Ըստ ավանդության՝ Գեղարդի վանքը հիմնադրվել է 4-րդ դարում՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Միջնադարյան այս գոհարը գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքի աջ ափին։ Հյուսիսային կողմից բարձր ժայռերը շրջապատում են համալիրը, իսկ մնացյալ հատվածը եզերում է պաշտպանական պարիսպը: Տեղանքում առկա են եղել աղբյուրներ, որոնք սրբացվել են դեռեւս նախաքրիստոնեական շրջանում: Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Սկզբնական շրջանում վանքն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք» անվանումով։ Գեղարդը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ ընդլայնված պաշտպանության կարգավիճակով:
Վանական համալիրի մեջ ընդգրկված կառույցները թվագրվում են 4-13-րդ դարով։ Այսօր վանքն առավել ահյտնի Գեղարդ կամ Գեղարդավանք անվանումներով, որը բառացի նշանակում է «Նիզակի վանք». այդ անվանումը կապվում է այն նիզակի անվան հետ, որը խաչելության ժամանակ վիրավորել էր Հիսուսին: Որոշ աղբյուրների համաձայն՝ այդ նիզակը Հայաստան է բերվել Թադեոս առաքյալի կողմից եւ մի շարք այլ մասունքների հետ երկար ժամանակ պահվել է Գեղարդում: Այժմ այն ցուցադրված է Էջմիածնի գանձարանում։
Վանական համալիրը իր ավարտական տեսքն ստացել է 13-րդ դարում. բաղկացած է տաճարից, կից գավիթից, արևելյան եւ արևմտյան ժայռափոր եկեղեցիներից, Պռոշյան իշխանների տոհմական գերեզմանից, Պապաքի ու նրա կին Ռուզուքանի դամբարան-մատուռից, ինչպես նաեւ զանազան խցերից, տարատեսակ խորշերից ու խաչքարերից:
Գլխավոր Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1215 թվականին Զաքարե եւ Իվանե եղբայրների հովանավորությամբ։ Գավիթը, մասամբ անկախ, մասամբ քանդակված ժայռի մեջ, թվագրվում է մինչեւ 1225 թվականը, իսկ ժայռի մեջ փորված մի շարք մատուռներ թվագրվում են 13-րդ դարի կեսով. այն ժամանակա, երբ վանքը գնեց իշխան Պռոշ Խաղբակյանը, ով հիմնադիրն էր։ Պռոշեան իշխանութեան կարճ ժամանակահատվածում Պռոշյանները կառուցեցին Գեղարդին մեծ հռչակ բերած քարանձավային կառույցները. երկրորդ քարանձավային եկեղեցին, ընտանեկան գերեզմանը, հավաքների ու ուսումնասիրությունների սրահը եւ բազմաթիվ խոցեր։ Գավիթից հյուսիս-արեւելք գտնվող խցում 1283 թվականին թաղվել է իշխան Պռոշ Խաղբակյանը։ Կից ժայռափոր սենյակում փորագրված է Պռոշյան ընտանիքի զինանշանը, կից առկա է արծիվը՝ գառը ճանկերում հարթաքանդակը։ Գավիթից արեւմուտք գտնվող սանդուղքը տանում է դեպի թաղման սրահ, որը փորվել է 1288 թվականին Փափակ Պռոշյանի եւ նրա կնոջ՝ Ռուզուկանի համար:
Պռոշյան իշխանները 13-րդ դարում Գեղարդին ապահովել են նաեւ ոռոգման համակարգ։
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին