Գարուդա Ինդոնեզիա Գարուդա Ինդոնեզիա

Գարուդա Ինդոնեզիա

Գարուդա Ինդոնեզիան (անգլ.՝ Garuda Indonesia) Ինդոնեզիայի ազգային ավիափոխադրողն է, որի կենտրոնակայանը գտնվում է Ջակարտայի Սոկարնո-Հատա միջազգային օդանավակայանում (CGK): Ավիաընկերությունը 2014 թվականից ի վեր Sky Team դաշինքի անդամ է։

Գարուդա Ինդոնեզիան «Արշիպելագի գոհար» կարգախոսի ներքո բարձրակարգ ուղեւորափոխադրումներ է իրականացնում 12 երկրների ավելի քան 90 ուղղություններով, որոնց թվում են նաեւ շուրջ 40 ներքին երթուղիներ: Դա միակ ինդոնեզական ավիաընկերությունն է, որը թռչում է դեպի Եվրոպա։ Ընկերությունը կանոնավոր թռիչքներ է իրականացնում Ասիայի, Եվրոպայի եւ Ավստրալիայի մի շարք ուղղություններով: Ընդգծված ինդոնեզական ջերմ հյուրընկալությունը եւ հարուստ մշակույթը հասու է ավիաընկերության ամենօրյա ավելի քան 600 թռիչքներում:
 
Գարուդա Ինդոնեզիա Խումբը ներկայումս շահագործում է 132 ինքնաթիռ, որոնց միջին տարիքը հինգ տարուց պակաս է: Այդ օդանավվներից 72 ներառված է Գարուդա Ինդոնեզիայի օդային նավատորմում, իսկ 60-ը՝ Citilink լոուքոսերի նավատորմում:

Այն պահից, երբ ճանապարհորդը կատարում է թռիչքի ամրագրում եւ մինչ իր նշանակետին հասնելը, Գարուդա Ինդոնեզիայի ուղեւորը վայելում է անկեղծ եւ բարեհամբույր սպասարկում:

«Գարուդա Ինդոնեզիա Փորձառության» հայեցակարգի ներդրումով՝ ավիաընկերությունը սահմանում է ընկերության բրենդի հստակ ինքնությունը՝ զուգահեռ միջազգայնորեն գովազդելով Ինդոնեզիան: «Գարուդա Ինդոնեզիա Փորձառության» հայեցակարգը հիմնված է «5 զգայարանների» վրա (տեսողություն, լսողություն, հոտ, համ եւ հպում), որն իր մեջ ներառում է հաճախորդի նախաուղեւորության, թռիչքից առաջ, թռիչքի ընթացքում, հետթռիչքի եւ հետուղեւորության «24 շփման կետերը»:

Բացի հինգ զգայարաններից, «Գարուդա Ինդոնեզիա Փորձառության» հայեցակարգը ներառում է նաեւ հետեւյալ հիմնական արժեքները՝ ժամանակին եւ անվտանգ (արտադրանքի համար), արագ եւ ճշգրիտ (գործընթացի համար), մաքուր եւ հարմարավետ (տարածքի համար) ու հուսալի, պրոֆեսիոնալ, իրավասու եւ օգտակար (անձնակազմի համար):

Դարեր շարունակ Ինդոնեզիան հայտնի է եղել որպես համեմունքների երկիր եւ արեւադարձային մրգերի դրախտավայր: Հին ժամանակներից ի վեր ընկած լինելով առեւտրային ուղիների խաչմերուկում՝ Ինդոնեզիայի խոհանոցը նույնպես ենթարկվել է տարբեր օտարերկրյա խոհարարական ազդեցությունների եւ այդ փոխառությունների արդյունքում էլ ձեւավորվել համեղ ինդոնեզական ավանդական խոհանոցը:

Ինդոնեզիական խոհանոցի եզակի համն ու հյուրընկալությունը կենդանանում են ինքնաթիռում բարեհամբույր բորտուղեկցորդուհիների կողմից մատուցվող ուտեստների եւ խմիչքների հետ: Գարուդա Ինդոնեզիան հպարտանում է իր կողմից մատուցվող յուրօրինակ սննդով եւ ըմպելիքներով, ինչպիսիք են նասի կունինգը (դեղին բրինձ) եւ մարտեբե հյութը:

Ավիաընկերությունը մշտապես ձգտում է ավելի լավ եւ հարմարավետ ծառայություններ մատուցել իր շարունակական վերափոխման ծրագրի միջոցով: Գարուդա Ինդոնեզիայի վերափոխման ծրագրի արդյունքը արտահայտվում է Skytrax-ի կողմից ավիաընկերությանը շնորհած 5 աստղանի ավիաընկերության գնահատականով, որը տրամադրվում է՝ հաշվի առնելով օդանավակայանում եւ ինքնաթիռում մատուցվող ծառայությունների ու անձնակազմի սպասարկման որակը: Ապրանքի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն: Սպասարկման վարկանիշը նախատեսված է ինչպես օդանավի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար:

Գարուդա Ինդոնեզիան APEX-ի կողմից եւս ստացել է 5-աստղանի ավիաընկերության ճանաչում: