Մագելլայնի ապրանքանիշը (լոգոն) բաղկացած է լատինատառ MAGELLINE անվանումից եւ երկրագունդը եզերող երկու օղակներից, ինչպես Սատուրն (Երեւակ) մոլորակի դեպքում է:
Մագելլայնը (անգլերեն՝ Magelline) բաղկացած է Magel եւ Line արմատներից, որը թարգմանաբար նշանակում է Մագելլանի ուղղություն:
Ապրանքանիշը բաղկացած է նարնջագույն եւ մուգ կապույտ գույներից: ՄԱԳԵԼԼԱՅՆ անվանումը իմաստավորում է միջնադարյան աշխարհահռչակ պորտուգալացի կամ իսպանացի ճանապարհորդ ու նավագնաց Ֆեռնան Մագելանի կատարած ճանապարհորդությունը եւ հաղթահարած երթուղին, իսկ գլոբուսը եւ այն եզերող սատուրնաձեւ օղակները խորհրդանշում են այդ ուղղու շուրջերկրյա բնույթը: Սատուրնաձեւ օղակները եւ դրանց արտերկրային բնույթը խորհրդանշում են նաեւ ապագա միջմոլորակային եւ միջգալակտիկական ճանապարհորդությունները:
Խոսելով Մագելանի մասին՝ պետք է նշել, որ նրա ջանքերի եւ առաջնորդության շնորհիվ էր, որ տեղի ունեցավ առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Պորտուգալիայի թագավորությունում ծառայության ընթացքում Մագելանն արդեն հասավ Հարավարեւելյան Ասիայում գտնվող Մալայան արշիպելագ՝ կրկնելով դեպի արեւելք արդեն իրականացված նախորդ ճանապարհորդությունները (1505 -ից մինչև 1511-1512 թվականները): Կրկին այցելելով այս տարածաշրջան, բայց այժմ ճանապարհորդելով դեպի արեւմուտք, Մագելանը պատմության մեջ առաջին անգամ հասավ երկրագնդի գրեթե ամբողջական անհատական շրջանցմանը: 1517 թ. Պորտուգալիայից մեկնեց Իսպանիա, 1519-1521 թթ. ղեկավարեց 5 նավից կազմված իսպանական արշավախումբը եւ կտրելով Խաղաղ օվկիանոսը՝ շուրջ 17000 կմ, հասավ Ֆիլիպինյան կղզիներ։ Նավարկության ընթացքում Մագելլանը Արգետինայի ափերի մոտ առաջին անգամ հանդիպեց խորհրդավոր թռչունների մի խումբ, որն էլ հետագայում ի պատիվ իրեն՝ պետք է անվանվեր Մագելանյան Պինգվին (Magellanic penguin):
Արշավախմբից միայն մեկ նավ վերադարձավ Իսպանիա՝ հարավից շրջանցելով Աֆրիկան. Մագելլանը առաջին եվրոպացին էր, ով նավարկեց այդ ուղիով։
Մագելլայն ապրանքանիշը՝ հավատարիմ իր անվանը եւ տեսլականին, առաջարկում է իր օգտատիրոջը յուրօրինակ զբոսաշրջային հարթակ՝ իր ճանապարհորդական նախասիրությունները եւ նախապատվությունները որոնելու, գտնելու եւ նախաձեռնելու համար: Հարթակը առաջիկայում հագեցած կլինի արհետական բանականության գործիքներով, որը յուրաքանչյուր օգտատիրոջ նախասիրություններին եւ ճանապարհորդական նախընտրություններին կվերաբերվի յուրովի: Հենց այս մարտավարությամբ էլ Մագելլայնը մուտք է գործել համաշխարհային զբոսաշրջային շուկա: