Էյր Ասիա X Էյր Ասիա X

Էյր Ասիա X

Էյր Ասիա X (AirAsia X) միջին դասի ցածրարժեք ավիաընկերություն է, որը հիմնականում գործում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Հիմնադրվելով 2006 թվականին որպես Fly Asian Express («FAX»), ընկերությունը սկզբում սպասարկում էր Սարավակի եւ Սաբահի գյուղական վայրերը իր տուրբոպրոպելային շարժիչներով հագեցած ինքնաթիռներով: 2007 թվականի սեպտեմբերին ավիաընկերությունը վերանվանվեց Էյր Ասիա X, որին հաջորդեց ընկերության առաջին չվերթը դեպի Ավստրալիա (նույն տարվա նոյեմբերին):

Այսօր Էյր Ասիա X սպասարկում է 29 ուղղություններ Ասիայում (Բալի, Սապորո, Տոկիո, Օսակա, Սեուլ, Բուսան, Ջեջու, Թայբեյ, Կաոսյունգ, Սիան, Պեկին, Հանգչժոու, Չենգդու, Շանհայ, Չունցին, Ուհան, Մալդիվներ, Նյու Դելի, Ջայպուր, Մումբայ և Կատմանդու), Ավստրալիայում (Սիդնեյ, Մելբուռն, Պերտ եւ Ոսկե Ափ), Նոր Զելանդիայում (Օքլենդ), Մերձավոր Արեւելքում (Ջեդդա ու Մեդինա) եւ Միացյալ Նահանգներում (Հավայան կղզիներ) եւ գործում է երեք հանգույցներից՝ Կուալա Լումպուր, Բանգկոկ և Դենպասար, Բալի: Ավիաընկերությունը ԱՍԵԱՆ-ի առաջին ցածրարժեք ավիաընկերությունն է, որը Դաշնային ավիացիոն վարչության կողմից ստացել է ԱՄՆ-ում թռիչքներ իրականացնելու թույլտվություն։

2025 թվականի հուլիսի դրությամբ AirAsia X-ը պահպանում է իր թվով 19 արդիական Էյրբաս Ա330-300 ինքնաթիռներից բաղկացած նավատորմ։ Էյր Ասիա X-ը առաջարկում է երկու դաս՝ էկոնոմ եւ բիզնես.

Էկոնոմ դաս. ինքնաթիռում ուղեբեռի թույլատրելի չափը սահմանափակ չէ, բայց դրա համար պետք է վճարել։ Հարմարավետության պարագաները, որոնք ներառում են վերմակ, փչովի բարձ եւ աչքի դիմակ, կարելի է ձեռք բերել ինքնաթիռում։ Սնունդ, խորտիկներ եւ ըմպելիքներ կարելի է գնել բոլոր չվերթների ժամանակ. նախնական պատվերները կարելի է կատարել առցանց՝ 15% զեղչով։ Վճարի դիմաց կարելի է վարձակալել ֆիլմերով եւ հեռուստաշոուներով պլանշետներ (այս ծառայությունը հասանելի չէ Նոր Զելանդիա, Նեպալ, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Բալի կամ Մալե չվերթների ժամանակ)։

Էկոնոմ դասի նստատեղերն ունեն 31-ից 32 դյույմ ստանդարտ թեքություն։ Նախընտրելի նստատեղերի նախնական ընտրությունը հնարավոր է վճարի դիմաց։ 12 տարեկանից փոքր երեխաների մուտքը 7-ից 14 շարքերում գտնվող հանգիստ գոտի չի թույլատրվում, եւ այդ տեղերը կարող են ամրագրվել լրացուցիչ վճարի դիմաց: Յուրաքանչյուր շարք ունի լրացուցիչ նստատեղ, որը թույլ է տալիս 9 մարդու նստել շարքում: Նստատեղերը նեղ են:

Ուղեւորներին նախապես տեղեկացվում է, որ ուղեբեռը մեկ ուղղությունից մյուսը չի տեղափոխվում: Հետեւաբար, նրանք պետք է բավարար ժամանակ հատկացնեն թռիչքների միջև՝ ուղեբեռը վերցնելու եւ հաջորդ չվերթի համար վերստին գրանցվելու համար, անցնելով միգրացիոն ծառայությունը, եթե ժամանում են միջազգային հատվածով: Fly Thru տոմսերը կարելի է գնել, ինչը թույլ է տալիս Կուալա Լումպուր ժամանող ուղեւորներին շրջանցել ներգաղթային ծառայությունը եւ տեղափոխել գրանցված ուղեբեռը իրենց վերջնական նշանակման վայրը: Հստակ խորհուրդ է տրվում նախապես գնել գրանցված ուղեբեռը, սնունդ եւ զվարճանքներ հարմարություններ՝ օդանավակայանում կամ ինքնաթիռում անհարմարություններից եւ բարձր վճարներից խուսափելու համար։

Բիզնես դաս. ինքնաթիռում տրամադրվում է բարձ եւ ծածկոց: Տրամադրվում են նաև սնունդ եւ խմիչքներ: Պլանշետներով ցուցադրվում են ֆիլմեր եւ հեռուստաշոուներ, չնայած ընտրությունը մեծ չէ: 25 կգ ուղեբեռի թույլատրելի չափաբաժինը անվճար է. լրացուցիչ ուղեբեռի համար պետք է վճարել: Նստատեղերը ունեն 60 դյույմ թեքություն եւ 20 դյույմ լայնություն, որոնք վերածվում են անկյունային, հարթ մահճակալի՝ նստատեղին կից առկա է էլեկտրական վարդյակ։

Ինչպես էկոնոմ դասում, այնպես էլ Բիզնես դասի համար նույնպես կարելի է գնել Fly Thru տոմսեր, ինչը թույլ է տալիս Կուալա Լումպուր ժամանող ուղեւորներին շրջանցել իմիգրացիոն ծառայությունը եւ տեղափոխել գրանցված ուղեբեռը իրենց վերջնական նշանակման վայր, այլապես ոււղեբեռը մեկ հատվածից մյուսը չի փոխանցվում, ուստի ուղեւորները պետք է բավարար ժամանակ հատկացնեն թռիչքների միջև՝ ուղեբեռը վերցնելու եւ հաջորդ չվերթի համար վերստին գրանցվելու համար, ներառյալ իմիգրացիոն ծառայությունը անցնելը, եթե ժամանում են միջազգային հատվածով։