Ջեթսթար Ավիաուղիները ավստրալական ցածրարժեք ավիաընկերություն է, որը իրավաբանորեն գրանցված է Մելբուռնում: Ավիաընկերության գլխավոր օդային հանգույցը Մելբուռնի օդանավակայանում է (MEL): Ավիաընկերությունը շահագործում է լայն ներքին ցանց, մատուցում է նաեւ մի շարք տարածաշրջանային եւ որոշ միջազգային ծառայություններ:
Ջեթսթարը Քանթասի դուստր ձեռնարկությունն է եւ ամբողջությամբ պատկանում է Քանթասին, որը գլխավորապես ստեղծվել է Virgin Australia-ի կողմից շուկա նետված մրցակցային մարտահրավերներին դիմակայելու նպատակով:
Ավիաընկերությունն օգտագործում է Էյրբաս Ա320 ընտանիքի եւ Բոինգ 787 Դրիմլայներ ինքնաթիռներից բաղկացած խառը նավատորմ: Ինչպես արդեն վերը նշվեց թե՛ Քանթասը եւ թե՛Ջեթսթարը մրցակցում են Virgin Australia-ի հետ: 2025 թվականի մայիսի դրությամբ Ջեթսթար Ավիաուղիների նավատորմը բաղկացած է հետեւյալ ինքնաթիռներից՝ 49 Էյրբաս Ա320-200, 3 Էյրբաս Ա320neo, 6 Էյրբաս Ա321-200, 20 Էյրբաս Ա321neo եւ 11 Բոինգ 787-8 Դրիմլայներ:
Բոլոր ներքին երթուղիներում Ջեթսթարը առաջարկում է մեկ դասի ծառայություն՝ սննդի եւ խմիչքների գնման հնարավորությամբ:
Բոլոր միջազգային երթուղիները Ջեթսթարը սպասարկում է Բոինգ 787 Դրիմլայներ ինքնաթիռներով՝ սրահում առաջարկելով երկու դասի ծառայություն՝ էկոնոմ եւ բիզնես դաս:
Էկոնոմ դաս. Էկոնոմ դաս. Ինքնաթիռում էկոնոմ դասի ուղևորները կարող են ձեռք բերել «comfort pack», որը ներառում է ատամի խոզանակ, ատամի մածուկ, ականջի խցաններ, աչքի դիմակ, փչովի ճանապարհորդական բարձ, անձեռոցիկ, գուլպաներ, գրիչ, ձեռքի կրեմ և շրթունքների բալզամ՝ բոլորը լավ որակի: Ջեթսթարը հնարավորություն է տալիս սնունդը եւ խմիչքը պատվիրել նախապես կամ ինքնաթիռում գնելու հնարավորություն է ընձեռնում։ Ինքնաթիռում հասանելի է աուդիո զվարճանքի տարատեսակ հնարավորություններ։
Բիզնես դաս. Ջեթսթարը բիզնես դասի ծառայությունները մատուցում է իր Բոինգ 787-8 Դրիմլայներ ինքնաթիռներում: Բիզնես դասի սրահը հագեցած է 21 կաշվե պրեմիում դասի նստատեղերով՝ 2-3-2 դասավորությամբ, նման է Քանթասի ներքին բիզնես դասին կամ Քանթասի միջազգային պրեմիում էկոնոմ դասին: Ծառայությունը ներառում է բոլոր տեսակի սնունդն ու խմիչքները, ինքնաթիռում ժամանցի սարքավորումները եւ 30 կգ ուղեբեռի թույլատրելի չափի ավելացում: Business Max սակագները ներառում են նաեւ մուտքի հնարավորություն Qantas Club-ի սրահներ, եւ Qantas Frequent Flyer միավորների կուտակման հնարավորություն:
Skytrax-ը Ջեթսթար Ավիաուղիներին հավաստագրել է որպես 3-աստղանի ցածրարժեք ավիաընկերություն՝ գնահատելով իր օդանավակայանի եւ ինքնաթիռում արտադրանքի, ինչպես նաեւ անձնակազմի սպասարկման որակը: Մասնավորապես, Skytrax-ը նշում է, որ Ջեթսթարի Բոինգ 787-ի Բիզնես Դասը առաջարկում է 4-աստղանի Պրեմիում Էկոնոմ չափանիշներին մոտ ապրանքներ եւ ծառայություններ, մինչդեռ Էկոնոմ դասի հարմարավետությունը տատանվում է (28-30 դյույմ նստատեղերի թեքությամբ)՝ Բոինգ 787 ինքնաթիռներում լավ է, բայց IFE եւ F&B վճարովի է: Անձնակազմի սպասարկումը լավ է, բայց անհամապատասխան է 4-աստղանի գնահատական ստանալու համար եւ աննշան բարելավումների կարիք ունի։
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին