Ռինգշտրասե
Countries / Austria / Տեսարժան վայրեր / Ռինգշտրասե

Ռինգշտրասեն Վիեննայի ներքին քաղաքի խոշորագույն թաղամասերից մեկն է. այստեղ են գտնվում Ավստրիայի մայրաքաղաքի ամենաշքեղ շենքերը՝ պետական ​​օպերային թատրոնը, խորհրդարանը, Ուխտի եկեղեցին, Ավստրիական փոստային խնայբանկը, քաղաքապետարանը եւ այլն: Շենքերը կառուցված են դասական, գոթական, վերածննդի եւ բարոկկո ճարտարապետական ոճերով։

Ռինգշտրասեն ձգվում է շուրջ 5,3 կմ։ Տեղակայված է այն վայրերում, որտեղ ժամանակին կանգնած են եղել միջնադարյան քաղաքային ամրությունները, ներառյալ քաղաքը եզերող բարձր պարիսպները: Այստեղ են գտնվում բազմաթիվ մոնումենտալ շենքեր, որոնք կառուցվել են 1860-1890-ական թվականներին: 1857 թվականին Ավստրիայի կայսր Ֆրանց Ժոզեֆ I-ը հրաման է արձակել, որով հրամայել է քանդել քաղաքի պարիսպներն ու խրամատները։ Իր հրամանագրում նա ներկայացրել է նաև նոր զբոսայգու ճշգրիտ չափերը, ինչպես նաև նոր շենքերի աշխարհագրական դիրքերն ու գործառույթները։ Ռինգշտրասեն եւ նախագծված շենքերը պետք է ցուցադրեին Հաբսբուրգյան կայսրության փառքի ամբողջական վեհությունը:

 Այսօր, զբոսնելով կամ տրամվայով շրջագայելով, անցնելով Ռինգշտրասեով՝ կարող եք տեսնել այնպիսի վեհաշուք պատմական շինություններ, որոնք Վիեննա քաղաքի ամենակարեւոր տեսարժան վայրերից են:

Ռինգշտրասեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դասվել է Համաշխարհային ժառանգության պահպանման օբյեկտների ցանկում: