Israel
Countries / Israel

Իսրայելը աշխարհագրորեն տեղակայված է երեք մայրցամաքների խաչմերուկում, որտեղ հնագույն քաղաքակրթությունների հսկայածավալ ժառանգությունը եւ ժամանակակից շինությունների ուրվագծերը կիսում են միեւնույն հորիզոնը: Իսրայելը մի ուղղություն է, որտեղ պատմությունը, հավատը եւ ներկա առօրեական կյանքը գոյակցում են այնպես, ինչպես երկրագնդի ոչ մի այլ կետում:

Երուսաղեմի ոսկեգույն պարիսպներից մինչև Թել Ավիվի աշխույժ առափնայա զբոսայգիները, անապատային վիհերից մինչև Միջերկրականի ափերը, Իսրայելը ճամփորդական այնպիսի յուրատեսակ երթուղիներ է առաջարկում, որոնցում առօրեան արգորեն վերափոխվում է սրբազանի կամ հակառակը:

Ճանապարհորդները այստեղ հայտնվում են տարբեր պատճառներով. պատմության խորությունը, ուխտագնացությունը, մարդկանց ջերմությունը, թարմ մթերքների եւ համընդհանուր ուտեստների վրա հիմնված խոհանոցը, եւ այն զգացողությունը, որ ցանկացած վայր դարավոր պատմություններ է կրում իր մեջ:

Իսրայելը չնայած իր փոքր տարածքին իր սահմաններում ընդգրկում է զարմանալի բազմազանություն:

Քաղաքները
Իսրայելի յուրաքանչյուր քաղաք յուրովի ինքնատիպ է:

Մեղրագույն բլրների վրա վեր է հառնում Սուրբ Երուսաղեմը՝ իր Հին քաղաքի հռչակավոր չորս թաղամասերով, որոնք հազարամյակներ շարունակ իրենց են ձգում միլիոնավոր ուխտավորների եւ ճանապարհորդների: Պարիսպներից դուրս տարածվում են ժամանակակից թաղամասերը, շուկաները եւ ակտիվ խոհանոցային կյանքը մայրաքաղաքը ապահովում են առօրեական կյանքի աշխույժ եռուզեռով:

Թել Ավիվը սփռվում է Միջերկրական ծովի ափով, հայտնի է իր լողափերի, տանիքային բակերի եւ իր՝ աշխարհի ամենամեծ Բաուհաուս ոճի ճարտարապետական համալիրներով: Այստեղ կյանքի ընթացքը արագ է, աշխարհիկ եւ անկասկած մոդեռն:

Հյուսիսում՝ Կարմել լեռան լանջերին, կանգնած է Հայֆան. այստեղ է գտնվում Բահայի աստիճանավոր այգիները եւ նավահանգստին բնորոշ յուրօրինակ քաղաքային մթնոլորտով: Մի փոքր ավելի հեռու Նազարեթն է եւ Գալիլեայի ծովային տարածաշրջանը, որտեղ իշխում են ավելի խաղաղ մթնոլորտ եւ գյուղական միջավայր:

Հարավում՝ Կարմիր ծովի ափեզերքին, տեղակայված է Իսրահելի ամենահարավյին քաղաքը՝ Էյլաթը, որտեղ մարջյան ծովախութերը անապատից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են:

Մշակույթ եւ Մարդիկ
Իսրայելի մշակույթը իր բնույթով բազմաշերտ է: Հրեական, հայկական, արաբական, դրուզական, բեդվինական եւ քրիստոնեական համայնքները միասին ձեւավորում են առօրյա կյանքը, իսկ եբրայերենը եւ արաբերենը փողոցները կիսում են անգլերենի, ռուսերենի եւ բազմաթիվ այլ լեզուների հետ, որոնցով խոսում է զարմանալիորեն արտասահմանյան բնակչություն:

Հյուրընկալությունը այստեղ խորապես արմատավորված է: Զրույցները հեշտությամբ սկսվում են, կարծիքները ազատորեն փոխարինվում են, եւ ընտանեկան ընթրիքի հրավերը հազվադեպ է մնում պարզապես ձեւականություն:

Տոներ եւ Ավանդույթներ
Հրեական տոները մեծ ազդեցություն ունեն օրացույցի վրա, եւ ճանապարհորդների կողմից դրան տիրապետելը անչափ օգտակար եւ դյուրին է դարձնում ճանապարհորդությունը: Շաբաթը տեւում է ուրբաթ կեսօրից մինչև շաբաթ երեկո, այս ընթացքում հանրային տրանսպորտը ստվարանում է, իսկ կրոնական թաղամասերում խանութներից շատերը փակվում են, մինչդեռ Թել Ավիվը մեծ մասամբ շարունակում է իր առօրեական կյանքը:

Ռոշ Հաշանան եւ Յոմ Կիպուրը գալիս են աշնան սկզբին՝ լի խորհրդածությունով եւ հանգստով: Սուքոթը փողոցները լցնում է ժամանակավոր, բացօթյա տնակներով: Հանուքան ամեն դեկտեմբեր պատուհաններին հաղորդում է մոմերի լույս, իսկ գարնանային Պասեքը մեկ շաբաթով փոխում է ամբողջ երկրի ճաշացանկը: Ուղեւորությունը այս տոների շուրջ պլանավորելը, հատկապես Յոմ Կիպուրի շուրջ, երբ երկիրը մեծ մասամբ դադար է առնում, ուղեւորությունն ավելի սահուն է դարձնում:

Իսրայելական Խոհանոց
Քիչ խոհանոցներ են այնքան հետաքրքրասիրություն առաջացնում, որքան իսրաելականը: Հիմնված Միջերկրականի մթերքների վրա եւ կրելով ներգաղթի ազդեցությունները, տեղական խոհանոցը իրապես աչքի զարնում իր առատությամբ եւ տպավորում է շատերին:

Ճանապարհորդներին հաճախ է համտեսում մշտապես թարմ հումուս եւ ֆալաֆելի, տաք պիտայի մեջ լցված շաուրմա եւ սաբիխի, իսրայելական աղցան՝ լոլիկով, վարունգով եւ կանաչիով եւ իհարկե Գոլանի բարձունքներում եւ Հուդայի լեռներում աճեցված բարձրորակ գինիներ:

Շուկաներ, ինչպիսիք են Երուսաղեմի Մախանե Յեհուդան եւ Թել Ավիվի Կարմել շուկան, լավագույն վայրերն են հասկանալու համար, թե ինչ են իրականում ուտում են տեղացիները: Ուտելիքները հակված են լինել առատ, համընդհանուր և անհապ, որտեղ մեզե ուտեստները փոխանցվում են սեղանի շուրջ, այլ ոչ թե բաժանվում առանձին ափսեների մեջ:

Ճամփորդական Խորհուրդներ
Անվտանգության ստուգումները սովորական են օդանավակայաններում, ավտոկայաններում եւ հիմնական տեսարժան վայրերում, եւ սովորաբար արագ են անցնում, երբ ճանապարհորդը գիտի դրանց մասին: Համեստ հանդերձանքը, որը ծածկում է ուսերը եւ ծնկները, տեղին է կրոնական վայրերում, անկախ հավատից: Երկրի արժույթը նոր իսրայելական շեկելն է, եւ բանկային քարտերը լայնորեն ընդունվում են նույնիսկ փոքր կրպակներում:

Քանի որ տարածաշրջանային իրավիճակը կարող է արագ փոխվել, արժե ստուգել ճանապարհորդական ընթացիկ զգուշացումները եւ ավիաընկերությունների չվացուցակները ուղեւորությունից կարճ ժամանակ առաջ, քան հիմնվել մի քանի շաբաթ առաջ հավաքված տեղեկատվության վրա:

Մագելլանյան Դիտարկումներ
Երուսաղեմի Հին քաղաքի քարե նրբանցքներից մեկով մինչև Թել Ավիվի լողափնյա ափեզերք շրջագայությունը շատ առումներով, ամբողջ երկրի մանրապատկերն է. բազմաշերտ, հակադրություններով լի եւ մշտապես խորհրդավոր: Մագելլայնի հետ այդ պատմությունը ձերն է: