3.1 Դուք կստանաք Magelline -ի ապրանքանիշի տոմս (կամ, որպես այլընտրանք, Մատակարարի վաուչեր) (յուրաքանչյուր դեպքում` «Տոմս») Ձեր պատվիրած յուրաքանչյուր Ապրանքի համար, ընդ որում, այդպիսի Տոմս տրամադրվում է գործող Մատակարարի անունից: Ձեր Տոմս մուտք գործելու և տպելու համար Դուք պետք է մուտք գործեք Ձեր Magelline հաշիվ և Ձեր ամրագրումներից ընտրեք արդեն պատվիրված ապրանքը/ծառայությունը և տպեք, կամ կուղղվեք դեպի Magelline -ի կողմից տեղադրված անվտանգ վեբ էջ, որը պարունակում է Ձեր Տոմսերի հղումը: Ամրագրումների դեպքում Ձեզ կտրամադրվի Էլեկտրոնային Տոմս (որոշ մատակարարների կողմից պահանջում նաև Թղթային Տոմս):
3.2 Ձեր Ապրանքը/Ծառայությունը մարելու համար Դուք պետք է Տոմսի բնօրինակը տրամադրեք Ձեր Մատակարարին: Ձեր ամրագրումը չի կարող հաստատվել կամ մարվել առանց վավեր Տոմս ներկայացնելու: Անպայմանորեն համոզվեք, որ կարդացել եք Ձեր ամրագրման հետ կապված պայմաններն ու պահանջները, որպեսզի հասկանաք՝ ինչ կպահանջվի Մատակարարի կողմից Տոմսերի ներկայացման ժամանակ:
3.3 Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ձեր Տոմսը մարելիս պետք է ներկայացնեք լուսանկարով վավեր անձը հաստատող փաստաթուղթ (valid photo ID) և ստորագրեք Տոմսը:
3.4 Որոշ դեպքերում Մատակարարը կարող է նաև պահանջել, որ Ձեր Ապրանքի/Ծառայության մարման ժամանակ ներկայացնեք Ձեր Ապրանքը/Ծառայությունը գնելիս օգտագործված վճարման քարտը: Սա սովորաբար վերաբերում է տեսարժան վայրերին և ներկայացումներին վերաբերվող տոմսերին. մեկնելիս Ձեզ խորհուրդ է տրվում տեղեկացնել մեզ, արդյոք դա կպահանջվի, թե ոչ: Եթե ունեք նման պահանջի վերաբերյալ հարցեր, դիմեք Magelline -ի հաճախորդների սպասարկման թիմին: