Գյումրու «Շիրակ» օդանավակայանը տեղական նշանակության օդանավակայան է, որը գործում է 1961 թվականից. այն իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օդանավակայանը սպասարկում է գլխավորապես հետեւյալ ուղղությունները՝ Մոսկվա, Դոնի Ռոստով, Սոչի, Եկատերինբուրգ եւ Կրասնոդար։ Օդանավակայանը ի սկզբանե նախատեսված է եղել փոքր ուղեւորահոսքերի համար. այն միաժամանակյա կարաող է սպասարկել շուրջ 300 ժամանող ուղեւորի:
Օդանավակայանը գտնվում է Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ Գյումրի քաղաքից 5 կմ եւ Երևանից 120 կմ հեռավորության վրա: 1970-ականների վերջին ճարտարապետներ՝ Գուրգեն Մուշեղյանի, Ռուբեն Հասրաթյանի եւ Լևոն Քրիստաֆորյանի նախագծով կառոււցվել է օդանավակայանի նոր մասնաշենքը եւ վազքուղին, որը շահագործման է հանձնվել 1982 թվականը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007 թ. ամբողջությամբ հիմնանորոգվել է թռիչքուղին (երկարությունը` 3220 մ., լայնությունը`45 մ.), տեղադրվել է Ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ, կատարվել են տեղային նորոգման աշխատանքներ կառամատույցում, օդանավակայանը հագեցվել է վերգետնյա սպասարկման հատուկ տեխնիկայով:
Նույն տարում ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ:
«Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին ամբողջական հիմնանորոգման ենթարկվեց նաեւ 2021 թվականին: Նույն տարում շահագործման հանձնվեց նաեւ Ժամանաման նոր սրահը:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին