Ինդոնեզիայի աշխարհագրությունը թռիչքը դարձնում է ոչ թե հարմարություն, այլ անհրաժեշտություն։ Տասնյոթ հազարից ավելի կղզիների վրա տարածված երկիրը բնականորեն կախված է իր օդանավակայաններից՝ ելնելով այն հանգամանքից, որ երկրի շատ շրջաններ, որոնց ոչ մի ճանապարհ կամ կամուրջ երբեք չէր կարող հասնել, բայց եւ այնպես իր օդանավակյանների միջոցով դրանք համախմբված են մեկ ազգի եւ պետության մեջ, որը ձգվում է երեք ժամային գոտիների եւ սփռված է երկու օվկիանոսների վրա։
Ջակարտայի գլխավոր օդանավակայանից մինչեւ ջունգլիով եւ ծովով եզերված փոքր կղզիների թռիչքուղիները, Ինդոնեզիայի ավիոհանգույցների ենթակառուցվածքը արտացոլում է հենց արշիպելագի ծավալը՝ հսկայական, բազմազան եւ դեռ ընդարձակվող։
Երկիրն այժմ ունի երեսունից ավելի միջազգային օդանավակայան՝ հինգ հարյուրից ավելի թռիչքուղիներից բաղկացած, ընդ որում ազգային ուղեւորահոսքը տարեկան գերազանցում է 150 միլիոնը։ Միայն Ջակարտայի Սուկառնո Հաթթա միջազգային օդանավակայանն այժմ սպասարկում է տարեկան հիսուն միլիոնից ավելի ուղեւոր, դարձնելով այն Հարավարեւելյան Ասիայի ամենախոշոր հանգույցներից մեկը։
Սուկառնո Հաթթայի Անվան Միջազգային Օդանավակայան (CGK): Ջակարտա
Օդանավակայանը անվանակոչվել է ի պատիվ Ինդոնեզիայի առաջին նախագահի եւ փոխնախագահի՝ Սուկառնոյի եւ Մուհամմադ Հաթթայի պատվին. սա երկրի ամենամեծ եւ ամենաընդարձակ միջազգային կապերով օդանավակայանն է, որը տարեկան սպասարկում է հիսուն միլիոնից ավելի ուղեւոր։ Գտնվելով Թանգերանգում, մայրաքաղաքից անմիջապես դուրս, այն նաև Garuda Indonesia-ի գլխավոր հանգույցն է եւ հանդիսանում է արշիպելագի խորքերը տանող ճանապարհորդությունների կարեւոր մեկնակետը։
Նգուրա Ռայի Անվան Միջազգային Օդանավակայան (DPS): Բալի
Նգուրա Ռային Ինդոնեզիայի երկրորդ ամենամեծ օդանավակայանն է եւ Բալիի միակ օդային դարպասն է։ Նրա միջազգային տերմինալը միահյուսում է ժամանակակից ճարտարապետությունը ավանդական բալիական ոճի հետ՝ ժամանողներին հաղորդելով կղզու ազգակին բնավորության առաջին ազդակներով դեռ օդանավակայանից դուրս չեկած։
Յոգյակարտայի Միջազգային Օդանավակայան (YIA): Ճավա
Այս օդանավակայանը բացվել է 2019 թվականին: YIA-ն այժմ սպասարկում է Ճավայի ամենամշակութային հարուստ շրջաններից մեկը, ուղեւորներին տալով հեշտ հասանելիություն դեպի Բորոբուդուր եւ Պրամբանան։ Նրա ժամանակակից տերմինալը եւ Յոգյակարտայի կայարան տանող ուղիղ երկաթուղային կապը այն դարձրել են Ինդոնեզիայի ամենահարմարավետ ավիոհանգույցներից մեկը։
Կոմոդո Միջազգային Օդանավակայան (LBJ): Լաբուան Բաջո
Փոքր չափերով, սակայն կարեւոր նպատակով, Ֆլորեսում գտնվող այս օդանավակայանը գոյություն ունի գրեթե բացառապես՝ Կոմոդո ազգային պարկ ուղեւորվող ճանապարհորդներին սպասարկելու համար։ Նրա տերմինալը, զարդարված ավանդական մանգգարայական զարդանախշերով, ընդգծում է անցումը դասական ճանապարհորդությունից դեպի Ինդոնեզիայի ամենավայրի լանդշաֆտներից մեկը։
Ջուանդա Միջազգային Օդանավակայան (SUB): Սուրաբայա
Հանդիսանալով Արեւելյան Ճավայի գլխավոր օդային դարպասը, Ջուանդան ուղեւորներին կապում է տարածաշրջանի հրաբուխների, հին վայրերի եւ ինքնին Սուրաբայա քաղաքի հետ, որը Ինդոնեզիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է։ Օդանավակայանը մնում է կարեւոր հանգույց ինչպես ներքին, այնպես էլ միջազգային երթուղիների համար, հատկապես տեղից դեպի Բալի կամ Լոմբոկ ճանապարհորդությունը շարունակող ուղեւորների համար։
Ճամփորդական Խորհուրդներ
Ուղեւորների մեծ մասի համար, միջազգային մեկնումներից առաջ խորհուրդ է տրվում երկուսից երեք ժամ լրացուցիչ ժամանակ նախատեսել՝ հատկապես հունիսից սեպտեմբեր ընկած բարձր սեզոնի եւ տոների ընթացքում, երբ հատկապես կղզու օդանավակայանները դառնում են ծանրաբեռնված։ Ներքին երթուղիները սահուն են, սակայն պետք է ուշադրությամբ ամրագրել, քանի որ կղզիների միջեւ շարունակական ուղեւորությունները միշտ չէ, որ անմիջական են։
Մագելլանյան Դիտարկումներ
Մագելլայնի կարծիքով, Ինդոնեզիայի օդանավակայաններն են միշտ որոշում հաջորդող իրադարձությունների ընթացքը։ Երկրի մասշտաբները անմիջապես կբացահայտվեն մայրաքաղաք Ջակարտայում վայրէջքից անմիջապես հետո։ Լաբուան Բաջոյում վայրէջքի ընթացքում օդանավի պատուհանից արդեն տեսանելի են Ֆլորեսի վայրի ափերը։ Այստեղ յուրաքանչյուր թռիչքուղի բացհայատում է ինչ-որ նոր բան, եւ հենց դա է ամենից շատ գրավիչը եւ Ինդոնեզիա ժամանումը դարձնում է շատ ավելի մեծ պատմության սկիզբ։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն