Սյունիք Օդանավակայան
Countries / Armenia / Օդանավակայան / Սյունիք Օդանավակայան

«Սյունիք» օդանավակայանը (IATA: YUK) գտնվում է Հայաստանի մեծությամբ վեցերորդ եւ Սյունիքի մարզի ամենամեծ քաղաքից Կապանից 2,5 մղոն դեպի արեւելք: Օդանավակայանը հայտնի է նաեւ «Կապան» օդանավակայան անվանումով: Այն բացվել է 1972 թվականին։ Հայաստանի Վերանկախացումից հետո (90-ականներին) Կապանի օդանավակայանը դադարեցրել էր իր գործունեությունը եւ երկարատեւ անգործության հետեւանքով այն կորցրել էր բոլոր գործառնական բնութագրերը եւ պիտանի չէր շահագործման: 2017 թվականի մայիսին ստեղծվեց «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ն, որին հաջրդեց օդանավակայանի վերակառուցումը։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին օդանավակայանը «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի» կողմից ստացավ օդանավակայանի շահագործման վկայական։

«Սյունիք» օդանավակայանը թույլ է տալիս Երեւանից Կապան եւ հակառակ ուղությամբ ճանապարհորդել ընդամենը 40 րոպեում. հատկանշական է, որ մեքենայով Երեւանից Կապան հասնելու համար պահանջվում է մոտ չորս ժամ: Օդանավակայանը սպասարկում է նաեւ հարավային Հայաստանի այլ համայնքների։ Երեւանից Կապան եւ հակառակ ուղղությամբ չվերթները իրականացվում են յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ օրերին։

«Սյունիք» օդանավակայանը կարեւորում է իր ուղեւորների անվտանգությունն ու անվտանգ ճանապարհորդությունը, որը գլխավոր գրավականը միասնական թիմային աշխատանքն է։ Ընկերությունը նաեւ ուշադրության կենտրոնում է պահում օդանավակայանի աշխատակիցների կրթությանն ու վերապատրաստմանը: Պարբերաբար աշխատակիցները անցնում են տարատեսակ մասնագիտական ​​դասընթացներ, ստանաում են անհրաժեշտ հավաստագրեր։ Օդանավակայանը մշտապես հետեւում է ավիացիայի ոլորտում տեղի ունեցող կարեւոր զարգացումներին՝ ժամանակին համընթաց քայլելու եւ իր ուղեւորների անվտանգ ճանապարհորդությունն ապահովելու համար։