«Պորտվեյն» անվանումը ծագել է 17-րդ դարի երկրորդ կեսին Պորտո նավահանգստային քաղաքի անվանումից, որտեղից Դուերո գետի հովտում աճող խաղողից պատրաստված թունդ գինիները արտահանվել են Եվրոպայի այլ երկրներ։ Այն սովորաբար քաղցր կարմիր գինի է, լինում է նաեւ չոր, կիսաչոր եւ սպիտակ:
«Պորտվեյնը» դասվում է «վերահսկվող ծագման անվանում» կատեգորիային՝ Região Demarcada do Douro, որը ամրագրված է Պորտուգալիայի եւ Եվրամիության օրենսդրական ակտերում: Արտադրանքի իսկությունը երաշխավորելու եւ հաստատելու համար Դուերոյի եւ Պորտո գինիների ինստիտուտի կողմից մշակված հատուկ դրոշմակնիքը փակցվում է պորտվեյնի յուրաքանչյուր շշի պարանոցին եւ շշի փականին:
Պորտվեյն արտադրելու համար թույլատրվում է օգտագործել խաղողի ավելի քան հարյուր տեսակներ, թեև լայնորեն մշակվում եւ օգտագործվում են միայն հինգը՝ Տինտա Բարոկա, Տինտու Կաո, Տինտա Ռորիս (Տեմպրանիյո), Տուրիգա Ֆրանսեզա եւ Տուրիգա Նասիոնալ: Պորտվեյնի պատրաստման ընթացքում խմորումը դադարեցնելու համար այն հարստացվում է թորած խաղողի սպիրտներով (այն հայտնի է որպես aguardente), իսկ գինու մեջ ավելացվում է շաքարի որոշակի քանակություն՝ ալկոհոլի պարունակությունը բարձրացնելու համար: Բարձր ալկոհոլի պարունակությամբ այդ սպիրտը երբեմն անվանում են բրենդի, սակայն այն որեւէ առնչություն չունի դասական բրենդիի հետ։ Այնուհետեւ գինին պահվում եւ հնեցվում է կամ ապակյա կնքված տարաների մեջ կամ փայտե տակառներում (մասնավորապես Վիլա Նովա դը Գայայիում), նախքան շշալցվելը: Ապակյա տարաներում հնեցված գինիները ավելի վառ են եւ գրեթե թանձրություն չունեն, իսկ տակառներում պահվողները ավելի թանձր են եւ խամր: Ալկոհոլը Պորտվեյնի գինիների մեջ 19% -ից 20% է:
Կան մի քանի պորտվեյնի տեսակները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները.
Ռուբի Պորտ (Ruby Port). այս պորտը աչքի է զարնում իր մուգ կարմիր գույնով եւ ախորժաբեր մրգային բույրերով: Սովորաբար այն հնեցված պահվում է չոքսիդացող պողպատյա կամ բետոնե տարաներում, որտեղ պահպանվում է գինու երիտասարդությունը՝ դարձնելով այն ավելի թարմ, իսկ համերը՝ սուր արտահայտիչ: Ռուբի պորտվեյնի պրեմիում դասը մի քանի տարի պահվում է փայտի մեջ՝ ապագա խմիչքին ավելի հարուստ համային վարքագիծ հաղորդելու նպատակով: Ռուբի պորտը իդեալական ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են մրգային համերով անուշաբույր գինիները:
Թավնի Պորտ (Tawny Port). այս տեսակը նրբագեղ գինի է, որի խմորումը տեղի է ունենում կաղնե տակառներում՝ ստանալով իրեն բնորոշ ընկուզենու բույրերը եւ ոսկե-դարչնագույն երանգը: Սովորաբար այս տեսակը լինում է քաղցր կամ միջին չորության: Թավնի Պորտի պիտակների վրա մշտապես նշվում հնեցման տարիքը (10, 20, 30 կամ նույնիսկ 40 տարեկան), որը արտահայտում է համբերատարություն ու վարպետություն, իսկ դրանցից յուրաքնչյուրի կումը հաճույք է պատճառում: Թավնիի յուրաքանչյուր բաժակ հավասարապես զուգորդվում է ինչպես աղանդերի, այնպես էլ աղի ուտեստների հետ:
Վինթաժ Պորտ (Vintage Port). պորտվեյնի գագաթնակետը Վինթաժ Պորտն է, որը պատրաստված է մեկ եզակի բարձրակարգ խաղողից, տակառում պահվում է կարճ ժամանակով, որից հետո երկար տարիներ անցկացնում է շշերում: Այն հայտնի է իր հարուստ համով եւ հնեցման ներուժով: Վինթաժ պորտը սպիրտային խմիչք է, որը ձեւավորվում է տարիների ընթացքում՝ միաժամանակյա արձագանքելով իր ուժեղ, բարդ համերին՝ ընդգծելով մուգ մրգերի, համեմունքների համերը, որոնք զարգանում են հնեցման ընթացքում: Գինու փորձառու գիտակների համար Վինթաժ պորտը գերազանց ընտրություն է կոլեկցիոն գինիների շարքում:
Քոլհեյթա Պորտ (Colheita Port). առնվազն յոթ տարի հնեցվելով կաղնու տակառների մեջ՝ յուրաքանչյուր Քոլհեյտա հստակ ժամանակաշրջանի խաղողի բերքահավաքի արտացոլումն է, որն իր բարդ համերի մեջ արտացոլում է այդ խաղողի էությունը: Ի տարբերություն Վինթաժ Պորտի, որը շարունակում է հասունանալ շշի մեջ, Քոլհեյթան շշալցվում է փայտի տակառների մեջ երկար հնեցումից հետո՝ տալով նրան ավելի փափուկ, հարուստ երանգներ եւ տարեցտարի փոփոխվող յուրահատուկ համ: Դրա բարդությունն ու հավասարակշռությունը դարձնում են այն արժեքավոր ընտրություն նրանց համար, ովքեր իսկապես ձգտում են իր տեսակի մեջ եզակի բույրով եւ յուրահատուկ համով գինիների:
Պորտոյում կան Պորտվեյն արտադրող մի շարք հայտնի տներ, որոնք գտնվում են Դուրեո գետի մոտ, ինչը հեշտացնում է գինու առաքումը: Պորտվեյնի առեւտրի վաղ պատմության մեջ ամենահզոր ընտանիքներից շատերը եղել են բրիտանացիներ, որը այժմ եւս արտահայտվում է պորտվեյնի գինետներից շատերի անուններում՝ Dow’s Graham's, Sandeman, Churchill's, Cockburn's, Cálem եւ Taylor's:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին