Էդմոնթոնի Միջազգային Օդանավակայան
Countries / Canada / Օդանավակայան / Էդմոնթոնի Միջազգային Օդանավակայան

Էդմոնթոնի միջազգային օդանավակայանը (IATA: YEG) ավիափոխադրումների եւ օդային բեռնափոխադրումների առաջնային հաստատությունն է Կանադայի Ալբերտա նահանգի. այն գտնվում է Ալբերտայի վարչատարածքային կենտրոն հանդիսացող Էդմոնտոն քաղաքի հարեւանությամբ: YEG-ը Կանադայի ամենաարագ զարգացող օդանավակայաններից է: Սա երկրի հինգերորդ ամենաբանուկ օդանավակայանն է, եւ այն շահագործում է Էդմոնտոնի տարածաշրջանային օդանավակայանների վարչությունը, որը համայնքում հիմնված, շահույթ չհետապնդող կորպորացիա է, որը հիմնադրվել է 1990 թվականին: YEG-ը իր տարածքը վարձակալում Կանադայի տրանսպորտի նախարարությունից: Օդանավակայան կառավարող մարմինը իրավական եւ ֆինանսական առումով անկախ մարմին է: Որեւէ կառավարություն կամ այլ մարմին որեւէ առնչություն չունի օդանավակայանի կառավարող մարմնի հետ: Բոլոր եկամուտներն ու հավելյալ ակտիվներ մշտապես ուղորդվում են օդանավակայանի շահագործման եւ արդիականացման մեջ: Օդանավակայանը կառավարող մարմինը շարունակում է ներդրումներ կատարել տեխնոլոգիաների ու զարգացման մեջ՝ ավելի շատ ուղեւորների ու ընկերություններ սպասարկելու համար:

YEG-ը գտնվում է Էդմոնթոնի կենտրոնից 16 մղոն հարավ-արեւմուտք, Լեդուկ շրջանի N 2 մայրուղու վրա, Լեդուկ քաղաքի դիմաց: Օդանավակայանն առաջարկում է կանոնավոր չվերթներ Կանադայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Կարիբյան ավազանի, Կենտրոնական Ամերիկայի եւ Եվրոպայի խոշոր քաղաքներ:

Այն կարեւոր հաստատություն է Հյուսիսային Ալբերտայի ու Հյուսիսային Կանադայի համար: Օդանավակայանը ունի ջրհավաք ավազան, որը ներառում է Կենտրոնական ու Հյուսիսային Ալբերտան, հյուսիսային Բրիտանական Կոլումբիան եւ Յուկոնը, Հյուսիսարեւմտյան տարածքները ու արեւմտյան Նունավուտը:

YEG-ն առաջարկում է Միացյալ Նահանգների սահմանային-անցագրային ծառայություններ: Էդմոնտոնից դեպի ԱՄՆ ուղղությունը միացող ներքին թռիչքների ժամանակ ուղեւորներն օգտագործում են Quick Connect-ը, որը ուղեւորներին հնարավորություն է տալիս արագ մաքսային եւ սահմանային ծառայություններ՝ առանց ուղեբեռը ստուգելու եւ վերստուգելու կամ անվտանգության գոտում անվտանգության երկրորդ ստուգում անցնելու: Օդանավակայանում գործում Air Canada Maple Leaf  եւ երկու Plaza Premium լաունջ սպասասրահներ:

213 սենյականերից բաղկացած Renaissance Edmonton հյուրանոցը գտնվում է օդանավակայանի համալիրում:

Օդանավակայանը կանադական երկու խոշոր ավիաընկերությունների՝ ուղեւորափոխադրող Flair Airlines-ի եւ բեռնափոխադրող Morningstar Air Express-ի կենտրոնական հանգույցն է:

YEG-ն կանոնավոր ուղիղ չվերթներով միմյանց է կապում ներքին եւ միջազգայի ավելի քան 50 ուղղություններ:

Էդմոնթոնը նաեւ WestJet-ի գլխավոր կենտրոններից մեկն է. ավիաընկերությունը Էդմոնտոնից թռչում է 30 ուղղություններով՝ միջինը օրական 62 չվերթներով: WestJet-ը YEG-ի ամենամեծ փոխադրողն է, որը տիրապետում է շուկայի մասնաբաժնի ավելի քան 70%-ին:

1990-ականների վերջերին եւ 2000-ականների սկզբին YEG-ն իրականացրեց 450 միլիոն դոլար արժողությամբ խոշոր շինարարական ծրագիր:

Կառուցվել է նոր հարավային տերմինալը Էյր Կանադայի եւ միջազգային ավիափոխադրողների համար: Զուգահեռ WestJet-ը դարձավ հյուսիսային տերմինալի գլխավոր վարձակալը:

Կենտրոնական սրահը կառուցվել է անվտանգության զննման եւ մանրածախ ծառայությունների համար: Կառուցվել  է նոր բեռնային համալիր օդային բեռնափոխադրումների աճող ծավալները սպասարկելու համար:

2012 թվականին եւս 700 միլիոն դոլարի ներդրում կատարվեց լրացուցիչ դարպասների, նոր սպասասրահների եւ ավտոկայանատեղիի համար: