Sacher (հայերեն տարբերակ՝ Զախեր) շոկոլադե տորթը դասական ավստրիական շոկոլադե խմորեղեն է, որը պատրաստվում է շոկոլադե սպունգից, ծիրանի ջեմից և փայլուն շոկոլադե գլազուրից: Այս համեղ շոկոլադե տորթը հորինել է Ֆրանց Զախերը․ ենթադրվում է, որ այն առաջին անգամ պատրաստվել է Վիեննայում արքայազն Մետերնիխի համար 1832 թվականին: Սա Վիեննայի ամենահայտնի խոհարարական հորիվածքներից մեկն է։ Այն հայտնի է դարձել Վիեննայի Sacher հյուրանոցում:
Sacher-ի յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստած տորթը վաճառվում է Վիեննայի, Զալցբուրգի, Ինսբրուկի և Գրացի Sacher հյուրանոցներում գտնվող Cafe Sacher մասնաճյուղերում, Բոլզանոյի Sacher խանութում, Վիեննայի օդանավակայանի Duty Free-ում և Sacher հյուրանոցին պատկանող օնլայն խանութում։
Sacher տորթի յուրահատուկ բաղադրատոմսը պահպանվում է խիստ գաղտնիության պայմաններում: Նրանք, ովքեր ծանոթ են բաղադրատոմսին, պնդում են, որ Sacher տորթի եզակիության գաղտնիքը ոչ թե բուն տորթի, այլ շոկոլադե գլազուրի բաղադրիչների մեջ է: Համաձայն լայն տարածում գտած տեղեկատվության՝ գլազուրը բաղկացած է երեք հատուկ տեսակի շոկոլադից, որոնք արտադրվում են տարբեր արտադրողների կողմից՝ բացառապես այս խմորեղենի պատրաստման համար: Այս ապրանքները հյուրանոցը ձեռք է բերում Գերմանիայի Լյուբեկից և Բելգիայից:
Ըստ Ֆրանց Զախերի որդու՝ Էդուարդի, Զախեր տորթը հորինվել է այն ժամանակ, երբ Ֆրանց Զախերը աշակերտում էր Մետերնիխի շեֆ-խոհարար Շամբելյեի մոտ։ Ինչպես հայտնի է, Ավստրիայի պետական կանցլեր արքայազն Կլեմենս Վենցել ֆոն Մետերնիխը իր խոհանոցի անձնակազմին հանձնարարել է արտասովոր աղանդեր պատրաստել՝ իր հատուկ հյուրերին տպավորելու համար։ Այնպես ստացվեց, որ այդ երեկո խոհարարը հիվանդացավ՝ թողնելով իր աշակերտ խոհարարին՝ այն ժամանակ 16-ամյա Ֆրանց Զախերին, որպեսզի կատարի այս խոհարարական կախարդական հնարքը։ Մետերնիխը՝ դիմելով Ֆրանց Զախերին, ասաց՝ «Հուսով եմ, որ այս գիշեր ինձ չես խայտառակի»:
Ֆրանց Զախերը օգտվեց պահից և հորինեց ամբողջ կյանքի հրուշակեղենը՝ շոկոլադե տորթը, որը պատմության մեջ կմնա որպես բարձրակագ դեսերտ-աղանդեր դեսերտների ցանկում՝ հայտնի որպես օրիգինալ Sacher-Torte անվանումով: Այնուամենայնիվ այդ օրը ճաշացանկում խայտառակություն չարձանագրվեց։ Շուտով տորթը պաշտամունքի հետևորդներ ձեռք բերեց և դարձավ «արքունիքում ներկայացված»: Այդ ժամանակվանից այն դարձավ կայսերական արքունիքի ֆավորիտը և շուտով նվաճեց սրտեր աշխարհում:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին