Հունաստանն իր հյուրերին դիմավորում է այնպիսի ջերմությամբ, որն ավելի շատ նման է տուն վերադառնալուն, քան պարզապես հյուրընկալության։ Անկախ նրանից, թե դուք Աթենք եք ժամանել անտիկ դարաշրջանի հետքերով կա´մ մոլորվել եք Կիկլադյան գյուղերի լաբիրինթոսներում, կա´մ նավարկում եք կղզիների միջև, թե պարզապես դադար եք առել Էգեյան ծովի ափին, երբ արեւը հայտնվում է հորիզոնում, Հունաստանի օդանավակայանները ողջունում են ձեզ աշխարհի ամենագրավիչ ուղղություններից մեկում:
Հունաստանի օդային լայն երթուղային ցանցն՝ Աթենքի հսկա միջազգային ավիոհանգույցից մինչև Միկոնոսի եւ Սանտորինիի հարմարավետ սեզոնային տերմինալները, արտահայտում է երկրի երկակի բնույթը՝ այն է՝ պատմությամբ հարուստ, բայց միևնույն ժամանակ ժամանակակից, խորապես տեղական եւ ամենուր սիրված: Այստեղ Էգեյան ծովի տպավորիչ տեսարաններով վայրէջք կատարելն այն առաջին անակնկալն է, որը երկիրն առաջարկում է ձեզ:
Արդիական եւ օրեցոր զարգացող ենթակառուցվածք
Հունաստանի օդանավակայաններն աչքի են զարնում իրենց աշխարհագրական լայն սփռվածությամբ եւ սեզոնային բուռն էներգիայով։ Երկիրն ունի 39 կոմերցիոն օդանավակայան մայրցամաքում եւ հարյուրավոր կղզիներում։ Այս ցանցը տարեկան սպասարկում է միլիոնավոր ուղեւորների՝ հաստատելով Հունաստանի դիրքը որպես Եվրոպայի ամենացանկալի ուղղություններից մեկը։
Աթենքը հանդես է գալիս որպես գլխովոր հանգույց՝ ընդունելով հեռահար չվերթներ Ամերիկայից, Մերձավոր Արեւելքից, Ասիայից եւ ողջ Եվրոպայից, նախքան ճանապարհորդներին ներքին չվերթներով դեպի կղզիներ ուղարկելը։ Կրետեի, Ռոդոսի, Կորֆուի, Միկոնոսի, Սանտորինիի, Կոսի, Զաքինթոսի, Սկիաթոսի, Կեֆալոնիայի, Սամոսի եւ Լեսբոսի կղզիների օդանավակայանները առաջարկում են ուղիղ սեզոնային չվերթներ դեպի տասնյակ եվրոպական քաղաքներ, թույլ տալով այցելուներին գործնականում սահուն անցում կատարել սառնաշունչ Հյուսիսային Եվրոպայից դեպի հունական ամառվա ջերմությունը: Այս յուրատեսակ ռազմավարությունը Հունաստանին տալիս է կարեւոր առավելություն՝ այն է՝ մայրաքաղաքը հանդես է գալիս որպես մայրցամաքային խաչմերուկ, իսկ կղզիները՝ որպես երազանքի վերջնակետ։
Շնորհիվ իր ռազմավարական դիրքի՝ Աթենքի օդանավակայանը կապվում է 55 երկրների ավելի քան 150 ուղղությունների հետ։ Նախատեսվող 1,28 միլիարդ եվրոյի հավակնոտ ներդրումային ծրագիրը նպատակ ունի մինչև 2032 թվականը Աթենքի ուղեւորափոխադրումների թողունակությունը հասցնել տարեկան 40 միլիոն ուղեւորի:
Հիմնական օդանավակայանները եւ դրանց նշանակությունը.
Աթենքի Էլեֆթերիոս Վենիզելոսի անվան միջազգային օդանավակայանը (ATH) երկրի ամենամեծ ավիոհանգույցն է, որը մայրաքաղաքը կապում է 55 երկրների ավելի քան 150 ուղղությունների հետ, միաժամանակ ապահովելով ինչպես հեռահար չվերթները, այնպես էլ կղզիներ ներքին երթուղիների բարդ ցանցը: 2024 թվականին օդանավակայանը սպասարկել է շուրջ 32 միլիոն ուղեւորի։
Սալոնիկի «Մակեդոնիա» օդանավակայանը (SKG) Հյուսիսային Հունաստանի դարպասն է, որը ճանապարհ է հարթում դեպի բյուզանդական հուշարձաններով եւ բացառիկ խոհանոցով հարուստ, մայրցամաքի ամենաթերագնահատված քաղաքային ուղղություններից մեկը՝ Աթենքին ոչնչով չզիջող Սալոնիկ:
Հերակլիոնի Նիկոս Կազանձակիսի անվան օդանավակայանը (HER) Կրետեի գլխավոր օդային դարպասն է։ Անվանված է ի պատիվ «Հույն Զորբան» վեպի հեղինակի պատվին։ Սա իր ծանրաբեռնվածությամբ Հունաստանի երկրորդ ավիոհանգույցն է։
Հռոդոսի «Դիագորաս» օդանավակայանը (RHO) Ասպետների կղզու գլխավոր օդանավակայանն է: Սա Հունաստանի չորրորդ ամենածանրակշիռ օդային հանգույցն է: Հռոդոսը իր այցելուներին գրավում է ինչպես իր բացառիկ պատմությամբ, այնպես էլ Էգեյան ծովի անիրական թվացող իր շքեղ լողափերով։
Հունաստանի առաջին պետության ղեկավարի անունով անվանակոչված Կորֆուի Իոաննիս Կապոդիստրիասի անվան օդանավակայանի (CFU) տեղադրությունը ծովին շատ մոտ է, որտեղից անմոռանալի տեսարան է բացվում դեպի կղզու փարթամ, վենետիկյան ոճով ներշնչված բնապատկերը։
Միկոնոսի Ազգային Օդանավակայանը (JMK) Հունաստանի ամենանշանավոր կղզու օդային դարպասն է, որը գտնվում է քաղաքից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա, ինչը ժամանողներին գրեթե անմիջապես հասանելի է դարձնում նրա խորհրդանշական հողմաղացները, շլացուցիչ սպիտակ նրբանցքները եւ տպավորիչ տեսարժան վայրերը։ Օդանավակայնաը ամառային ամիսներին սեզոնային չվերթներ է ընդունում ողջ Եվրոպայից։ Ներկայումս Fraport Greece-ը մեծամաշտաբ ներդրումներ է կատարում օդանավակայանի հզորությունները ընդլայնելու համար՝ արագ աճող պահանջարկը բավարարելու համար։
Սանտորինիի (Թիրա) օդանավակայանը (JTR) հավանաբար Բալկանյան թերակղզու ամենատպավորիչ տեղանքում գտնվող օդանավակայանն է, որտեղից սկիզբ է առնում Էգեյան երազանքը՝ իր սպիտակափայլ գյուղերով եւ հրաբխային տեսարաններով։ Այն ընդունում է հեքիաթային թվացող կղզու այցելուներին՝ իր հյուրերին պարգեւատրելով աշխարհի ամենատպավորիչ բնական վայրերից մեկով:
Խանիայի Իոաննիս Դասկալոգիանիսի անվան միջազգային օդանավակայանը (CHQ) Կրետեի արեւմտյան օդային դարպասն է. այն առաջարկում է ավելի հանգիստ եւ հաճախ ավելի մթնոլորտային ժամանում, քան Հերակլիոնը՝ իր Խանիայի վենետիկյան նավահանգստային քաղաքով, Սամարիայի կիրճով եւ Կիսամոս թերակղզու լողափերով՝ բոլորը հեշտությամբ հասանելի։
Կոս կղզու Հիպոկրատի անվան միջազգային օդանավակայանը (KGS) կղզու օդային դարպասն է: Սա մի վայր է, որը աշխարհին տվեց Հիպոկրատին եւ ժամանակակից բժշկության հիմքը: Կոսը այցելուներին առաջարկում է հին ավերակների, օսմանյան ճարտարապետության եւ հարավարեւելյան Էգեյան ծովի կապույտ ջրերով շրջապատված լողափերի հարուստ համադրություն, որը հեշտացնում է շրջակա Դոդեկանեսյան կղզիներ լաստանավային մուտքը:
Զաքինթոսի Դիոնիսիոս Սողոմոսի անվան միջազգային օդանավակայանը (ZTH) անվանակոչվել է ի պատիվ Հունաստանի ազգային օրհներգը գրող բանաստեղծի անունով: Հոնիական կղզու օդանավակայանը ընդունում է այցելուների, որոնք գերված են Զաքինթոսի անսովոր բնական գեղեցկությամբ, առաջին հերթին՝ ծովային կրիայի բնադրման լողափերով եւ Հոնիական ափի հայտնի ծովային քարանձավներով:
Գործնական խորհուրդներ ճանապարհորդներին
Միջազգային չվերթների համար խորհուրդ է տրվում օդանավակայան ժամանել մեկնումից առնվազն 2-3 ժամ առաջ, հատկապես ամառային բարձր սեզոնին (հունիսից սեպտեմբեր)։ Աթենքում օդանավակայանը հիանալի կապված է քաղաքի կենտրոնի հետ մետրոյով եւ ավտոբուսներով, իսկ կղզիներում նախընտրելի է նախապես պատվիրել տրանսֆեր ծառայություն կամ վարձակալել մեքենա։
Մագելլանյան Դիտարկումներ
Մագելլայնի կարծիքով՝ Հունաստանի օդանավակայանները պարզապես լոգիստիկ կանգառներ չեն. դրանք հեքիաթային թվացող «այլ աշխարհ»-ի մուտքի դարպասներն են։ Այս ավիոհանգույցներում ժամանման սրահն հատելուն պես, կզգաք օդի ջերմությունը ձեր մաշկի վրա եւ կհասկանաք, որ դուք ժամանել եք մի վայր, որին մնացած աշխարհը փորձում է հասնել արդեն երեք հազար տարի։ Ճանապարհորդությունն այստեղ ամեն ինչ է:

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն