asdasd Բոինգը եւ Էյրբասը դադարեցնում են ռուսական ավիաընկերություններին տրամադրվող տեխնիկական աջակցությունից
Ռուսական Ավիացիան Կործանման Եզրին Է. Թռիչքների Համատարած Չեղարկում, Արգելափակված Օդային Տարածք, Չեղարկված Լիզինգային Համաձայնագրեր, Դադարեցված Համագործակցություն
Russian Aviation Crushed: Flight Cancelations, Airspace Bons, Canceled Leases, Terminated Partnerships 2022-03-27 15:22:09

Ռուսական կողմի Ուկրաինա ներխուժումից հետո Արևմուտքի կողմից նախաձեռնված պատժամիջոցներով պայմանավորված դադարեցվում են «Աերոֆլոտ»-ի թռիչքները Ռուսաստանից դուրս ցանկացած վայրում, բացառությամբ Բելառուսի: Չեղարկումը տարածվում է նաև «Աերոֆլոտ»-ի դուստր «Ավրորա» և «Ռոսիա» ավիաընկերությունների վրա:

Եվրամիությունը լիզինգային ընկերություններին ժամանակ է տվել մինչև 2022 թվականի մարտի 28-ը՝ դադարեցնելու Ռուսաստանի հետ ցանկացած վարձակալության պայմանագիր։ Պատվերը նշանակում է, որ վարձատուները պետք է հետ վերցնեն իրենց ինքնաթիռները: Ռուսական ավիափոխադրողների կողմից վարձակալված ինքնաթիռների մեծ մասը Բոինգ կամ Էյրբաս օդանավեր են։ Համաձայն հեղինակավոր Cirum ընկերության ավիացիոն տվյալների՝ ռուսական ավիաընկերությունների ամբողջական օդային նավատորմի 861 ինքնաթիռներից (332 Բոինգ) շուրջ 600-ը պատկանում են լիզինգային ընկերություններին, որոնց մեծ մասը իռլանդական են: Այդ ինքնաթիռների ամբողջական արժեքը գնահատվում է շուրջ 12 միլիարդ դոլար։

Ըստ IBA-ի՝ AerCap-ը, որը հիմնված է Դուբլինում, կոմերցիոն ինքնաթիռների վարձակալման աշխարհի խոշորագույն ընկերությունն է. այն ամենահայտնին է Ռուսաստանում, որտեղ ունի վարձակալված 142 ինքնաթիռ: Նրա հաճախորդների թվում են նաև «Աերոֆլոտ»-ը և «Ռոսիա»-ն:

Ռուսաստանի ավիացիոն մարմինը՝ Ռոսավիացիան, միջազգային սանկցիաներին զուգահեռ, խորհուրդ է տվել օտարերկրյա պետություններում գրանցված ինքնաթիռներով ռուսական ավիաընկերություններին մարտի 8-ից դադարեցնել բոլոր թռիչքները արտասահման՝ վախենալով, որ դրանք կարող են բռնագրավվել օտարերկրյա կառավարությունների կողմից: Կասեցումը փաստացիորեն մի քանի արևմտյան ընկերությունների զրկում է ռուսական ավիափոխադրողներին վարձակալած հարյուրավոր ինքնաթիռներ վերադարձնելու հնարավորությունից:

Ռոսավիացիայի հայտարարությունից հետո «Աերոֆլոտ»-ը հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իր միջազգային թռիչքները «չվերթերի շահագործմանը խոչընդոտող նոր լրացուցիչ հանգամանքների պատճառով»:

Հարկ է նշել, որ մինչ ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժումը, «Աերոֆլոտ»-ը թռչում էր աշխարհի 52 երկրների շուրջ 146 քաղաքներ։ «Աերոֆլոտ»-ը կրկնակի կրճատել է իր միջազգային երթուղիների քանակը ներխուժման սկզբից ի վեր՝ հաշվի առնելով ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Կանադայի կողմից իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակելու հանգամանքը: Մեծ Բրիտանիան հայտարարեց «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մեծ Բրիտանիայում գործելու հնարավորության արգելքի մասին: Ավելին, վերը թվարկված երկրների քայլերին հաջորդեց մոտ 36 երկրների արգելքը իրենց օդային տարածքի օգտագործումը ռուսական գրանցված կամ հարակից ինքնաթիռների կողմից: Ռուսաստանը իր հերթին հակադարձեց այդ արգելքներին։

Հաղորդվում է, որ վերջերս Բոինգը և, ապա Էյրբասը, դադարեցրել են ռուսական ավիաընկերությունների մասերի, տեխնիկական սպասարկման և տեխնիկական աջակցության ծառայությունները (ենթադրաբար, այդ պատժամիջոցներին համապատասխան):

Ռուսները դեռևս կարող են օտարերկրյա ավիաընկերություններով թռչել Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մի շարք ուղղություններով, ներառյալ Հայաստան և Ուզբեկստան: Այնուամենայնիվ, ոչ մի ավիաընկերություն՝ ռուսական կամ արտասահմանյան, այժմ չի թռչում Ռուսաստանի և Չինաստանի միջև՝ կապված Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով: Չվերթերի բացակայության պատճառ կարող է հանդիսանալ միջազգային թռիչքների վրա Պեկինի խիստ վերահսկողությունը։ Երկիրը վարում է «Հինգ Մեկ» քաղաքականությունը, ըստ որի տեղական ավիաընկերությունները կարող են շաբաթական միայն մեկ միջազգային չվերթ իրականացնել դեպի ցանկացած երկիր, իսկ օտարերկրյա ավիաընկերությունները կարող են շաբաթական միայն մեկ չվերթ իրականացնել Չինաստան: Ըստ Չինաստանի ավիացիոն կարգավորիչ մարմնի՝ Չինաստանը ամառային սեզոնին թույլ կտա շաբաթական 644 կանոնավոր միջազգային ուղևորային թռիչքներ դեպի երկիր և հակառակ ուղղությամբ։