Հայաստանը աշխարհի հնագույն քաղաքակրթական կենտրոններից մեկն է։ Հայաստանը հզոր հետք է թողել համաշխարհային մշակույթի եւ պատմության մեջ։ Իր ծաղկման ժամանակաշրջանում Հայաստանը իր մեջ էր ընդգրկում սեւծովյան հարավ-կենտրոնական ափերից մինչև Կասպից ծով եւ Միջերկրական ծովից մինչև Ուրմիա լիճ ընկած հսկայական տարածքները: Իր մի քանի հազարամյա պատմության ընթացքում, ի թիվս շուրջ երկու տասնյակի հասնող մայրաքաղաքներից ներկայիս մայրաքաղաք Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի Ա թագավորի կողմից, ով Էրեբունի-Երեւանի կառուցման մասին թողել է արձանագրություն (այն պահվում է Էրեբունի թանգարանում)։
Երեւանը լի է հետաքրքրաշարժ վայրերով եւ զբոսանքի համար գրավիչ գեղեցիկ թաղամասերով: Քաղաքը անչափ գրավիչ է նաեւ թանգարանասերների համար, քանի որ քաղաքում են գտնվում երկրի կարևորագույն մշակութային հաստատությունները, ինչպիսիք են՝ Հայոց Պատմության թանգարանը, Մատենադարանը, Գաֆէսճյան արվեստի կենտրոնը, Էրեբունու թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը եւ այլն:
Էջմիածինը Հայաստանի սուրբ քաղաքն է, որը Հայոց Կաթողիկոսի նստավայրն է սկսած 301 թվականից։
Գյումրին՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է. այն լավագույն վայրն է 19-րդ եւ 20-րդ դարերի հայկական ազգային ճարտարապետությունն ու քաղաքային կյանքը ուսումնասիրելու համար: Քայլեք Գյումրու փողոցներով, հատկապես Կումայրիով, այցելեք բազմաթիվ թանգարաններ եւ համտեսեք տեղական խոհանոցը: Չմոռանաք նաև այցելել տեղի Սև բերդը եւ այցելել Գյումրուց ոչ հեռու գտնվող Մինաս Ավետիսյանի տուն թանգարանը Ջաջուռ գյուղում:
Ջերմուկ առողջարանային քաղաքը հայտնի է աշխարհահռչակ բնական տաք աղբյուրներով։
Դիլիջան քաղաքն իր մեղմ կլիմայով եւ մաքուր օդով հայտնի է իր գեղատեսիլ շրջակայքով, որը եվրոպական ճանապարհորդների կողմից երբեմն անվանվում է «Հայկական Շվեյցարիա»:
Արարատ լեռը եւ Արարատյան դաշտը, ըստ Աստվածաշնչի՝ այն վայրն է, որտեղ կանգ առավ Նոյի Տապանը։
Հայաստանը բացի իր հարուստ քրիստոնեկան ժառանգությունից ունի նաեւ Հեթանոսական տաճարներ, ինչպիսիք են Գառնին (1-ին դար) եւ Երերույքը։
Հայկական երաժշտությունը ունի հարուստ երաժշտական ավանդույթ՝ սիմֆոնիաներից մինչև օպերա, ջազից մինչև հիփ-հոփ:
Խմիչքների աշխարհում Հայաստանը համաշխարհային շուկայում հայտնի է իր գինով եւ կոնյակով։ Հատկանշական է, որ Արենի 1 քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու հնձանը, որը թվագրվում է խալկոլիթյան ժամանակաշրջանով. այսինքն այն ունի շուրջ 6000 տարվա պատմություն։
Իսկ արդեն ուտեստների աշխարհում, իհարկե, հայկական ավանդական խոհանոց աչքի է զարնում իր անհավանական ուտեստներով եւ տարատեսակ բաղադրատոմսերով:
Ահավասիկ, զբոսաշրջիկների համար Հայաստանի հիմնական գրավչությունները միայն մշակույթն ու ճարտարապետությունը չեն. երկիրը հարուստ է հրաբխային լճերով, լեռներով, ձորերով եւ անտառներով, որոնք նրան ապահովում են նաև ակնառու բնական տեսարժան վայրերով:
Հետևյալ տեսարժան վայրերը ներկայացնում են Հայաստանի մշակույթը, արվեստը, խոհանոցը, ճարտարապետությունը, անհավանական թվացող բնապատկերներն ու պատմությունը, ինչպես նաև հանգստի հնարավորություն են ստեղծում ճանապարհորդների համար՝ հայկական հարուստ ժառանգությունը բացահայտելու եւ պատմամշակութային ժառանգությունը բացահայտելու համար: Հայկական լեռնաշխարհի այս չբացահայտված կտորը պարունակում է հիասքանչ բնական լանդշաֆտներ ու գողտրիկ քաղաքներ ու գյուղեր, որոնք գրկաբաց սպասում են իրենց այցելուներին: Եթե դուք ծրագրում եք ճամփորդություն դեպի Հայաստան, ահա ամենագեղեցիկ վայրերից մի քանիսը, որոնք կարող եք ներառել ձեր երթուղու մեջ: