Կիանտին իտալական բարձրակարգ չոր կարմիր գինի է, որը արտադրվում է Տոսկանայի տարածաշրջանում: Սա ավելին է, քան պարզապես գինի. այն իր մեջ է կրում Տոսկանայի հարուստ պատմությունը, մշակույթը եւ տեղանքի ոգին: Իր խորը արմատներով եւ անզուգական համով Կիանտին իտալական գինեգործության գլուխգործոցն է. գինի, որը շարունակում է բարձր գնահատվել ինչպես գինու աշխարհի գիտակների, այնպես էլ բոլոր տեսակի գինի խմողների կողմից:
Կիանտի գինու տարածաշրջանը բաժանված է DOC եւ DOCG միկրոգոտիներից:
Կիանտիի շրջանը իր ընդարձակ խաղողի եւ ձիթապտղի այգիներով ձգվում է Ֆլորենցիայի եւ Սիենայի միջեւ: Այս գեղատեսիլ տարածաշրջանում կան յոթ տարբեր ենթագոտիներ՝ Կիանտի Կլասիկո, Կոլլի Արեցինի, Կոլլի Ֆիորենտինի, Կոլլի Սենեզի, Կոլլինե Պիզանե, Մոնտալբանո եւ Մոնտեսպերտոլի, որոնցից յուրաքանչյուրն իր յուրահատուկ նրբագեղ համերը փոխանցում է գինիներին: Այս ենթագոտիները տարբերվում են միկրոկլիմայով, հողի բաղադրությամբ եւ տեղանքի առանձնահատկությամբ, ինչը հանգեցնում է զարմանալի համային բազմազանության: Վերոնշյալ ենթագոտիներից ամենաբարձր վարկանիշը Կիանտի Կլասիկո կոնսորցիումի գինիներին է:
Կինատի գինիները գլխավորապես պատրաստվում են Սանջովեզե (Sangiovese) խաղողից: Չնայած Սանջովեզեն գերակշռում է, խաղողի այլ տեսակներ, ինչպիսիք են Կանայոլոն, Կոլորինոն, Կաբերնե Սավինյոն եւ Մերլոն, ևս կարող են ներառվել Կինատիի բաղադրության մեջ՝ գինուն համային խորություն հաղորդելու նպատակով: Կիանտի գինիները ավանդական հնեցման են ենթարկվում սլավոնական կաղնու տակառներում 4-7 ամիս, մինչդեռ ավելի բարձր որակի գինիները, ինչպիսին է Կիանտի Ռեզերվը, կաղնու մեջ պահանջում է առնվազն 24 ամսվա հնեցում:
Կիանտի դասակարգման համակարգը միտված է ապահովելու գինիների որակը եւ իսկությունը: Համտեսի ընդհանուր նշումները ներառում են՝
Կիանտին առաջարկում է համերի բազմազանություն, որոնք արտացոլում են յուրաքանչյուր ենթագոտու տեղանքի առանձնահատկությունները: Համերի կարեւոր առանձնահատկությունները ներառում են՝
Կիանտիի պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից, որը միահյուսված Տոսկանայի պատմության եւ Մեդիչիների ընտանիքի հետ: 1716 թվականին Տոսկանայի մեծ դուքս Կոսիմո III դե Մեդիչին հրամանագիր արձակեց Կիանտիի շրջանը որպես Կիանտի գինու ծագման աղբյուր ճանաչելու մասին։ Սրանով հիմք դրվեց Կիանտի հեղինակավոր համբավին: Պատմականորեն այն ասոցացվում է ծղոտե զամբյուղի մեջ պարփակված ծղոտե տարայի հետ, որը կոչվում է «ֆիասկո»: Սակայն այժմ «ֆիասկո» օգտագործում են ոչ բոլոր արտադրողները. Կիանտին սովորաբար շշալցվում է ավելի ստանդարտ գինու շշերով:
19-րդ դարում բարոն Բետտինո Ռիկասոլին հեղափոխություն կատարեց գինու բաղադրության մեջ՝ հաստատելով Սանջովեզեն որպես խաղողի գերիշխող տեսակ: Ավելի ուշ՝ 1932 թվականին, իտալական կառավարությունն ընդլայնեց Կիանտիի շրջանը՝ ավելի ամրացնելով նրա իտալական գինեգործության խորհրդանիշի դիրքը:
Հարկ է նշել, որ Կիանտին հաճախ դիտվում է որպես ավելի մատչելի եւ բյուջետային տարբերակ՝ Սանջովեզեի եւ խաղողի այլ տեսակների միախառնման շնորհիվ: Չնայած այս գինու բացառիկ արժեքին, արժե այն համեմատել տոսկանյան այլ հեղինակավոր գինիների հետ, ինչպիսիք են Բրունելո դի Մոնտալչինո եւ Վինո Նոբիլե դի Մոնտեպուլչիանալ, որոնք բացառապես պաատրաստվում են Սանջովեզե Գրոսո խաղողից: Բրունելո դի Մոնտալչինո աչքի է ընկնում իր խորությամբ եւ բարդությամբ՝ դարձնելով այն պրեմիում եւ հաճախ ավելի թանկ ընտրություն: Ի հակադրություն Բրունելո դի Մոնտալչինոի, Վինո Նոբիլե դի Մոնտեպուլչիանան ներդաշնակորեն հավասարակշռված է, Բրունելլոյի նման նրբագեղ է, բայց արժեքվ ավելի մատչելի է:
Կիանտին իր համով, վառ ռուբինի երանգով, յուրատեսակ թթվայնությամբ հիանալիորեն համադրվում է իտալական համեղ ուտեստների հետ: Կիանտիի համադրությունը կատարյալ է հատկապես տապակած տավարի, գառան կամ խոզի մսի, պանրի այնպիսի տեսակների, ինչպիսիք են Պեկորինոն, Գրանա Պադանոն կամ Պարմիջիանո-Ռեջիանոն, մակարոնեղենի եւ այլնի հետ:
Տոսկանայի բլուրներում իր համեստ ծագումից մինչեւ ներկայիս համաշխարհային կարգի գինու կարգավիճակը, Կիանտին շարունակում է հմայել գինու սիրահարներին ամբողջ աշխարհում: Լինի դա դասական Կիանտի Կլասիկոյի, թե Գրան Սելեզիոնեի համտես, յուրաքանչյուր շիշ զգայական ճանապարհորդություն է դեպի Տոսկանայի գինեգործական ժառանգության սիրտը:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին