Գառնու տաճարը միակ կանգուն հունահռոմեական սյունազարդ տաճարն է Հայաստանում։ Կառուցված է իոնական կարգով, գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ Այն նախաքրիստոնեական Հայաստանի ամենահայտնի կառույցն ու խորհրդանիշն է։ Գառնին ժամանակին հեթանոսական տաճար է եղել՝ նվիրված հայոց արևի աստված Միհրին։ Տաճարը կառուցված է տեղում արդյունահանվող մոխրագույն բազալտից՝ հավաքված առանց շաղախի օգտագործման։ Փոխարենը, քարերը միմյանց հետ կապված են երկաթե եւ բրոնզե կեռերով: Այն պերիպտերոս է՝ կազմված սյունազարդ սյունասրահից։
Տաճարի արտաքին տեսքը շքեղ է զարդարված։ Եռանկյունի ֆրոնտոնը պարունակում է բույսերի եւ երկրաչափական պատկերների քանդակներ։ Ֆրիզը պատկերում է ականտուսի շարունակական գիծ։ Ճակատային քիվի քարերը զարդարված են առյուծագլուխների ցցված քանդակներով։
1-ին դարի կեսերին կառուցված Գառնու տաճարը ուշագրավ կերպով վերապրել է հեթանոսական տաճարների ավերման շրձանը՝ այն է՝ 4-րդ դարում Հայաստանի՝ հեթանոսությունից քրիստոնեության անցման շրջանի հետ, երբ բոլոր հեթանաոսական տաճարները քանդվում էին եւ դրանց տեղում եկեղեցիներ էին կառուցվում: Գառնու տաճարը կանգուն է մնացել մինչ 1675 թվականը, երբ ուժեղ երկրաշարժի արդյունքում ավերվեց այն: Տաճարը վերակառուցվել է 1969-1975 թվականներին։ Գառնու կառուցման մասին պատմական աղբյուրներում հիշատակվում է, որ այն կառուցվել է Հայաստանի Արշակունյանց դինաստաիայի հիմնադիր Տրդատ I թագավորի (մ.թ. 62-88թթ.) կողմից մոտ 70-80թթ.: Տրդատ I-ը Հայոց պատմության մեջ հիշվում է իր այցով Հռոմ՝ հանդիպելու Ներոն կայսրին մ.թ. 66 թվականին։
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին