asdasd Որո՞նք են 2019 թվականի աշխարհի լավագույն ութ օդանավակայանները. Մագելլայնը առանձնացրել է լավագույնները:
2019 Թվականի Աշխարհում Լավագույնը Ճանաչված Ութ Միջազգային Օդանավակայանները
Worlds Best Eight Airports For 2019 2019-10-30 15:25:07

Միլիոնավոր մարդիկ ամենօրյա ռեժիմով ճանապարհորդում են օդով, ինչը նշանակում է՝ հազարավոր ուղղաթիռներ և օդանավներ թռչում և վայրէջք են կատարում ամբողջ աշխարհի ուղղաթռային հարթակներում, թռիչքուղիներում և օդանավակայաններում: Երկար, տաղտկալի կանգառները կարող են լինել օդային ճանապարհորդության ընթացքում ամենատհաճ մասերից մեկը: Այդ ամենից ուղևորներին շեղելու համար որոշ օդանավակայաններ նոր լուծումների փնտրտուքի մեջ են: Փակ ջրվեժներով օդանավակայանից մինչև տանիքածածկ լողավազաններով դեպի թռչուղիներ բացվող տեսարաններով օդանավակայաններ:

Այստեղ ներկայացված են աշխարհի 8 եզակի ու բարձրակարգ հարմարավետությամ օդանավակայանները.


 ՉԱՆԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ (SIN), ՍԻՆԳԱՊՈՒՐ
1. Սինգապուրի Չանգիի օդանավակայանը (անգլ.՝ Singapore Changi Airport), աշխարհի լավագույն օդանավակայաններից մեկն է: Այսօր Չանգիի օդանավակայանը հայտնի է ուղևորների կողմից բարձր գնահատականի արժանացած ծառայություններով, ինչի արդյունքում օդանավակայանը դարձել է գլոբալ ուղևորափոխադրումների կարևոր հանգույց, ժամացույցի մեխանիզմի ճշգրտությամբ աշխատող եզակի համակարգ, որի անունը արդեն ասոցացվում է բարձրորակ ծառայությունների հետ:

Երկու զուգահեռ թռիչքուղիներով և 4 տերմինալներով այս օդանավակայանը յուրաքանչյուր տարի սպասարկում է մոտ 60 միլիոն ուղևորների: Պատկերացնում եք՝ օդանավակայանը հագեցած է՝ չորս տարբեր այգիներով, որոնցից մեկը նախտեսված է հատուկ թիթեռնիկների համար, կա վիդեո խաղերով ժամանցի սրահ, ջակուզի և լողավազան, որտեղ Դուք կարող եք դիտել Ձեր շուրջ պտտվող մոլորակ, Imax կինոթատրոն, հինգ հարկանի այգի և Rain Vortex, աշխարհի ամենամեծ ներքին ջրվեժը, որը գիշերը ցուցադրում է լուսային շոուները: Եվ ամենակարևորը այն է, որ դրանք անվճար են, քանի դեռ Դուք ուղևոր եք և սպասում եք Ձեր Թռիչքին: Օդանավակայանը վերջերս բացել է իր coveted Jewel համալիրը ուղևորների և օդանավի այցելուների համար. Jewel-ում կա ավելի քան 280 տարատեսակ մանրածախ խանութներ:


ՎԱՆԿՈՒՎԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ (YVR), ԿԱՆԱԴԱ

2. Վանկուվեր միջազգային օդանավակայանում (անգլ.՝ Vancouver International Airport) ցուցադրվում են ակվարիումների ցուցանմուշներ, որոնք հյուրընկալում են Բրիտանական Կոլումբիայի ծովային բնակիչներից շատերին: Հիմնականը պարունակում է մոտ 30,000 գալոն ջուր և ավելի քան 5000 ծովային կենդանի: Ակվարիումի մի շարք արարածներ հանդիսանում են շարունակական հետազոտությունների մաս, որոնք Վանկուվերի միջազգային օդանավակայանը համալրած նոր բնակիչներն են:

Օդանավակայանը ունի նաև հյուսիսարևմտյան ափամերձ հատվածի աշխարհի ամենամեծ կերպարվեստի հավաքածուները, որոնցում արտացոլված է վանկուվերյան բազմազանությունը:


 ՋՈՆ Ֆ. ՔԵՆԵԴԻԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ (JFK), ԱՄՆ

3. Ջոն Ֆ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի (անգլ.՝ John F. Kennedy International Airport) պատուհանները նայում են դեպի թռիչքուղի և TWA հյուրանոցի լանդշաֆտային լողավազան: Նյու Յորքի Ֆ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայանը նոր շունչ է հաղորդել TWA լքված տերմինալին, որը կառուցվել է 1962 թվականին:

Այժմ դա միակ հյուրանոցային համալիրն է օդանավակայանի տարածքում: Հյուրանոցը պահպանել է 60-անականների շունչը. այն ունի 512 սենյակներ, մոտ 50,000 ոտնաչափ տարածություն` նախատեսված հանդիպումների և միջոցառումների համար, ինչպես նաև  խոշոր հյուրանոցային մարզասրահ:
Այստեղ կարող եք ընթրել տեղի ռեստորանում՝ ըմբոշխնելով տեղի աշխարհահռչակ շեֆ-խոհարարի անկրկնելի ուտեստները կամ ինքնաթիռում կարող եք խմել յուրահատուկ կոկտեյլները։


ԿՈՒԱԼԱ  ԼԱՄՊՈՒՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ (KUL), ՄԱԼԱՅԶԻԱ

4. Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանը (անգլ.՝ Kuala Lumpur International Airport) Մալայզիայի գլխավոր միջազգային օդանավակայանն է և Հարավարաեվելյան Ասիայի օդային հաղորդակցության խոշորագույն հանգույցն է: Բայց այն, ինչ յուրահատուկ է դարձնում այս վայրը, դա ջունգլիների ոճով արված հատուկ զբոսայգին է: Գտնվում է գլխավոր տերմինալում. այն բավականին փոքր է և այն հատելու համար պահանջվում է ընդամենը մի քանի րոպե: Բայց դա մի առանձնահատուկ, գողտրիկ անկյուն է վայրէջքից առաջ մի փոքր թարմ օդ շնչելու համար:


ՉԻԿԱԳՈՅԻ Օ'ՀԱՐԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ (ORD), ԱՄՆ

5. Անհնար է հայացքը հեռացնել Չիկագոյի Օ'Հարա օդանավակայանից (Chicago O'Hare International Airport)՝ այս արվեստի գլուխգործոցից. այստեղ ներկայացված է հայտնի նկարիչ Մայքլ Հայդենի ստեղծած գեղարվեստական գլուխգործոցը՝ 744 ոտնաչափ կինետիկ լույսի քանդակ` շուրջ 500 նեյրոնային խողովակներով:

Ռեփեր Պ. Դիդին իր երաժշտական տեսահոլովակի ("I will Missing You") մի հատվածը նկարահանել է օդանավակայանի այն հատվածում, որը անձնագրային անցակետից հետո B և C տերմինալների միացման վայրն է:


 ՀԱՄԱԴ ԴՈՀԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ (DOH), ՔԱԹԱՐ

6. Քաթարի Համադ Դոհայի միջազգային օդանավակայանը (Hamad International Airport Doha, Qatar Airport) ընդգրկված է աշխարհի հինգ առաջատար օդանավակայանների ցանկում, և այն աշխարհի ամենաթանկ օդանավակայաններից մեկն է: Այս օդանավակայանը արժանացել է բրիտանական հեղինակավոր Skytrax մրցանակին: Այստեղ անթերի է, ընդարձակ և հանգիստ: Օդանավակայանում կա մարզասրահ 25 մետրանոց լողավազանով, սքվոշի կորտ և գոլֆի մարզասարքեր: Մշտապես այստեղ է գտնվում նաև ավելի քան 20 գեղարվեստական իլուստրացիաներ, ինչպիսիք են "Արջ-լամպը", սև լամպի տակ նստած հսկա դեղին արջուկը, որը ստեղծվել է շվեյցարացի նկարիչ Ուրս Ֆիշերի կողմից:


ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ (LAX), ԱՄՆ

7. Լոս Անջելեսի Միջազգային Օդանավակայանը (Los Angeles International Airport) Միացյալ Նահանգների առաջին օդանավակայանն է, որը ստեղծել է անհատական տերմինալ (Pivate Terminal): Անհատական տերմինալը բացվել է 2017 թվականին: Հյուրերը ժամանում են առանձին դարպասներով, որտեղ նրանց ուղեկցում են սենյակ: Մասնավոր ՍՈւԻԹ (Private Suite)-ի յուրաքանչյուր հյուր ունի ութ հոգուց բաղկացած թիմ: Սուիթ սենյակները լիովին հագեցած են սննդով, երկտեղանի մահճակալով և սանհանգույցով: Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ այսպես կոչված Անհատական  Սուիթի ակումբի անդամ, բայց գոյություն ունի տարեկան վճարը 4500 ԱՄՆ դոլարի չափով, յուրաքանչյուր ներքին թռիչքի համար ևս 2700 ԱՄՆ դոլար և յուրաքանչյուր միջազգային թռիչքի համար ևս 3000 ԱՄՆ դոլար: Ակումբի ոչ անդամները ևս կարող են օգտվել Սուիթ խմբի ծառայություններից, բայց այս դեպքում թռիչքի համար պետք է հավելյալ վճարել 500-ից մինչև 1000 դոլլար: Երբ հյուրերը պատրաստ են լինում թռչելու, նրանց անմիջապես TSA (Տրանսպորտի անվտանգության վարչություն)-ի աշխատակիցները ուղեկցում են իրենց ինքնաթիռները:


ՀԱՐԹՖԻԼԴ ՋԵՔՍՈՆ ԱՏԼԱՆՏԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ (ATL), ԱՄՆ

8. Հարթֆիլդ Ջեքսոն Ատլանտա միջազգային օդանավակայանը (Hartsfield-Jackson Atlanta) աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանն է: 2018 թվականին օդանաավակայանը ընդունել է ավելի քան 107 միլիոն ուղևոր: Կերպարվեստին վերաբերվող ամենահետաքրքիր իլուստրացիան կոչվում է "թռիչքի հետագիծ" ("Flight Paths")։  Ստեղծվել է 2016 թ., ունի 450- ոտնաչափ խորություն, որը՝ որպես 13 տարավ աշխատանքի արդյունք, հեղինակել է հանրահայտ նկարիչ Սթիվ Վալդեկը՝ ոգեշնչված Ջորջիայի անտառներով, այն ունի արհեստական ծառուղի և լի է թռչունների ձայնային հնչյուններ հիշեցնող իմիտացիայով: