Թաի ԷյրԱսիա Թաի ԷյրԱսիա

Թաի ԷյրԱսիա

Թաի ԷյրԱսիան Թաիլանդի Asia Aviation-ի եւ մալայզիական Թաի ԷյրԱսիա լոուքոսթեր ավիաընկերության դուստր ձեռնարկություն է։ Այսօր այն Թաիլանդի երկրորդ խոշորագույն ավիաընկերությունն է՝ Թաի Էյրվեյսի հետո։ Այն Ասիայի առաջատար տեխնոլոգիական ընկերություն է ճամփորդության ոլորտում, որը մատուցում է բարձրորակ ծառայություններ, օգտագործում է արդիական տեխնոլոգիաններ՝ ծախսերը կրճատելու, սպասարկումը բարելավելու եւ բոլոր հյուրերի, գործընկերների եւ ներդրողների համար վստահելի միջավայր ապահովելու համար։

Ավիաընկերությունը գործարկվել է 2004 թվականի փետրվարին՝ իր առաջին չվերթը կատարելով Բանգկոկ-Դոն Մուանգից դեպի Հաթ Յայ էր։

Թաի ԷյրԱսիան պարբերաբար սպասարկում է միջազգային եւ ներքին չվերթներ Բանգկոկից եւ Թաիլանդի այլ քաղաքներից։ Ընկերությունը իր լայն երթուղային ցանցը գլխավորապես սպասարկում է Բանգկոկի Դոն Մուանգ (DMK) եւ Սուվարնաբհումի (BKK), Փհուկեթի եւ Չիանգ Մայի օդանավակայաններում գտնվող իր հանգույցներից՝ իրականացնելով կարճ հեռահարության ներքին եւ միջազգային չվերթներ, ինչի շնորհիվ ավիաընկերությանը հասանելիությամբ է ապահովում Հարավարեւելյան Ասիայի, Հարավային Ասիայի, ինչպես նաեւ Չինաստանի ու Ճապոնիայի հարավային մասի բնակչությանը։ Թաի ԷյրԱսիան իր ուղեւորներին առաջարկում է երկու ճամփորդական դաս՝ Էկոնոմ եւ Բիզնես:

Ավիաընկերությունը իր թռիչքները իրականացնում է նոր Էյրբաս Ա320 ինքնաթիռներից բաղկացած ժամանակակից նավատորմ։ Այն շարունակաբար նոր ինքնաթիռներով է համալրում իր նավատորմ։ Սա թույլ կտա Թաի ԷյրԱսիային իր բոլոր չվերթների ժամանակ հաճախորդներին ապահովել բարելավված ծառայություններով եւ առավելագույն անվտանգությամբ։ Թաի ԷյրԱսիան ունի 62 ինքնաթիռից բաղկացած նավատորմ, որը ներառում է 51 Էյրբաս Ա320-200 եւ 11 Էյրբաս Ա320neo։ Բրիտանական հեղինակավոր Skytrax վարկանշային գործակալության պաշտոնական էջում Թաի ԷյրԱսիա բրենդի խորհրդի մասին հետեւյալ ակնարկն է թողել. «Թաի ԷյրԱսիան ունի ստանդարտ 29 դյույմ նստատեղերի միջև հեռավորություն, որը հարմար է կարճ թռիչքների համար: Նոր ինքնաթիռներն ունեն USB լիցքավորման կետեր եւ WiFi։ Որոշ ինքնաթիռներում հասանելի է անվճար IFE հեռարձակում, բայցեւայնպես բովանդակությունը բավականին սահմանափակ է։ Ինքնաթիռում վճարովի սննդի եւ նախաճաշի գները ընտրությունը ողջամիտ են, կա նախնական պատվերի լայն ընտրանի։ Սրահի անձնակազմի սպասարկումը կարող է լավ լինել, բայցեւայնպես դրան պակասում է կայունություն»։

Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում շուրջ 67 ուղղություններով, այդ թվում՝ Ավստրալիայում, Հնդկաստանում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Թայվանում եւ Թաիլանդում։

Թաի ԷյրԱսիան Skytrax-ի կողմից դասվել է 3-աստղանի լոուքոսթեր ավիաընկերությունների շարքին՝ իր օդանավակայաններում եւ ինքնաթիռում մատուցվող ապրանքների, ինչպես նաև անձնակազմի սպասարկման որակի համար։ Ապրանքի գնահատականը ներառում է սրահի հարմարավետությունը, ուղեբեռի/նստատեղերի վճարները, ինքնաթիռում սննդի եւ խմիչքի գնումը, սրահի մաքրությունը եւ սրահի եը վերգետնյա անձնակազմի սպասարկմումը։