային տրանսպորտի առջեւ ծառացած մարտահրավերները գնալով բարդանում են, բայց եւ այնպես, Լուֆթհանզան մշտապես ունակ է եղել սովորելու եւ ինքն իրեն արդիականացնելու: Այդ ունակությունը ընկերությանը առաջատարրներից մեկն է դարձրել միջազգային ավիափոխադրումների բիզնեսում:
Լուֆթհանզան ամենամեծ գերմանական ավիափոխադրողն է եւ իր ուղևորափոխադրումներով Եվրոպայի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է համարվում: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Քյոլնում: Լուֆթհանզա Գրուպը բաղկացած է Network Airlines, Eurowings եւ Aviation Services սեգմենտներից: Ավիացիոն ծառայությունները ներառում են լոգիստիկ, MRO (սպասարկում, նորոգում եւ կապիտալ վերանորոգում), քեյթրինգ, նաեւ այլ բիզնես գործառնություններ: Վերջիններիս մեջ մտնում են նաեւ Lufthansa AirPlus, Lufthansa Aviation Training եւ IT ընկերություններ. մինչեւ 2009 թ. ապրիլը Լուֆթհանզաի պաշարների եւև չվերթների կառավարման համակարգերը, որոնք հիմնված էին Unisys համակարգի վրա, կառավարվում էին LH Systems-ի կողմից: Ամրագրումների եւ ուղևորների սպասարկման համակարգի բոլոր բաղադրիչները 1990-ականներին ամբողջությամբ փոխանցվեցին Ամադեուսին պատկանող Ալտեա հարթակին:
Վերոնշյալ բոլոր սեգմենտները առաջատար դիրք են զբաղեցնում իրենց համապատասխան շուկաներում: Որպես առաջատար ավիաընկերությունների եվրոպական խումբ, Լուֆթհանզա Գրուպի նպատակն է առանցքային դեր ստանձնել գլոբալ ավիացիոն շուկայի ձեւավորման գործում եւ հետագայում մնալ որպես բաժնետերերի, հաճախորդների ու աշխատակիցների առաջնային ընտրություն:
Լուֆթհանզա Գրուպի ավիացիոն կենտրոնը գտնվում է Ֆրանկֆուրտի օդանավակայանում, իսկ երկրորդական հանգույցը՝ Մյունխենի օդանավակայանում, որտեղ պահպանվում է թռիչքների կառավարման գործառույթների երկրորդական կենտրոնը:
Նախկին ազգային ավիափոխադրողի անունը ծագում է գերմանական Luft բառից, որը թարգմանաբար նշանակում է «օդ» եւ Hansa՝ Հանզեական լիգա: Լուֆթհանզան աշխարհի խոշորագույն Star Alliance ավիաընկերությունների դաշինքի հինգ հիմնադիր անդամներից մեկն է, որը ստեղծվել է 1997 թվականին:
Շրջանակի մեջ ներառված ոճավորված կռունկը թռիչքի ժամանակ Լուֆթհանզաի ապրանքանիշն (logo) է. ստեղծվել է 1918 թվականին Օտտո Ֆիրլեի կողմից: Դա գերմանական առաջին ավիաընկերության՝ Deutsche Luft-Reederei (կրճատ՝ DLR) ավիափոխադրումների մաս էր, որը չվերթները սկսեց 1919 թվականի փետրվարի 5-ին: 1926-ին Deutsche Luft Hansa-ն ընդունեց այս խորհրդանիշը, իսկ 1954-ին Լուֆթհանզան հայտնեց իր իրավահաջորդության մասին՝ ընդունելով այն մի փոքր ավելի ուշ՝ 1963 թ.-ին:
2018-ին Լուֆթհանզան թարմացրեց իր ապրանքանիշը: Շրջանակի մեջ պարփակված կռունկը պահպանվեց, սակայն ֆոնը դեղինից դարձավ մուգ կապույտ: Ուղղահայաց կայունացուցիչը եւ հետևի մարմինը ներկված են մուգ կապույտով, իսկ պոչի հատվածը մնաց սպիտակ: Հիմնական ֆյուզելյաժը ամբողջովին ներկված էր սպիտակով, իսկ պատուհանների վրա դրվեց Լուֆթհանզաի ապրանքանիշը՝ նույնպես մուգ կապույտով:
Ընկերության կարգախոսն է. «Այո՛ ասացեք աշխարհին»:
Անկախ նրանից՝ Դուք ճանապարհորդում էք Էկոնոմ, Պրեմիում էկոնոմ, Բիզնես կամ Առաջին կարգի դասով՝ Լուֆթհանզան առաջարկում է կատարյալ ծառայություն յուրաքանչյուր չվերթի համար:
Բացի իր սեփական ծառայություններից եւ դուստր ուղևորափոխադրող Austrian Airlines, Swiss International Air Lines, Brussels Airlines եւ Eurowings-ից, Deutsche Lufthansa AG- ն ունի ավիացիայի հետ կապված մի շարք այլ ընկերություններ, ինչպիսիք են Lufthansa Technik-ը եւ LSG Sky Chefs-ը, որոնք Լուֆթհանզա Խմբի մաս են կազմում: Ընդհանուր առմամբ, խումբն ունի ավելի քան 700 ինքնաթիռ՝ այն դարձնելով աշխարհի ամենամեծ օդային նավատորմերից մեկը:
Լուֆթհանզաի պատմությունը սկսվում է 1926 թվականից, երբ Բեռլինում ստեղծվեց Deutsche Luft Hansa A.G. (1933-ից սկսած՝ Deutsche Lufthansa): Այն Գերմանիայի ազգային ավիափոխադրողն էր մինչև 1945 թվականը. նացիստական Գերմանիայի պարտությունից հետո բոլոր ծառայությունները դադարեցվեցին եւ ինչպես հետագայում ապացուցվեց, Deutsche Luft Hansa-ն ժամանակին ապավինել էր հարկադիր աշխատանքի գործադրմանը եւ Տեմպելհոֆի օդանավակայանի տարածքում իրականացված աշխատանքներին ընդգրկել էր հարկադիր բանվորների:
Ձգտելով ստեղծել նոր ազգային ավիափոխադրող, 1953 թվականի հունվարի 6-ին Քյոլնում հիմնադրվեց Aktiengesellschaft für Luftverkehrsbedarf (Luftag) անունով մի ընկերություն, որի աշխատակիցներից շատերն աշխատել էին նախապատերազմական Լուֆթհանզայում: Նոր ավիաընկերության կողմից թռիչքային երթեւեկությունը սկսելուց առաջ անհրաժեշտ էր լուծել բազմաթիվ խնդիրներ. գտնել ու գնել համապատասխան ինքնաթիռներ, ուսուցանել ավիաընկերության օդաչուներին ու ինժեներներին եւ իրականացնել օդաչուների ուսուցում: Անհրաժեշտ էր նաեւ սահմանել ինքնաթիռների տեխնիկական սպասարկման կազմակերպչական եւ ենթակառուցվածքային սխեմաներ: Հավակնոտ նախագիծը հաջողությամբ պսակվեց. 1955 թվականի ապրիլի 1-ին երկու Convair ինքնաթիռներ Համբուրգից եւ Մյունխենից օդ բարձրացան՝ կանոնավոր թռիչքներ սկսելու համար:
Եվրոպական երթուղային ցանցի զարգացմանը զուգահեռ, կարճ ժամանակ անց ավելացվեցին նաեւ թռիչքներ դեպի Ամերիկայի, Աֆրիկայի ու Հեռավոր Արեւելքի ուղղություններով: 1958 թվականից ի վեր, the red rose-ը ասոցացվում էր որպես Առաջին Կարգի միջմայրցամաքային երթուղիներում ամենաբարձր հարմարավետության ապահովողը:
1960-ին Լուֆթհանզան մուտք գործեց ռեակտիվ օդանավների դարաշրջան` ձեռք բերելով առաջին Բոինգ Բ707-ը: Միևնույն ժամանակ, ընկերությունը իր միջազգային գործունեությունը Համբուրգից տեղափոխեց Ֆրանկֆուրտ Մայն՝ շարունակելով ընդլայնել իր բեռնափոխադրումների բիզնեսը:
1973 եւ 1979 թվականների նավթային ճգնաժամերի արդյունքում կերոսինի գները չափազանց բարձրացան, ինչի արդյունքում անհրաժեշտություն առաջացավ ռեսուրսների ճիշտ օգտագործման խնդիրը եւ դրանով իսկ առաջ մղվեց վառելիքի արդյունավետ եւ ավելի հանգիստ ռեակտիվ շարժիչների զարգացումը:
Լուֆթհանզան իր հաճախորդների աճող բանակի համար կրկին ու կրկին հանդես էր գալիս նոր լուծումներով. գնվեցին նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինքնաթիռներ: 1970 թ.-ին Բոինգ Բ747-ն առաջին անգամ ներառվեց հեռահար երթուղիներում, որին հաջորդեց եռակողմ Douglas DC 10-ը, իսկ 1976 թվականից Էյրբաս Ա300-ը՝ առաջին լայն թափքի երկշարժիչային ինքնաթիռը միջին հեռահարության թռիչքների համար:
1986-ին առաջին երկու կին օդաչուների մարզմամբ կանայք եւս նվաճեցին Լուֆթհանզաի օդաչուների խցիկները:
1990-ականների երկրորդ կեսին կորպորատիվ խումբը բախվեց հսկայական փոփոխությունների: Մի կողմից, 1995 թ. Lufthansa Technik AG-ը, Lufthansa Cargo AG-ն եւ Lufthansa Systems GmbH-ը վերափոխվեցին ավիացիոն խմբի անկախ ընկերությունների, իսկ մյուս կողմից` 1997 թ.-ին Լուֆթհանզան վերջնականապես մասնավորեցվեց: Երկուսն էլ միտված էին բարձրացնելու խմբի մրցունակությունը եւ նպաստելու Լուֆթհանզաի երկարաժամկետ ռազմավարությանը՝ օդային ճանապարհորդության եւ հարակից ծառայությունների ոլորտում աշխարհի առաջատար մատակարար դառնալուն:
COVID-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ. 2020 թ.-ի մարտի 19-ին Լուֆթհանզան չեղյալ հայտարարեց իր թռիչքների 95 տոկոսը` COVID-19 համաճարակով պայմանավորված ճանապարհորդության արգելքի պատճառով: Մինչև 2020թ. ապրիլը, ավիաընկերությունը ամեն ժամը մեկ կրում էր շուրջ 1 միլիոն եվրոյի վնաս: Չնայած Լուֆթհանզաի ամբողջ 2020 թ.-ի ծախսերի կրճատմանը, առողջության պահպանման ռիսկերը ու ճանապարհորդության սահմանափակումները դեռ 2021 թ.-ի սկզբին միջինում 500,000 եվրոյի ժամային վնաս էին պատճառում ավիաընկերությանը:
Լուֆթհանզաի ներկայացուցիչ Hans DeHaan-ը մայիսի 14-ին հայտարարաեց, որ հունիսի 3-ից ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները Տորոնտոյի եւ Ֆրանկֆուրտի միջև: Կանադայի ու Եվրամիության միջև թռիչքներն արգելված էին բոլոր միջազգային ոչ կարեւոր ճանապարհորդությունների համար: COVID-19 համաճարակից առաջ Լուֆթհանզան շաբաթական 64 թռիչք էր իրականացնում երկու երկրների միջեւ: Ավիաընկերության վերակենդանացման միջոցառումները ենթադրում են բարձր խտության բեռների փոխադրում՝ վճարունակ հաճախորդներին փոխարինելու համար:
2021-ի հունվարին Լուֆթհանզաի գործադիր տնօրեն Spohr-ը հայտարարեց, որ ներկայումս պահեստավորված Էյրբաս Ա340-600 ավիո-պարկը կհանվի գործածությունից և այլևս չի վերադառնա ծառայության:
Լուֆթհանզան բրիտանական հեղինակավոր SKYTRAX-ի կողմից ստացել է 4-աստղանի ավիաընկերության վարկանիշ՝ իր օդանավակայանի, ինչպես նաև ինքնաթիռների եւ անձնակազմի սպասարկման որակի համար: Բրենդի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ ու ըմպելիքներ, IFE (թռիչքի ժամանցի համակարգ), մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես օդնավին ծառայող անձնակազմի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին