Լինցի օդանավակայանը (IATA: LNZ) փոքր միջազգային օդանավակայան է, որը գտնվում է Հորշինգում՝ Ավստրիայի մեծությամբ երրորդ քաղաք Լինցի մոտ: Այն շահագործվում է Flughafen Linz GmbH-ի կողմից, որը հավասարապես պատկանում է OÖ Verkehrsholding GmbH-ին եւ Լինց քաղաքին։ Որպես Վերին Ավստրիայի տրանսպորտային ենթակառուցվածքի կենտրոնական բաղադրիչ՝ Լինցի օդանավակայանը երաշխավորում է շարժունակությունը եւ հասանելիությունը՝ հետզհետե դառնալով ավելի ու ավելի կարեւոր երկրի համար: Լինցի օդանավակայանը ստեղծվել է որպես օդային, երկաթուղային եւ ճանապարհային խաչմերուկ:
Օդանավակայանը զբաղեցնում է 383 հեկտար հողատարածք եւ ունի մեկ ուղեւորային տերմինալ, երկու թռիչքուղիներ եւ լոգիստիկ ու տեխնիկական սպասարկման լայն հնարավորություններ: Լինցի օդանավակայանը համեմատաբար փոքր է. ունի շուրջ 11 թռիչային դարպասներ։ Մուտքի սրահում կա խանութ եւ սրճարան՝ հարեւանությամբ առկա են գրանցման (check-in) եւ ավիաընկերության կետեր։ Անվտանգության ստուգումներից բացի կա անմաքս առեւտրի խանութ (duty free shop) եւ փոքրիկ սրճարան, որը հասանելի է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային դարպասների ուղեւրների համար: Օդանավակայանն ունի նաեւ տանիքում տեղակայված պատշգամբ, որը կարելի է այցելել ամառվա ամիսներին՝ ժամը 06:00-ից մինչեւ 23:00-ն՝ ինքնաթիռները դիտելու համար։ Օդանավակայանի հյուրերի համար մուտքն անվճար է: Տանիքում կա նաեւ խաղահրապարակ երեխաների համար։ Այսպես կոչված ինքնաթիռների դիտողների համար ստեղծվել են հատուկ դիտակետեր, որտեղ այցելուները կարող են լուսանկարել ինքնաթիռները տարբեր դիտակետերից:
Գլխավոր ավիացիոն կենտրոնը տեղակայված է առանձին տերմինալում եւ համակարգում է հետևյալ կետերը՝ անձնագրային եւ մաքսային ստուգումներ, լիցքավորում, մաքրման կետ, սառեցում, ինչպես նաեւ մի շարք այլ ուղեւորային եւ անձնակազմի համար նախատեսված ծառայություններ: Օդանավակայանում է գտնվում նաև AeronautX Luftfahrtschule ավիաընկերության օդաչուների դպրոցը։
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին