Բրիտանական Ավիաուղիներ Բրիտանական Ավիաուղիներ

Բրիտանական Ավիաուղիներ

Բրիտանական Ավիաուղիները (British Airways) Միացյալ Թագավորության ազգային ավիափոխադրողն է: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Միացյալ Թագավորության մայրաքաղաք  Լոնդոնում: Ավիաընկերությունը իր օդանավերի եւ տեղափոխած ուղեւորների քանակով՝ easyJet-ից հետո Մեծ Բրիտանիայի երկրորդ ամենախոշոր ավիափոխադրողն է: Ավիաընկերությունն իր թռիչքներն իրականացնում աշխարհի ավելի քան 150 ուղղություններով եւ հանդիսանում է միջազգային Oneworld Alliance-ի հիմնադիր անդամներից մեկը՝ American Airlines, Cathay Pacific, Qantas եւ այժմ արդեն չգործող Canadian Airlines հետ միասին. այդ պահից ի վեր Ավիաընկերությունների այս միությունը աճել է՝ դառնալով մեծությամբ երրորդը՝ SkyTeam-ից եւ Star Alliance-ից հետո: Ընկերությունն իր օդային նավատորմում ունի շուրջ 300 ինքնաթիռ, մեծամասամբ, բաղկացած Բոինգ եւ Էյրբաս օդանավերից:
 
Ընկերության կարգախոսն է «Թռչել, ծառայել»:
 
2011-ի հունվարին Բրիտանական Ավիաուղիների եւ Իբերիայի միավորման արդյունքում`ստեղծվեց International Airlines Group (IAG) հոլդինգային ընկերությունը՝ գրանցված Իսպանիայի Մադրիդ քաղաքում. IAG-ն եկամտի առումով երրորդն է աշխարհի ավիաընկերությունների խմբերից եւ մեծությամբ երկրորդը Եվրոպայում:
 
Բրիտանական Ավիաուղիները ստեղծվել է 1974 թ.-ին. այն ամենից հետո, երբ Բրիտանական կառավարության կողմից որոշում ընդունվեց հիմնադրել British Airways Board-ը` երկու ազգայնացված ավիաընկերությունների` British Overseas Airways Corporation-ի եւ British European Airways-ի, ինչպես նաև տարածաշրջանային երկու այլ ավիաընկերությունների` Cambrian Airways-ի եւ Northeast Airlines-ի միավորման արդյունքում: Այսպիսով՝ 1974 թ.-ի մարտի 31-ին բոլոր չորս ընկերությունների միավորման արդյունքում` ստեղծվեց Բրիթիշ Էյրվեյսը: Չնայած այն բանի, որ Բրիտանական Ավիաուղիները իր ծագման ակունքները տանում է մինչև Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած ետպատերազմյան մի քանի տարիները, որոնց ընթացքում ծնվեց եւ իր զարգացման ուղին բռնեց քաղավիացիան:

1919 օգոստոսի 25-ին աշխարհի առաջին օդային չվացուցակի հրապարակումից անցել է շուրջ 100 տարի. այդ օրը այսօրվա Բրիտանական Ավիաուղիների նախահայր ընկերությունը՝ Aircraft Transport and Travel Limited (AT&T)-ը, գործարկեց աշխարհում առաջին ամենօրյա միջազգային կանոնավոր չվերթը Լոնդոնի եւ Փարիզի միջև: Սույն չվերթը, որը թռիչք կատարեց այսօրվա Հիթրոուի օդանավակայանի մոտակայքում գտնվող Հոունսլոու Հիթից, տեղափոխում էր մեկ ուղևոր եւ մեկ բեռ, որի մեջ մտնում էին թերթեր, ջեմ, մրգեր եւ այլն: Այդ օրվանից ի վեր եւ մինչ այս պահը՝ ավիափոխադրումների ոլորտը անճանաչելիորեն տրանսֆորմացիայի է ենթարկվել:

Բրիտանական Ավիաուղիներւ մասնավորեցվեց 1987-ի փետրվարին: Փոխադրողն ընդլայնվեց 1987-ին բրիտանական Կալեդոնիայի, 1992-ին Dan-Air-ի, ապա՝ 2012 թվականին British Midland International-ի ձեռքբերմամբ: Ընկերության գերակայությունը կարևորվում է երկրի վրա իր մաշտաբային ազդեցությամբ, քանի որ նրա մի շարք ուղղություններ պատմականորեն Բրիտանական կայսրության մաս են կազմել:
 
 Skytrax 2019 համաշխարհային ավիաընկերության մրցանակաբաշխության ժամանակ ուղեւորները քվեարկել են օգուտ Բրտանական Ավիաուղիների անձնակազմի՝ օդում սպասարկման ոլորտի  որպես Եվրոպայի լավագույն թիմի:
 
Բրիտանական Ավիաուղիները հեղինակավոր Skytrax-ի կողմից սերտիֆիկացվել է որպես 4-աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանի եւ երկնքում մատուցվող ծառայությունների եւ անձնակազմի սպասարկման որակի համար: