Համաշխարահային հռչակ վայելող «Միշլենի ուղեցույցը» մարդկության պատմության ընթացքը վերափոխած այլ հայտնագործությունների նման սկզբում աչքի չէր զարնում այնպիսի հռչակով, ինչպես մեր օրերում է:
«Միշլենի ուղեցույցը», որը հայտնի է նաև «Կարմիր ուղեցույց» անունով, այս պահին ռեստորանային բիզնեսի ոլորտում ամենահեղինակավոր գնահատման համակարգն է: «Միշլենի ուղեցույցն» ունի արդեն գրեթե մեկդարյա պատմություն. այն թողարկվել է սկսած 1900 թվականից:
Իրականում, ուղեցույցը՝ իր ձևավորման շրջանում, իր հավակնություններով շատ ավելի համեստ էր, քան հիմա է. ի սկզբանե ուղեցույցի բուն նպատակը ավելի շատ վարորդներին քաջալերելն էր:
Ամեն ինչ սկսվեց Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանդ քաղաքում 1889 թ.-ին, երբ Անդրե և Էդուարդ Միշլեն եղբայրները հիմնեցին իրենց անվամբ անվադողերի ընկերությունը: Որպեսզի բնակչության շրջանում մեծանար ավտոմեքենանաների և հետևաբար նաև անվադողերի պահանջարկը, եղբայրները սկսեցին երկրում քիչ թվով վարորդների համար թողարկել «Միշլեն ուղեցույցը». այդ ժամանակաշրջանում Ֆրանսիայում մոտավոր հաշվարկներով կար ընդամենը 3000 ավտոմեքենա:
Բնակչության շրջանում մեքենանաների նկատմամաբ պահանջարկը բարձրացնելու և անվադողերի վաճառքները ավելացնելու նպատակով Միշլեն եղբայրները սկսեցին տպագրել փոքրիկ բրոշուրներ, որոնք պարունակում էին հատուկ վարորդների համար նախատեսված խմբագրված համառոտ այնպիսի ինֆորմացիա ինչպիսք են՝ քարտեզները, մեքենայի անվադողերը փոխելու եղանակը, ճանապարների վրա առկա բեզինի լիցքավորման կետերը կամ երթուղիների հարևանությամբ առկա վայրերը, որտեղ վարորդները ճաշելու կամ գիշերելու նպատակով կարող էին կանգ առնել:
«Միշլենի ուղեցույցը» թողարկումից ի վեր, շուրջ երկու տասնամյակ անվճար էր: Մինչ այն պահը, երբ Անդրե Միշլենը մի անգամ անվադողերի խանութում պատահաբար ականատես է լինում, որ իր սիրելի ուղեցույցները օգտագործվում են աշխատանքային սեղանների վրա: Հիմնվելով այն սկզբունքի վրա, որ «մարդը միայն իրոք հարգում է այն, ինչի համար վճարում է», 1920-ին լուս տեսած Միշլենի նոր ուղեցույցը արդեն դարձավ վճարովի և վաճառվեց յոթ ֆրանկով:
Առաջին անգամ այն պարունակում էր Փարիզի հյուրանոցների, ռեստորանների ցուցակները՝ հատուկ կատեգորիաներով, ինչպես նաև ուղեցույցում բացակայում էր վճարովի գովազդը:
Հաշվի առնելով «Միշլենի ուղեցույցի» օրեցոր աճող ազդեցությունը ռեստորանային բիզնեսի վրա, Միշլեն եղբայրները հավաքագրեցին նաև ռեստորանները այցելելու համար հատուկ գաղտնի խումբ կամ այսօր մեզ քաջ հայտնի ռեստորանների տեսուչներին՝ անանուն ռեստորանները այցելելու և տեղում ռեստորանի ծառայության որակը գնահատելու համար:
1926 թվականից ուղեցույցը սկսեց աստղեր պարգևատրել նրբաճաշակ ռեստորաններին. սկզբնապես միայն մեկ աստղ էր շնորհվում: Այնուհետև, 1931-ին ներդրվեց զրո, մեկ, երկու և երեք աստղերի հիերարխիան: Իսկ արդեն 1936 թվականից հրապարակվեց աստղային համակարգի չափանիշները:
«Միշլենի» աստղային համակարգը սահմանվում է հետևյալ կերպ.
Միշլենի «տեսուչները» ամբողջովին անանուն են: Նրանց արգելվում է հաղորդակցվել լրագրողների հետ, և նրանց հրամցվում է գաղտնի պահել իրենց աշխատանքի բնույթը նույնիսկ ընտանիքի անդամներից:
Երբ տեսուչը այցելում է ռեստորան, նա գրում է համապարփակ զեկույց ճաշի վերաբերյալ, հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են սննդի որակը, ուտեստների ներկայացումը և խոհարարական տեխնիկայի վարպետությունը (մինչդեռ անտեսելով այնպիսի տարրեր, ինչպիսիք են դեկորը, սեղանի ձևավորումը և սպասարկման որակը): Այնուհետև, տեղի է ունենում տեսուչների հավաք, որտեղ արդեն քննարկվում են զեկույցները, որոնց հիման վրա էլ որոշվում է, թե որ ռեստորաններին պետք է աստղեր շնհորվեն և ինչ աստղային համակարգով:
20-րդ դարի երկրոդ կեսին, իր լուրջ և եզակի մոտեցման շնորհիվ, «Միշլենի ուղեցույցը» առանց հավասարների դարձավ ամենավաճառվողը: Ուղեցույցն այժմ գնահատում է ավելի քան 30,000 հաստատություններ երեք մայրցամաքների՝ ավելի քան 30 տարածաշրջաններում, և արդեն, ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 30 միլիոն «Միշլենի ուղեցույցներ»:
Մեր օրերեում «Միշլենի» գնահատման համակարգը և աստղային կարգը ռեստորանային բիզնեսի, ճանապարհորդության ոլորտներում նույնքան կարևոր է, որքան այն կարևոր էր 1900-ականներին:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին