JetBlue JetBlue

JetBlue

JetBlue-ն Նյու Յորքի քաղաքային ավիաընկերությունն է եւ առաջատար փոխադրող է Բոստոնում, Ֆորտ Լոդերդեյլ-Հոլիվուդում, Լոս Անջելեսում (Լոնգ Բիչ), Օռլանդոյում եւ Սան Խուանում: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Նյու Յորքի Բրյուսթերի շենքում՝ Լոնգ Այլենդ Սիթիում: JetBlue-ն իր օրական միջինը 925 չվերթներով տարեկան սպասարկում է ավելի քան 35 միլիոն հաճախորդի ԱՄՆ-ի, Կարիբյան ավազանի եւ Լատինական Ամերիկայի շուրջ 100 քաղաքներում:

Ավիաընկերությունը հիմնադրել է Դեյվիդ Նիլմենի կողմից 1999 թվականի օգոստոսին՝ «NewAir» անունով։ Ընկերությունը իր գործունեությունը սկսեց Southwest ավիաընկերության բիզնես մոդելի օրինակով՝ առաջարկելով ցածրարժեք (low-cost) թռիչքներ, բայց ձգտելով առանձնանալ իր հարմարավետությամբ, ինչպիսիք են թռիչքի ժամանակ ժամանցը, TV յուրաքանչյուր նստատեղի համար եւ Sirius XM արբանյակային ռադիո:

2024 թվականի դեկտեմբերի դրությամբ JetBlue-ի օդային նավատորմը բաղկացած է արդեն շահագործման մեջ գտնվող 289 ինքնաթիռներից + արդեն 6 նոր պատվրված օդանավերից: Ավիաընկերության ներկայիս օդային նավատորմը ներառում է հետևյալ ինքնաթիռները.

 


2020 թվականի հունվարին JetBlue-ն հայտարարեց իր մտադրության մասին՝ այն է՝ հասնելու զրոյական ածխածնի արտանետումների բոլոր ներքին չվերթներում:

JetBlue-ի կարգախոսն է` «Դուք ամենից վեր եք»:

2020 թվականի հունիսին ավիաընկերությունը հայտարարեց իր ցանցը մի քանի նոր երթուղիներով համալրելու մասին, ներառյալ ուղիղ չվերթներ ԱՄՆ հյուսիսարեւելյան նահանգների եւ Ֆլորիդայի միջեւ, եւ նոր անդրմայրցամաքային երթուղիներ Նյուարկ Լիբերթի միջազգային օդանավակայանից:

Ավիաընկերությունն ունի կոդշեյրինգային համօգտագործման համաձայնագրեր հետևյալ ավիափոխադրողների հետ՝ Aer Lingus, American Airlines, Cape Air, Emirates, JSX, Hawaiian Airlines, Icelandair, Porter Airlines, Seaborne Airlines, Silver Airways, South African Airways, Qatar Airways, Royal Air Maroc:
 
American Airlines-ի հետ իր ռազմավարական գործընկերության մասին հայտարարությանը զուգահեռ՝ ավիաընկերությունը հայտարարեց Լոնգ Բիչ օդանավակայանում իր բազայի մոտալուտ փակման եւ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից բազայի գործառնությունները Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան տեղափոխելու մասին:

2021 թվականի փետրվարի 1-ին JetBlue-ն ներկայացրեց իր նոր Mint արտադրանքը, որը հայտնի է Mint Suite անվանումով. այն պետք է ներդրվեր Էյրբաս Ա321LR-ի ողջ նավատորմի մեջ՝ իր ապագա անդրատլանտյան թռիչքների համար դեպի Լոնդոն, և իր որոշ Ա321neo ինքնաթիռների վրա՝ սկզբում դեպի Լոս Անջելես հատուկ ընտրված թռիչքների համար: 2021 թվականի ապրիլի 21-ին JetBlue-ն հայտարարեց, որ ավիաընկերությունը ընդլայնվելու է իր չվերթների աշխարահագրությունը դեպի Կանադա՝ հայտարարելով նոր երթուղիներ Վանկուվերի, Նյու Յորքի եւ Բոստոնի միջեւ: 2021 թվականի ապրիլի 26-ին ավիաընկերությունն իրականացրեց իր առաջին Էյրբաս Ա220-300 չվերթը, որը թռավ Բոստոնի Լոգանի միջազգային օդանավակայանից դեպի Թամպա միջազգային օդանավակայան:

2021 թվականի մայիսի 19-ին JetBlue-ն հաստատել է իր պլանային թռիչքների մեկնարկի ամսաթվերը եւ օդանավակայանները դեպի Լոնդոն եւ, ընդարձակելով, իր առաջին թռիչքները դեպի Եվրոպա: Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում Նյու Յորքից Ջոն Քենեդու օդանավակայանից դեպի Լոնդոնի Հիթրոու եւ Գեթվիք օդանավակայաններ: 

JetBlue-ն բրիտանական հեղինակավոր Skytrax -ի կողմից դասվել է 3-աստղանի ավիաընկերությունների շարքին օդանավակայաններում եւ ինքնաթիռներում իր ծառայությունների որակի, ինչպես նաեւ անձնակազմի սպասարկման համար: Բրենդի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ ըմպելիքներ, IFE (թռիչքի ժամանցի համակարգ), մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես օդնավին ծառայող անձնակազմի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար: