Եթե ինչ-որ պայմանական թվով ճանապարհորդի հարցնեք Մեքսիկայի մասին, հաճախ կլսեք նույն մի քանի անունները։ Դրանք հայտնի են ոչ պատահականորեն, սակայն երկիրն առաջարկելու շատ ավելին ունի, քան պարզապես հայտնի ավերակներն ու լողափերը։ Այս էջում ներկայացված վայրերից ոմանք շատ սիրված են հենց մեքսիկացիների կողմից, մյուսներին հասնելու համար իսկական ջանք է պահանջվում, իսկ որոշներն էլ պարզապես տարօրինակ են և չափազանց խորհրդավոր։ Այս բոլոր վայրերին միավորում է Մեքսիկայի այնպիսի կերպարը, որը բացահայտելու համար հարկավոր է մի փոքր շեղվել հիմնական զբոսաշրջային երթուղիներից։
Մեխիկո․ Հեռու Սոկալոյից
Չապուլտեպեկ զբոսայգում գտնվող Մարդաբանության ազգային թանգարանում պահվում է «Արեւի քարը»՝ բազալտից պատրաստված, փորագրազարդ մի սկավառակ, որը կշռում է մոտ 24 տոննա։ Մարդիկ հաճախ այն անվանում են «ացտեկների օրացույց», թեև գիտնականները դեռ վիճում են դրա իրական նշանակության շուրջ։ Սակայն, երբ կանգնում ես դրա դիմաց, այդ վեճերն մոռացության են տրվում․ պարզապես թվում է, թե ինչ-որ մեկը հետեւում է քեզ։
Ավելի հարավ գտնվում է Կոյոականը՝ խաղաղ թաղամաս՝ սալահատակ փողոցներով եւ հին սրճարաններով։ Այստեղ է գտնվում «Կասա Ազուլը» (Կապույտ տունը)՝ այն վայրը, որտեղ ծնվել եւ մահացել է Ֆրիդա Կալոն։ Նրա վրձինները, կորսետներն ու անվասայլակը դեռևս սենյակներում են՝ կարծես նա ընդամենը մի պահ դուրս է եկել այգի։
Հանգստյան օրերին կարող եք հետեւել տեղացի ընտանիքներին դեպի Սոչիմիլկո, որը պատմական կենտրոնից հարավ է գտնվում (ճանապարհը, կախված երթեւեկությունից, տեւում է մեկ ժամ կամ ավելի)։ Այն հիշեցնում է գավառական քաղաք, որի շուրջը մեծացել է մեգապոլիսը, սակայն այդպես էլ չի կլանել այն։ Այստեղի ջրանցքները մնացորդներն են այն լճի, որը ժամանակին շրջապատում էր ացտեկների մայրաքաղաքը։ Տեղացի ֆերմերները մինչ օրս ծաղիկներ եւ բանջարեղեն են աճեցնում «չինամպաների»՝ դեռ դարեր առաջ ստեղծված լողացող այգիների վրա։ Ջրի վրայով սահում են «տրախիներաս» կոչվող գունագեղ նավակները, որոնցում հաճախ նվագում են մարիաչի երաժիշտները, իսկ մի պահ անց մոտակայքում հայտնվում է մեկը՝ առաջարկելով գնել խորոված եգիպտացորեն։
Հարավի Կորուսյալ Քաղաքները
Սապոտեկները Մոնտե Ալբանի կառուցումը սկսել են մ.թ.ա. 500 թվականի Օախակայի շրջանում՝ նախ հարթեցնելով լեռան գագաթը։ Այն հանդիսանում է Մեսամերիկայի առաջին քաղաքը եւ շուրջ հազար տարի հանդիսացել է Սապատեկաների քաղաքակրթության սոցիալ-քաղաքական և տնտեսագիտական կենտրոն։ Քաղաքը դեռևս կանգուն է իր հրապարակներով, տաճարներով եւ գնդախաղի հրապարակով։
Կալակմուլ հասնելն ավելի մեծ ջանքեր է պահանջում։ Այն գտնվում է Կամպեչե նահանգի հարավում՝ Գվատեմալայի սահմանի մոտ, Մեքսիկայի ամենամեծ կենսոլորտային արգելոցներից մեկի տարածքում, իսկ ճանապարհի վերջին հատվածն անցնում է անտառի միջով։ Իր ծաղկման շրջանում այն եղել է մայաների ամենահզոր թագավորություններից մեկը եւ Տիկալի մրցակիցը։ Բարձրացե՛ք գլխավոր բուրգը, եթե այն բաց է։ Գագաթից բացվում է անտառային տեսարան՝ բոլոր ուղղություններով, իսկ տեսանելի որևէ բան նկատելուց առաջ, ամենայն հավանականությամբ, կլսեք աղաղակող կապիկների ձայները։
Ջուրը՝ Արտասովոր Դրսեւորումներով
«Իերվե էլ Ագուա»-ն (Hierve el Agua) բնական տրավերտինային ժայռագոյացությունների համալիր է, որը գտնվում է լեռներում՝ Օախակա քաղաքից մի քանի ժամվա ճանապարհի վրա։ Այս գոյացությունները ձեւավորվել են քաղցրահամ ջրի աղբյուրների միջոցով, որոնց ջուրը գերհագեցած է կալցիումի կարբոնատով եւ այլ հանքանյութերով։ Ժայռերի վրայով ջրի հոսելուն զուգընթաց՝ ավելցուկային հանքանյութերը նստվածք են տալիս՝ գրեթե նույն կերպ, ինչպես քարանձավներում ձեւավորվում են ստալակտիտները։ Հազարամյակների ընթացքում ժայռից հոսող հանքային ջուրը թողել է սպիտակ նստվածք, որը հիշեցնում է սառած ջրվեժ։ Տեղանքում կան բնական լողավազաններ, որոնցում կարելի է լողալ։
Բելիզի սահմանի մոտ գտնվող Բակալար լիճը Մեքսիկայի Կինտանա Ռոո նահանգում է։ Այն Մեքսիկայի երկրորդ խոշորագույն քաղցրահամ լիճն է՝ զիջելով միայն Չապալա լճին։ Լիճը հայտնի է իր ապշեցուցիչ կապույտ գույնով եւ ջրի թափանցիկությամբ, ինչը մասամբ պայմանավորված է սպիտակ կրաքարային հատակով։ Յուկատան թերակղզու ջրային մարմինների մեծ մասի նման՝ այս լիճը նույնպես սնվում է ստորգետնյա գետերով, որոնց մակերեսային բացվածքները կոչվում են «սենոտներ»։ Կրաքարի ծակոտկեն կառուցվածքի պատճառով Յուկատան թերակղզում գրեթե լճեր չկան. սա դրանցից ամենախոշորն է եւ սնվում է 450 կմ երկարություն ունեցող ստորգետնյա գետով, որը հանդիսանում է ափագծին զուգահեռ ձգվող՝ աշխարհի ամենամեծ ստորջրյա քարանձավային/թունելային համակարգի մի մասը։ Բակալարը հայտնի է նաև որպես «Յոթ գույների լիճ», եւ պարզ առավոտյան հեշտ է հասկանալ, թե ինչու։ Ափերի երկայնքով աճում են ստրոմատոլիտներ՝ ժայռանման գոյացություններ, որոնք ստեղծվել են Երկրի վրա կյանքի ամենահին ձեւերից մեկի կողմից։
Չիապասի Սումիդերո կիրճի պատերը բարձրանում են գրեթե մեկ կիլոմետր։ Նավակները մեկնում են Չիապա դե Կորզո քաղաքից եւ անցնում Գրիխալվա գետի երկայնքով՝ անցնելով կոկորդիլոսների, սարդ-կապիկների եւ մամռոտ ջրվեժի կողքով, որը հայտնի է որպես Սուրբ Ծննդյան եղեւնի։
Երկրի Սյուրռեալիստական Սիրտը
Էդվարդ Ջեյմսը բրիտանացի բանաստեղծ էր՝ մեծ կարողության տեր, որի զգալի մասը նա ծախսել է սյուրռեալիստներին աջակցելու վրա։ 1960-ականներից մինչև 1984 թվականին իր մահը նա Սան Լուիս Պոտոսի նահանգում՝ Խիլիտլայի մոտակա ջունգլիներում, կառուցել է «Լաս Պոզասը» (Las Pozas)։ Այն տեղակայված է Մեխիկոյից հյուսիս՝ յոթ ժամվա ճանապարհի հեռավորության վրա։ Տարածքում տեղադրված են հսկայական՝ մինչև չորս հարկի բարձրություն ունեցող քանդակներ։ Այգու տարածքում անցնող բազմաթիվ արահետները բաղկացած են աստիճաններից, թեքահարթակներից, կամուրջներից եւ նեղ, ոլորուն ուղիներից, որոնք հատում են հովտի լանջերը։ «Լաս Պոզաս»-ի ծախսերը հոգալու համար Ջեյմսը աճուրդում վաճառել է սյուրռեալիստական արվեստի իր հավաքածուն։
Կառույցների շինարարության ընթացքում մշտապես մեծ թվով աշխատողների կարիք է եղել։ Ասում են, որ միջին ծավալի մեկ նախագծի համար պահանջվել է ավելի քան 40 քարտաշ, ատաղձագործ, որմնադիր եւ դարբին։
Խիլիտլայից մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվում է «Ծիծեռնակների քարանձավը» (Sótano de las Golondrinas)՝ ավելի քան 300 մետր խորությամբ մի հսկայական անդունդ։ Այնտեղ հասեք մինչև արեւածագը։ Հազարավոր սև ծիծեռնակներ դուրս են թռչում անդունդից՝ կազմելով դանդաղ պարուրաձեւ շարժում, իսկ երեկոյան վերադառնում են եւ ուղիղ ներս սուզվում։ Վերևից տեսքը կլոր է, բայց գտնվում է լանջի վրա եւ երկրի մակերեւույթից քարանձավի անցքն ունի էլիպսանման ձև։ Հատակում այն ունի ձգված տեսք, որը իր մեկ՝ գրեթե հարթ կողմով օվալի նման է։ Քարանձավի խոռոչի խորությունը 333 մետրից մինչև 370 մետր է, դրանով իսկ այն համարվում է աշխարհի ամենամեծ հայտնի քարանձավային իջվածքը:
Նույն նահանգի բարձրադիր անապատում գտնվող Ռեալ դե Կատորսեն (Real de Catorce) ժամանակին արծաթի հանքարդյունաբերական աշխույժ քաղաք էր, մինչև որ հանքերը սպառվեցին։ Այնտեղ կարելի է մտնել երկու կիլոմետրից ավելի երկարությամբ միակողմանի թունելով։ Այժմ այն հանգիստ է՝ քարե փողոցներով եւ եկեղեցով, որտեղ մարդիկ մոմեր են թողնում: Նրա շրջակա անապատը Վիրիկուտան (Wirikuta) է՝ սուրբ ուխտատեղի Վիկսարիկա ժողովրդի համար, ովքեր մինչ օրս գալիս են այստեղ ուխտագնացության։
Մագելլանյան Դիտարկումներ
Հայտնի ավերակներն ու լողափերը միշտ արժանի են այցելության։ Եթե հնարավորություն ունեք ևս մեկ կանգառ ավելացնելու, ապա ընտրեք այս էջում ներկայացված վայրերից մեկը։ Այս վայրերից շատերը հասնելու համար պահանջում են ավելի երկար ճանապարհ կամ վաղ մեկնում, եւ հենց այդ հատվածի մասին են մարդիկ սովորաբար պատմում տուն վերադառնալիս։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն