Տեսարժան վայրեր
Countres / Indonesia / Տեսարժան վայրեր

Քիչ երկրների մեջ կարելի է գտնել այնքան բազմաշերտ աշխարհներ, որքան Ինդոնեզիայում։ Այստեղ շուրջ տասնյոթ հազար կղզիներ վեր են հառնում երկու օվկիանոսների միջից, յուրաքանչյուրը կրելով իր սեփական տաճարները, հրաբուխները, խութերը եւ առօրեական կյանքը։ Ինդոնեզիայով ճանապարհորդելը իրենից ենթադրում է՝ սաղարթախիտ անտառներ, ծխացող խառնարաններ, հնագաույն քարաշեն համալիրներ եւ մաքրամաքուր ջրեր. այնքան անիրական թվացող մի աշխարհ։

Բորոբուդուր Տաճար
Այս սրբավայրը աշխարհում բուդդայական ուխտագնացության ամենահայտնի տաճարային համալիրներից մեկն է համարվում։ Ճավայում Բորոբուդուրի բուդդիստական ստուպան (ստուպան, գմբեթաձև շինություն է, որտեղ պահպանվում են բուդդայական մասունքներ, մասնավորապես մահացածների մոխիրը։ Այս վայրն օգտագործվում է մեդիտացիայի համար), որը հիմնադրվել է 8-րդ դարում, այնուհետև ծածկվել հրաբխային մոխրով ու ջունգլիներով, երկար ժամանակ կորուսյալ վայր է եղել: Աշխարհը տաճարի գոյության մասին իմացավ 1814 թվականին, այն ժամանակ, երբ Ճավայի բրիտանական տիրակալ սըր Թոմաս Սթեմֆորդ Ռաֆլզին տաճարի գտնվելու վայրի մասին հայտնեցին տեղաբնիկները:

Ինդուսների մառախուղից երկինք խոյացող Բորոբուդուրի աստիճանավոր քարե հարթակները զարդարված են հազարավոր բարձրաքանդակներով եւ նստած դիրքով հարյուրավոր Բուդդայի արձաններով։ Արեւածագին շրջակա հրաբուխները դանդաղորեն դուրս են գալիս մառախուղից եւ այդժամ այստեղ հասնելը, իրավամբ, Հարավարեւելյան Ասիայի ամենախաղաղ, սակայն տպավորիչ փորձառություններից մեկն է։

Բալի
Բալին հայտնի զբոսաշրջային ուղղություն է, որն ունի բարձրաճաշակ արվեստ, որը ներառում է ազգային պար, քանդակ, նկարչություն, կաշեգործություն, մետաղամշակում եւ երաժշտություն։ Քարե տաճարներ բարձրանում են սեւ ավազոտ ափերից եւ զմրուխտագույն բրնձի դաշտերից, մինչդեռ ծաղիկների եւ խունկի ամենօրյա ընծաները հայտնվում են շեմերին դեռ օրը չսկսված։ Ուլուվատուի ժայռափոր սրբավայրից մինչեւ Ջատիլուվիի շերտավոր դաշտերը, Բալին միահյուսում է նվիրվածությունն ու գեղեցկությունը մի վայրում, որը ճանապարհորդները հազվադեպ են մոռանում։

Բալիի տեղանքը չափազանց նպասավոր է արգասաբեր պտղաբերության համար. տեղի լեռնաշղթաները ապահովում են մեծաքանակ տեղումներով, որն էլ նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Հարավային լեռնապատ շրջանները՝ իրենց աստիճանաձեւ իջվածքներով, անչափ նպաստավոր վայրեր են բրինձի մշակաբույսերի համար։

Կղզին եզերված է ստորջրյա մարջանյա խութերով։ Հարավայի ափերը ծածկված են սպիտակափայլ ավազով մինչդեռ հյուսիսային եւ արեւելյան ափերը ծածկված են սեւ ավազի շերտերով։ Բալին չունի խոշոր ներքին ջրային ուղիներ, չնայած որ Հո գետը նավարկելի է փոքր մակույկներով։ 

Կղզու ամենամեծ քաղաքը Դենպասարն է, իսկ մեծությամբ երկրորդը՝ հին գաղութային մայրաքաղաք Սինքարայան: Դենսպարի հյուսիսում ընկած Ուբուդը կղզու մշակութային կենտրոնն է համարվում։ 

Կոմոդո Ազգային Արգելոց
Սումբավայի եւ Ֆլորեսի միջեւ ընկած հրաբխային կղզիների շղթայում սփռված Կոմոդո ազգային պարկը տուն է Երկրի վերջին վայրի Կոմոդո վիշապների համար, ինչպես նաեւ այստեղ են գտնվում մոլորակի ամենահարուստ կորալային խութերից մի քանիսը։ Ջրի վրա ժանգագույն բլուրները եւ վարդագույն ավազոտ ափերը ձեւավորում են մի առանձնահատուկ բնապատկեր, որը նման չէ Ինդոնեզիայի որեւէ այլ վայրի։

Բրոմո Հրաբուխ
Բրոմո լեռը Յավա կղզու արեւելյան հատվածում է: Հրաբխի ժայթքման ժամանակ զբոսարջիկներին արգելվում է այցելել լեռ, սակայն երբ այն համեմատաբար խաղաղ է, դառնում է ամենաշատ այցելուներ ունեցող վայրը: Այստեղից՝ հրաբխի ֆոնին, հատկապես հոյակապ տեսարան է բացվում արեւածագին: Ամեն տարի, անկախ հրաբխի ակտիվությունից, մոտակա գյուղերի հարյուրավոր բնակիչներ ուղեւորվում են դեպի բարձունք եւ իրենց նվիրատվությունն են մատուցում հրաբխին՝ նետելով դրանք հրաբխի խռնարան: Բացի մրգերից, բրնձից եւ բանջարեղենից, մարդիկ հաճախ զոհաբերություններ են  կատարում՝ տարբեր կենդանիների (այծեր, կովեր եւ հավեր) դրանք նետելով Բրոմոյի խառնարան:

Ռաջա Ամպատ
Արեւմտյան Պապուայի ափերին է գտնվում Ռաջա Ամպատը, արշիպելագ, որը համարվում է մոլորակի ծովային կենսաբազմազանության ամենահարուստ կենտրոններից մեկը։ Կրաքարային կղզյակներով ցրված ջրերի տակ սուզորդները գտնում են կորալային այգիներ, որոնց համարժեքը գրեթե ոչ մի այլ տեղ չկա, իսկ մակերեւույթից վեր բարձրացող կղզիները մնում են Ինդոնեզիայի ամենահանգիստ եւ ամենաանաղարտ վայրերից մի քանիսը։

Մագելլայնի կարծիքով, Ինդոնեզիան հնարավոր չէ ամփոփել մեկ կտավում. արեւածագին այն հսկա տաճար է, չոր խոտով ծածկված հարթավայրը հատող հսկա վիշապ, մաքուր ջրի տակ փայլող խութ, որոնք բոլորը գոյություն ունեն միաժամանակ հազարավոր կղզիների վրա։ Այստեղ ճանապարհորդելը նշանակում է ընդունել, որ մեկ ուղեւորությունը ամբողջությամբ ի զօրու չէ բացահայտելու այն, եւ անհրաժեշտություն եւ մեծ ցանկաություն է առաջանում կրկին այստեղ վերադառ։